Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն անհանգիստ է

Փակվել է ադրբեջանական արտահանող նավթամուղը

Հունիսի 11, 2022
Միջազգային
«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն անհանգիստ է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
150
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունը, որը Վրաստանի սեւծովյան ափ տանող խողովակաշարի օպերատորն է, հայտարարել է դրա աշխատանքի դադարեցման մասին: Այս մասին գրում է ամերիկյան «Eurasianet»-ը: Հոդվածագիր Դեւիդ Օբյոռնը բացատրում է, թե տնտեսական ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ որոշումը:

BP-ն Ադրբեջանում նավթ արդյունահանող ամենախոշոր ընկերությունն է եւ ողջ հունիսի համար փակել է նավթամուղը, որով նավթ էր մատակարարվում Վրաստանի սեւծովյան առափնյա շրջաններին: Պատճառն այն է, որ ընկերությունն անհանգստանում է Սեւ ծովում նավթային տանկերների անվտանգության համար:

«Eurasianet»-ի հարցմանն ի պատասխան՝ BP-ն Բաքու-Թբիլիսի-Սուփսա խողովակաշարի փակումը «ժամանակավոր» է անվանել: Ընկերությունը նաեւ հաստատել է, որ ավելի վաղ արդեն դադարեցրել է գազատարի շահագործումը մարտի 15-ից մինչեւ ապրիլի վերջ, այնուհետեւ՝ ամբողջ մայիսի համար, բայց չի հստակեցրել, թե երբ է մտադիր (եւ, ընդհանրապես, մտադի՞ր է) վերսկսել գազատարի շահագործումը։

Ընկերության հայտարարության համաձայն՝ նավթի արտահանումը, որը նախատեսված է Սուփսայի համար, կիրականացվի մեկ այլ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով՝ դեպի Թուրքիայի միջերկրածովյան ափ: BP-ն ուղղակիորեն չի հաստատել, որ փակումը կապված է ուկրաինական հակամարտության հետ, սակայն նշել է, որ որոշումն ընդունվել է որպես «նախազգուշական միջոց» այն դեպքի համար, եթե «անվտանգության մարտահրավերները» հանգեցնեն Սեւ ծով մտնող տանկերների սակավությանը՝ ադրբեջանական նավթը տերմինալից Սուփսա տեղափոխելու համար։

Սեւ ծովում առեւտրային նավագնացությունը մեծամասամբ խափանվել է Ուկրաինայի հակամարտության պատճառով։ Բազմաթիվ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ Ուկրաինայի կողմից իր ափերը պաշտպանելու համար դրված ականները «լողում» են այնտեղից եւ այժմ վտանգ են ներկայացնում ծով դուրս եկող նավերի համար: BP-ի հայտարարությունը, ըստ էության, առաջին դեպքն է, երբ պաշտոնական աղբյուրը հաստատել է, որ ադրբեջանական էներգակիրների արտահանումը տուժել է Ուկրաինայի հակամարտությունից:

Բրիտանական նավթային հսկան Ադրբեջանում նավթի ամենամեծ արտադրողն է։ Մայիսին Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում երկրում արդյունահանվել է 11.1 մլն տոննա նավթ, որի 77 տոկոսը պատկանում է BP-ին, իսկ մնացածը՝ Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությանը։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հզորությունը կազմում է տարեկան 60 մլն տոննա նավթ, սակայն արդեն մի քանի տարի է՝ շահագործվում է իր հզորության կեսի չափով: Անցած տարի այդ խողովակաշարով ընդամենը 26.4 մլն տոննա նավթ է մղվել:

Բաքու-Սուփսա խողովակաշարն ունի շատ ավելի փոքր հզորություն. այն կարող է տարեկան մատակարարել ընդամենը 7.2 մլն տոննա, իսկ անցյալ տարի դրանով ընդամենը 4.2 մլն տոննա է տեղափոխվել: Ի դեպ, Բաքու-Սուփսա երթուղով վերջին անգան նավթ արտահանվել է ապրիլին: Թեեւ դեպի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշար նավթի վերամղումը տեխնիկապես բարդ չէ, այն, այնուամենայնիվ, ուղեկցվում է լրացուցիչ ծախսերով:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որի երկարությունը 1768 կիլոմետր է, ավելի քան երկու անգամ մեծ է Բաքու-Սուփսա նավթամուղի երկարությունից: Այդ տարբերությունն առաջին հերթին անդրադառնում է վճարի չափերի վրա, որոնք գանձում են խողովաշարի օպերատորները: 2021 թ. հունվարին թուրքական պետական «Botas» գազատարների օպերատորը բարձրացրել է տարանցման վճարները խողովակաշարի իր հատվածի համար՝ նավթի մեկ բարելի դիմաց 0.55 դոլարից գանձելով մինչեւ 1.5-2 դոլար: Եվ դա՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից գանձվող վճարները։ Միեւնույն ժամանակ Բաքու-Սուփսա խողովաշարով նավթի տարանցման սակագինը մեկ բարելի դիմաց ընդամենը 0.42 դոլար է:

Այս թանկացումը, սակայն, դժվար թե ազդի ադրբեջանական նավթի վաճառքի վրա: Սպասվում է, որ մայիսի 31-ին Եվրամիության կողմից հայտարարված ռուսական նավթի ներկրման արգելքը կհանգեցնի ոչ ռուսական նավթի պահանջարկի զգալի աճին եւ, համապատասխանաբար, գների բարձրացմանը: Առիթից օգտվելով՝ անդրադառնանք նաեւ այն դերակատարությանը, որը «Բրիթիշ Փեթրոլիումն» ունեցել է արցախյան հարցում:

Նախ նշենք, որ Ադրբեջանն իր արդյունահանած նավթի ավելի քան 75 տոկոսը տվել է արտասահմանյան ներդրողներին եւ նրանց թույլատրել է հարյուրավոր միլիարդներ վաստակել: «Socar»-ի տվյալներով՝ 1997-2019 թթ. Ադրբեջանում արդյունահանվել է մոտ 720 մլն տոննա նավթ, որից ընդամենը 200 մլն տոննան է բաժին հասել պետական ընկերությանը: Նավթի միջին արժեքով հաշվարկի դեպքում պարզ է դառնում, որ 23 տարվա ընթացքում Ադրբեջանն ստացել է 80 մլրդ դոլարի հումք, իսկ ներդրողները՝ 270 մլրդ դոլարի: Այս ամենը Բաքուն արել է կանխամտածված՝ արտասահմանյան այդ ներդրողների եւ նրանց կապերի միջոցով արցախյան հարցն իր օգտին լուծելու համար: Նաեւ հենց այդ շրջանակների ակտիվ միջամտությամբ Ադրբեջանը 2020 թ. համարձակվեց պատերազմ սանձազերծել…

Ադրբեջանում ստեղծվեց միջազգային նավթային կոնսորցիում, որում ընդգրկվեցին ամերիկացիները, «Բրիթիշ Փեթրոլիումը» եւ այլ փոքր բաժնետերեր: Սկսած այդ պահից՝ փոխվեց ադրբեջանական իշխանությունների տրամաբանությունը. Բաքվին խոստացվել էր, որ արտաքին ուժերի օգնությամբ կարող է հասնել իր նպատակներին: Ադրբեջանը հասկացավ, որ ժամանակն աշխատում է իր օգտին, ուստի սկսեց տապալել խաղաղությանը միտված բանակցությունները:

Ադրբեջանական նախագծերում ամենամեծ բաժինը պատկանում է «Բրիթիշ Փեթրոլիումին»: Օրինակ՝ Ազերի-Չիրաղ-Գյունեշլիում այն կազմում է 35.7, «Շահ Դենիզում»՝ 25 տոկոս:

Ադրբեջանը, ի վերջո, նախընտրեց պատերազմը, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը խափանեց Արցախի վերաբերյալ միասնական հայտարարության ընդունումը: Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան կշռադատված մոտեցում էին ներկայացրել, որը պետք է հնչեցվեր Անվտանգության խորհրդի նախագահի կողմից փակ քննարկումից հետո: Այս դեպքում նախագահը Ռուսաստանն էր:

Հիմա՝ ո՞ր պետությունը խափանեց հայտարարության ընդունումն այն մասին, որ կրակը դադարեցվի, երրորդ երկրները չմիջամտեն, անթույլատրելի է այդ հակամարտությունում ահաբեկիչների ներգրավումը: Այն ներկայացրել էին համանախագահ երկրները, ուրեմն՝ նրանք չէին կարող դեմ լինել: Մնում են Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը: Վերջինիս դեպքում պետք է նշել, որ ղարաբաղյան հարցում պաշտոնական Պեկինը շահագրգռված չէր՝ դեմ գնալու համանախագահներին: Մնում է Մեծ Բրիտանիան:

Պատերազմի օրերին «Բրիթիշ Փեթրոլիումը» հանդես եկավ հայտարարությամբ, որ լիովին աջակցում է Ադրբեջանին, իսկ արտասահմանյան մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ներ, հենվելով իրենց «դիվանագիտական ալիքների» վրա, գրեցին, որ հենց պաշտոնական Լոնդոնն է արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միացյալ գործողությունները:

Թեգեր: ԱդրբեջանՄԱԿ Անվտանգության խորհուրդՄեծ Բրիտանիանավթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023
Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Մարտի 25, 2023

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Հաջորդ Հոդվածը
Մահացու հարվա՞ծ Իրան-5+1-ի համաձայնությանը

Մահացու հարվա՞ծ Իրան-5+1-ի համաձայնությանը

Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist