Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Մահացու հարվա՞ծ Իրան-5+1-ի համաձայնությանը

Հունիսի 11, 2022
Միջազգային
Մահացու հարվա՞ծ Իրան-5+1-ի համաձայնությանը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
474
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունիսի 6-8-ը Վիեննայում տեղի է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) տնօրենների խորհրդի նստաշրջանը։ Հունիսի 8-ին 35 անդամ ունեցող խորհուրդը՝ 30 կողմ, 2 դեմ (Ռուսաստան, Չինաստան) եւ 3 ձեռնպահ  (Հնդկաստան, Պակիստան, Լիբիա) ձայներով Իրանի դեմ բանաձեւ է հաստատել, որի նախագիծը ներկայացրել էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան։ Վերջիններս տնօրենների խորհրդից պահանջել էին պարսավանքի ենթարկել Իրանին երկար ժամանակ որոշ հարցերի պատասխանելուց խուսանավելու համար։

Բանաձեւում տնօրենների խորհուրդը, խիստ մտահոգություն հայտնելով Իրանի միջուկային գործունեության առնչությամբ, այդ երկրի ղեկավարությունից պահանջում է անհապաղ սերտորեն համագործակցել IAEA-ի հետ։ Վերջինիս գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրուսին Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ իր զեկուցագրերում հայտնել էր, որ 2018-2020 թթ. ստուգումների արդյունքում Իրանի միջուկային 3 կենտրոններում՝ Փարչինում, Վարամինում ու Մարիվանում, հայտնաբերվել են հարստացված ուրանի հետքեր, ինչի վերաբերյալ Իրանի պատասխանները սպառիչ չհամարելով՝ պահանջվել էր հստակ պատասխան, մինչդեռ Թեհրանն իր պատասխանները համոզիչ է գնահատում։ Նշենք, որ այդ հետքերը վերաբերում են 2003-2004 թթ., եւ Թեհրանը, հարցին ի պատասխան, շեշտել է, թե հետքերը արտերկրից գնված օգտագործված կենտրոնախույս սարքերի մասով են։

Ի դեպ, Թեհրանի միջուկային ծրագրերի զարգացման հարցում նշանակալից դեր է ունեցել Պակիստանի եւ իսլամական աշխարհի միջուկային ռումբի «հայր» դոկտոր Աբդուլղադիր Խանը (1936-2021 թթ.)։ Նա միաժամանակ ուրանի հարստացման տեխնոլոգիաների, տեխնիկայի ու գծագրերի վաճառքի ցանց էր ստեղծել, որը բացահայտվեց 2004 թ.։ Նա խոստովանեց և դատապարտվեց 5 տարվա տնային կալանքի, որից հետո, հակառակ Իսլամաբադի պնդումների, հայտարարեց, թե կառավարությունը մասնակցություն է ունեցել Իրանին տեխնոլոգիաներ վաճառելու գործում։

Բանաձեւի հեղինակները, այնուհետեւ հանդես գալով հայտարարությամբ, շեշտել են, որ եթե Թեհրանը համագործակցի IAEA-ի հետ եւ միջազգային հասարակության պահանջով հստակեցնի առկա բոլոր անորոշ հարցերը, իսկ գլխավոր տնօրենը զեկուցի, որ վերահսկողության ոլորտում չլուծված խնդիր չկա, ապա հարցը տնօրենների խորհրդի օրակարգում այլեւս չի զետեղվի։ Ի պատասխան բանաձեւի՝ Իրանի ԱԳ նախարարությունն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ շեշտվում է, թե Իրանը բանաձեւը համարում է պախարակելի, քաղաքական բնույթի եւ ոչ կառուցողական քայլ՝ հավելելով, որ այն հիմնված է Իսրայելի սուտ ու շինծու տեղեկությունների, գլխավոր տնօրենի շտապողական ու ոչ հավասարակշիռ զեկուցման վրա, ինչն Իրան-IAEA փոխըմբռնումների ու փոխառնչությունների թուլացումից զատ այլ հետեւանք չի ունենա։ Հայտարարությունում շեշտվում է նաեւ, որ Իրանը մշտապես արդյունավետ համագործակցել է IAEA-ի հետ, իսկ արծարծված հարցերը 2015 թ. դեկտեմբերի 15-ին տնօրենների խորհուրդը օրակարգից հանել է մեկընդմիշտ։

Իսրայելն ու Սաուդյան Արաբիան ողջունել են IAEA-ի հաստատած բանաձեւը։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը շեշտել է, որ տնօրենների խորհրդի որոշումն ի ցույց է դրել Իրանի իրական դեմքը, ապացուցել, որ Իրանը ոչ IAEA-ի հետ է համագործակցում եւ ոչ էլ նրա հրահանգներն է իրականացնում։ Ավելին՝ Բենեթը շեշտել է, թե բանաձեւը նախազգուշացում է Իրանին, եւ եթե վերջինս շարունակի իր միջուկային գործունեությունը, ապա առաջատար երկրները պետք է այդ հարցը տեղափոխեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչը նշանակում է այս առնչությամբ Թեհրանի դեմ ՄԱԿ-ի 5 բանաձեւերով սահմանափակումների վերականգնում։ Սակայն եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանն ու Ռուսաստանը քվեարկել են հօգուտ այդ բանաձեւերի, ապա մեծ հավանականությամբ հարցն այնտեղ տեղափոխվելու դեպքում կարժանանա այդ երկրների վետոյին։

IAEA-ի գլխավոր տնօրեն Գրուսին Վիեննայում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ  անդրադարձել է 27 տեսախցիկների անջատման հարցին, որոնք դրված են կենտրոնախույս սարքեր արտադրող կենտրոններում ու լաբորատորիաներում, եւ շեշտել՝ եթե դրանք 3-4 շաբաթ անջատված մնան, ապա դա մահացու հարված կլինի այդ երկրի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի համաձայնությանը՝ Համատեղ համապարփակ համաձայնության ծրագրին (Joint Comprehensive Plan of Action, JCPOA)։ Նա ընդգծել է, որ այժմ համագործակցության համար պայմաններն ակնհայտորեն դժվարացել են՝ հավելելով, որ եթե JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա, հաշվի առնելով Իրանի հակազդեցությունը բանաձեւին, որն ուղղված է ավելի թափանցիկ գործունեության, IAEA-ն ի զորու չի լինի կողմերին անհրաժեշտ տվյալներ ներկայացնել։ Հատկանշական է, որ համաձայնության կյանքի կոչելը կախված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին IAEA-ի գլխավոր տնօրենի զեկույցից։ Մյուս կողմից՝ JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցությունները գործնականում ընդհատվել են դեռեւս ընթացիկ տարվա մարտի 11-ին, գլխավոր դերակատարների՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունների պատճառով։ ԵՄ-ն լուրջ ջանքեր է գործադրում դրանց վեականգնման ուղղությամբ։

Այլ կերպ ասած՝ առանց այն էլ մշուշապատ, թերեւս, մազից կախված համաձայնագրի  գլխին «սեւ ամպեր» են կուտակվում։ Գրուսին տնօրենների խորհրդի բացման իր խոսքում շեշտել է, թե վերոհիշյալ 3 վայրերի վերաբերյալ Իրանը պարտավոր է համոզիչ պատասխաններ ներկայացնել։ Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, անդրադառնալով բանաձեւին, ընդգծել է, թե Թեհրանը նահանջի ոչ մի քայլ չի կատարի։

Թեգեր: էլեկտրաէներգիաԻրանՄիջուկային անվտանգություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մարդկային իմաստնությունն ու հիմարությունը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist