Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Առաջ գնալու համար կառուցողական առաջարկներին պետք է հետեւեն համապատասխան ուղերձները

Երբ խաղաղության համար բանակցողին խրախուսում են Կոստանդնուպոլիսն արյան ծովի վերածած յաթաղանի կրկնօրինակը նվիրելով

Հունիսի 21, 2022
Տարածաշրջան
Հայկական բանակի հզորացումը հրամայական է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
66
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր տարածաշրջանում դեպի խաղաղություն քայլերը պետք է երկու կողմից արվեն: Հնարավոր չէ խաղաղության եւ համագործակցության հարցում էական առաջընթաց գրանցել, եթե այդ ուղղությամբ մի կողմն է միայն իրական քայլեր անում, իսկ երկրորդի խոսքը եւ գործը հակասում են իրար: Ապակառուցողական գործողությունների Ադրբեջանին դրդողն այսօր առաջին հերթին Թուրքիան է: Այս պետության քաղաքականությունն իր  գոյության 700 տարիների ընթացքում այդպես էլ չփոխվեց՝ մշտապես հիմնված մնալով բնիկ ժողովուրդների կենսական տարածքների գրավման եւ տեղի բնակիչների ոչնչացման կամ արտաքսման վրա:

Թուրքիան այսօր նույն գործողությունների դրդում է Ադրբեջանին՝ վճռորոշ դերակատարություն ունենալով 44-օրյա պատերազմում եւ դրան հաջորդած Բաքվի ագրեսիվ գործողություններում: Չնայած «Անդրկովկասը խաղաղության տարածաշրջանի» վերածելու մասին հայտարարություններին՝ գործնականում Անկարան հնարավոր բոլոր միջոցներով խրախուսում է Բաքվի ապակառուցողական գործելաոճը, նաեւ՝ բանակցային գործընթացում զենքի ուժի դիրքերից խոսելու վարքագիծը:

Ասվածի համատեքստում Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը օրերս Իլհամ Ալիեւին նվիրեց Կոստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի յաթաղանի կրկնօրինակը։ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչը նվերը հանձնելիս հայտարարեց, թե այն հանձնում է «Ղարաբաղը նվաճողին»: Մի կողմ թողնենք այն միտումը, որ նման քայլերով փորձ է արվում ցույց տալ, թե իբր արցախյան երրորդ պատերազմի ելքն ապահովել է Ադրբեջանը, այն դեպքում, երբ այլեւս հանրահայտ փաստ է, որ այն ապահովվել է բացառապես Թուրքիայի ներգրավվածության արդյունքում: Երեւույթի առավել մտահոգիչ մասն այն է, որ Անկարան նման քայլերով Ադրբեջանին մղում է նոր արյունալի սադրանքների՝ խրախուսելով զենքի ուժով տարածաշրջանում խնդիրներ լուծելու իր ավանդական մոտեցումը:

Թուրքիայի այս քայլը հետեւեց բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցին, որում փաստարկված խոսքով Բաքվին կառուցողական դաշտ բերելու հորդոր կար ընդամենը: Տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ բանակցություններ վարող կողմին խրախուսել պատերազմով տարածքներ զավթելու չհաջողված փորձի համար՝ լավագույն ուղերձը չէ պարբերաբար խաղաղությունից խոսող Թուրքիայի կողմից, առավել եւս, որ թյուրքական կողմին այդպես էլ չի հաջողվել եւ չէր էլ հաջողվելու պատերազմով լուծել Արցախի հիմնախնդիրը:

Եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի այս ապակառուցողական գործելաոճը համապատասխան գնահատականի չարժանանա միջազգային հանրության եւ կառույցների կողմից, ապա տարածաշրջանում նոր  ապակայունացումն անխուսափելի է, քանի որ ՀՀ զինուժը վճռական եւ անհամարժեք է պատասխանելու ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած սադրանքի, իսկ սահմանային կոնֆլիկտի բռնկումը կնաշանակի դրանում տարածաշրջանային ռազմաքաղակական կառույցների, երկրների եւ դրանից դուրս գտնվող պետությունների ներգրավում՝ իր բոլոր հետեւանքներով:

Մյուս կողմից էլ Հայաստանն առաջ է տանում փաստարկված, իրավական հիմքերի վրա խարսխվող բանակցային գործընթաց սկսելու գաղափարը, ի պատասխան որին համարժեք քայլեր դեռ չեն արվում Անկարայից եւ Բաքվից, դրա փոխարեն Ալիեւը հայտարարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչելու իր իրավունքի մասին, ինչը ոչ մի տեղ տանող ուղի է:

Թեգեր: ԱդրբեջանԱրարատ ՄիրզոյանԱրցախԹուրքիապատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս

Պետությունը պետք է գործո՛ւն մասնակցություն ունենա

Կարեւորը մեր ժողովրդի նվիրումն է, միասնությունը

Կարեւորը մեր ժողովրդի նվիրումն է, միասնությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist