Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայաստանի գործուն քայլերը

Տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը ՀԱՊԿ-ի առավելագույն ներգրավման ուղղությամբ

Հունիսի 11, 2022
Տարածաշրջան
Հայաստանի գործուն քայլերը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ադրբեջանական երկխոսության, մասնավորապես՝ սահմանագծման ու սահմանազատման եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերից, թերեւս, ամենատեղեկացված կողմը Ռուսաստանն է: Դա օբյեկտիվ պատճառ ունի՝ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման նախաձեռնողն ու ստորագրողն է, փաստաթուղթ, որում ամրագրված է վերոհիշյալ գործընթացների կատարումը:

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման խնդրի վերաբերյալ Ադրբեջանի առաջնորդ Ալիեւի՝ պարբերաբար արվող խնդրահարույց հայտարարություններին վերջ դրեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Բանակցությունների ողջ «խոհանոցին» քաջածանոթ ՌԴ ԱԳ նախարարը պարզ հայտարարեց, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում միջանցքների գաղափար չկա. «Ինչպես գիտեք, երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու եւ այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, եւ որեւէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տեւական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել՝ մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական գործընկերները ելնում են հենց այս մեկնակետից»:

Չնայած նա չբացեց «պարզեցված ռեժիմ» ձեւակերպումը, բայց միանշանակ է, որ այն Ալիեւի պատկերացրած միջանցքը չէ եւ միանշանակ տարբերվելու է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող Բերձորի միջանցքից: Դրանք իրավական եւ աշխարհաքաղաքական իմաստով տարբեր հարթություններում են: Բերձորի միջանցքը վերահսկում են ՌԴ խաղաղապահները, եւ այն 44-օրյա պատերազմում հրադադարի հաստատման հիմնական նախապայմաններից է եղել: Իսկ հաղորդակցությունների բացումը երկու երկրների հարաբերությունները հաստատելու համատեքստում է իրականացվելու՝ երկու երկրների ինքնիշխանության պահպանման հիմքի վրա:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ, հայտնելով, որ շատ հարցերում կողմերը ձեռք են բերել համաձայնություն, հայտարարել էր. «Բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների սուվերենության եւ իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Հետեւաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, եւ սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միեւնույն ժամանակ նաեւ առիթ ունեցա այսօր ասելու, որ կան նաեւ բազմաթիվ մանրամասներ, որոնցում դեռեւս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, եւ ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ»:

Վերոնշյալ տարածաշրջանային հարցերը քննարկվեցին նաեւ երեկ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ եւ ընդլայնված կազմերով հանդիպումների ժամանակ: Քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հարավային Կովկասին եւ  հայ-ադրբեջանական հարաբերություններին, իսկ դրանց արդյունքները չեն կարող չհամընկնել ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների հրապարակային հայտարարություններին:

Արարատ Միրզոյանն այդ հանդիպումներից հետո հայտնեց, որ քննարկվել են աշխարհում եւ տարածաշրջանում իրավիճակի զարգացման միտումները, անվտանգության հարցեր, անդրադարձ է եղել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է։ «Հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, սակայն դեռ բաց է մնում 2021 թ. մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված հարցը»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ նիստերի արդյունքներով հաստատվել են ՀԱՊԿ նախարարների խորհրդի հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, խորհրդակցությունների պլանը, հաջորդ հանդիպման վայրն ու ժամը։

Այլ կերպ ասած՝ Հայաստանը քայլեր է անում ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ եւ տարածաշրջանային հիմնահարցերի լուծման գործում վերջինիս լիարժեք ներգրավելու համար, առավել եւս, որ այդ կառույցը ՀՀ անվտանգային համակարգի հիմնական բաղադրիչներից է:

Թեգեր: ԱդրբեջանԱրարատ ՄիրզոյանԱրցախԻլհամ ԱլիեւՀԱՊԿՀՀ ԱԳՆպատերազմՍերգեյ Լավրով
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Գերեվարված Շուշիում վանդալիզմը շարունակվում է

Գերեվարված Շուշիում վանդալիզմը շարունակվում է

«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն անհանգիստ է

«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն անհանգիստ է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist