Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի խնդիրը տարածքային չէ

Ի տարբերություն հայ-ադրբեջանական սահմանազատման

Հունիսի 17, 2022
Տարածաշրջան
Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր արդեն առարկայական պահանջ է ձեւավորվել հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման եւ երկրների միջեւ հաղորդակցության ուղիների բացման հարցերը տարանջատել Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացից: Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվեն, ինչի ուղղությամբ շահագրգռվածություն են ցուցաբերում ոչ միայն կողմերը, այլեւ միջնորդ երկրներն ու միջազգային կառույցները, իսկ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կտեւեն:

Մյուս կողմից էլ՝ երկրների միջեւ առկա խնդիրների քանակի նվազեցումը եւ հաղորդակցության ուղիների բացումը թույլ կտան բարենպաստ մթնոլորտ ձեւավորել Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ բանակցություններ վարելու համար: Այն միանշանակ Ադրբեջանին որոշակիորեն հետ կբերի ծայրահեղական եւ ոչ իրատեսական դիրքերից:

Վերոնշյալ միտման ներքո էր օրերս ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արած հայտարարությունը: Ավանդական իր ասուլիսում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ «Մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի գործարկումը եւ համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության բարձրացմանը եւ միջադեպերի կանխմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»,-ասել էր նա։

Պետք է նկատել, որ Զախարովայի այս հայտարարությունը կրկին նպատակ էր հետապնդում ճշգրտելու Երեւանում Սերգեյ Լավրովի արած հայտարարության ենթատեքստերը: Իսկ ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված սղագրության մեջ գրված էր. «Մենք ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության բարձրացմանը եւ կկանխի Փառուխի նման դեպքերը ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում»:

Միանշանակ է, որ Լավրովը խոսել է կողմերի միջեւ վստահության մակարդակի բարձրացման մասին, բայց արտահայտվելիս Արցախին վերաբերող հարցը կապել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ: ՌԴ ԱԳ նախարարության՝ Սերգեյ Լավրովի խոսքի խմբագրումը եւ հետագայում նաեւ Մարիա Զախարովայի միջոցով այդ սրբագրման ամրագրումը մեկ նպատակ են հետապնդում՝ հայ-ադրբեջանական հարաբերություններն անջատել արցախյան հիմնախնդրից:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հիմնահարցը տարածքային չէ, ինչպես միշտ փորձել է ներկայացնել Ադրբեջանը, այն ազգերի ինքնորոշման եւ իրավունքների խնդիր է, իսկ ՀՀ-ն մշտապես հանդես է եկել արցախցիների այդ իրավունքները եւ ընդհանրապես անվտանգությունն ապահովողի առաքելությամբ: Եթե Արցախի հիմնահարցը տարածքային չէ, ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային, այն է՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է առանձին դիտարկվի: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը փաստում է, որ  Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ Արցախի հիմնահարցի լուծման գործընթացում տեղաշարժ գրանցելու համար այդ երկու հիմնահարցերը պետք է դիտարկվեն առանձին, բայց՝ միաժամանակ:

Թեգեր: անկախությունԱրցախճանաչումսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արցախի կոթողային մշակույթը

Արցախի կոթողային մշակույթը

Թե ինչու գրողը չմոռացավ դիլիջանյան որբանոցը…

Թե ինչու գրողը չմոռացավ դիլիջանյան որբանոցը…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist