Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունվարի 30, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների հերթական «մեղրամիսը»

Հուլիսի 7, 2022
Տարածաշրջան
Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների հերթական «մեղրամիսը»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
275
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանի հրավերով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 4-ին մեկօրյա այցով Թեհրանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նաեւ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆի հետ։

ԱԳ նախարարները, ըստ իրանական ԶԼՄ-ների, քննարկել են փոխհարաբերություններում երկուստեք կարեւորվող տարբեր հարցեր։ Այնուհետեւ նրանք մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի, որի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Թեհրան-Բաքու փոխհարաբերություններում առաջացած փոխադարձ թյուրիմացությունների սահուն վերացման առնչությամբ։ Ապա շեշտել է, որ  այժմ երկու «եղբայրական» երկրների փոխհարաբերություններում նոր փուլ է սկսվել, ինչը վերջին 10 ամսվա ընթացքում նախագահներ Ռայիսիի ու Ալիեւի կրկինակի հանդիպման, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների ընթացքում բազմաթիվ հարցերի շուրջ քննարկումների արդյունք է, որոնց ընթացքում համագործակցության բազում համաձայնություններ են ստորագրվել։ Ամիրաբդոլահիանը նշել է, որ Իրանը խիստ կարեւորում է երկու երկրների փոխառնչությունների խորացումը, որոնք հիմնված են փոխըմբռնման, փոխադարձ շահերի ու փոխվստահության վրա։ Ինչ վերաբերում է փոխվստահությանը, ապա հարկ է նշել, որ որքան էլ միմյանց «եղբայր» կոչեն ու այդ մասին հայտարարեն, միեւնույն է, դրանից կողմերի միջեւ փոխադարձ անվստահությունը բնավ չի նվազի, քանի որ Ադրբեջանի գոյացումը հակաիրանական նպատակ է հետապնդում, ուստիեւ «թյուրիմացությունները» Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների մշտական ուղեկիցն են լինելու։ Հանգամանք, ինչով էլ պայմանավորված են այդ երկրների փոխառնչություններում առկա լուրջ ելեւէջները։ Մյուս կողմից՝ դրանք ունեն նաեւ ընդհանուր շահեր, հանուն որոնց ձգտում են վերահսկել դրանցում առաջացող սրացումները։

Ակնհայտ է, որ արցախյան խնդիրը եւս կողմերի քննարկման առանցքային հարցերից է եղել։  Այդ մասին մամուլի ասուլիսում Ամիրաբդոլահիանը հայտնել է, որ քննարկումներում շեշտը դրվել է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման, կողմերի տարածքային ամբողջականության եւ միջազգային ընդունված իրավական սկզբունքների վրա։ Նա հավելել է, որ Իրանը պատրաստակամ է աջակցել այդ հարցում մնացյալ խնդիրները բանակցություններով լուծելու՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելով։ Ըստ ամենայնի՝ Ամիրաբդոլահիանի այս առաջարկը պայմանավորված է ՀՀ խորհրդարանի խոսնակի՝ Իրանում արած հայտարարությամբ, որտեղ նա Թեհրանին առաջարկել էր աջակցել խաղաղության հաստատմանը։ Այս առնչությամբ Բայրամովի պատասխանից կարելի է ենթադրել, որ հարցը լուծված է, եւ Բաքուն աջակցության անհրաժեշտություն չի տեսնում։ Նա, ընդգծելով, որ Թեհրան-Բաքու փոխհարաբերությունները խարսխված են պատմական, մշակութային ընդհանրությունների, եղբայրության ու հարեւանության վրա, հավելել է, թե 44-օրյա պատերազմով Ադրբեջանը վերջ է դրել «իր» տարածքների 30-ամյա բռնազավթմանը՝ իբր, միջազգային օրենքների եւ պատմական արդարության վերականգնման շրջանակներում։ Ինչպես ասում են, մարդիկ շատ են խոսում այն բանի մասին, ինչը չունեն, եւ ահա, թեւավոր խոսք դարձած՝ «կոկակոլայի» «պատմության» չափ պատմություն ունեցողը խոսում է պատմական ընդհանրություններից ու արդարությունից։ Բայրամովը շեշտել է, թե հետպատերազմյան շրջանում Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկություն է ներկայացրել, եւ այդ շրջանակներում քայլեր են կատարվում՝ հավելելով, որ սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ եւս առաջարկություն են ներկայացրել, այլ խոսքով՝ իրենք իրենց հարցերը լուծել են, եւ աջակցության կարիք չկա։

Նա ընդգծել է, որ ներկա դրությամբ Բաքվի առաջնահերթությունը «ազատագրված» տարածքների կառուցապատումն է, որպեսզի փախստականները վերադառնան։ Այդ առումով տարածաշրջանի երկրների եւ, մասնավորապես, կարեւոր հարեւան Իրանի հետ համագործակցությունն է անհրաժեշտ, որի ընկերություններին է հանձնարարված մի դպրոցի ու հիվանդանոցի կառուցումը։ Բացի այդ, նախատեսվում է Թեհրանի հետ համագործակցություն՝ տնտեսական ազատ գոտիներում ու արդյունաբերական ավաններում։ Բանակցությունների օրակարգում է եղել նաեւ Ալիեւի թեհրանյան այցը։ Բայրամովն իրանական կողմին է փոխանցել այդ առնչությամբ Ալիեւի պատրաստակամության երկտողը, ինչի ժամկետների շուրջ համաձայնության են եկել։ Նշենք, որ ինչպես Ամիրաբդոլահիանը հայտարարել է, Ռայիսին ու Ալիեւը անցյալ 10 ամիսների ընթացքում Աշգաբադում հանդիպել են երկու անգամ ՝ 2021 թ. նոյեմբերի 28-ին  Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) եւ ընթացիկ տարվա հունիսի 29-ին՝ մերձկասպյան երկրների գագաթնաժողովների ժամանակ։ Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիայում իր պաշտոնակցի հետ համաձայնության են եկել Թեհրանում  ԱԳ նախարարների եռակողմ՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հանդիպման վերաբերյալ, իսկ Բայրամովի հետ հստակեցրել են ժամկետը։ Ամիրաբդոլահիանն անդրադարձել է նաեւ 3+3 ձեւաչափին՝ նշելով, որ այդ ձեւաչափով քննարկումներ են տեղի ունենում փորձագետների մակարդակով, որոնց հաջորդելու է Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի եւ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրանում կամ Իրանի որեւէ այլ քաղաքում։ Նշենք, որ իրականում Վրաստանն ի սկզբանե այս ձեւաչափին հակված չի եղել, անգամ 2020 թ., երբ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հիշյալ տարբերակը քննարկելու նպատակով շրջայց կատարեց նշյալ երկրներում։ Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը վերջինս կարեւորել էր Պարսից ծոց-Սեւ ծով ճանապարհը, ինչը ենթադրվում էր, որ պետք է անցնի Հայաստանի տարածքով։

Թեեւ Թեհրան-Բաքու փոխհարաբերությունները «եղբայրական» են, իսկ Թբիլիսին սերտ բարեկամական կապեր ունի Բաքվի հետ, սակայն, ըստ ամենայնի, երկուսի համար էլ  գերադասելի է Հայաստանի տարբերակը, որը, թերեւս, այլընտրանքային կլիներ։ Մինչդեռ Բայրամովը համատեղ մամուլի ասուլիսում շեշտել է, թե Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի հարցը, որն անցնելու է Ադրբեջանով, Ամիրաբդոլահիան-Բայրամով քննարկումներում խիստ կարեւորվել է, մեծ նշանակություն է տրվել Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի դերակատարությանը, այլ կերպ ասած՝ կրկին Բաքվի օրակարգում Հայաստանը շրջանցելու հարցն է։ Բայրամովը, խոսելով երկու երկրների փոխհարաբերությունների մասին, նշել է, թե նախագահների մակարդակով քաղաքական կամք կա՝ դրանք էլ ավելի զարգացնելու եւ ընդլայնելու, ապա հավելել, որ Թեհրան-Բաքու տնտեսական կապերը  2021 թ. 30, իսկ 2022 թ. առաջին 5 ամիսներին՝ 18 տոկոս աճ են գրանցել։ Այցի ընթացքում կողմերը քննարկել են Խոդաֆերինի ու Գիզգալասի ջրամբարների շուտափույթ գործարկման, Բաքվում ավտոպահեստամասերի ու տրակտորների արտադրության գործարանի կառուցման, էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցեր։

Թեգեր: ԱդրբեջանԻրանՌուսաստանտարածաշրջան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

Հունվարի 28, 2023
Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Հունվարի 27, 2023

Կեղծիքների մի ամբողջ «փունջ»

Արցախյան արջը պակաս արժեք չունի…

«Լեոպարդը», «Աբրամսը», «Մարդերը», T-90-ը…

Արցախյան հիմնախնդիրը զերծ է կրոնական համատեքստից

«Ես ազնվական չեմ, տեր իմ, ես կարող եմ ստել…»

Այնտեղ, որտեղ արթնանում է հայի ուժեղ ոգին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Իմաստն առակաց

Կայսրությունը՝ քարտեզի վրա ու քարտեզից դուրս…

Կայսրությունը՝ քարտեզի վրա ու քարտեզից դուրս...

Ամենաընթերցվածը

  • Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

    Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ազգից հասարակ-ություն սարքելու ճանապարհը պետք է փակել

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Վարդանն այսօր կդառնար 25 տարեկան

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայկի զավակնեեեեր, զգաաաաաաստ…

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Արիության դաս

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist