Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 30, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Լավ է ուշ, քան երբեք…

Պատերազմական հանցագործությունների մասին հիշատակումները զսպող գործուն մեխանիզմ են Բաքվի եւ Անկարայի համար

Հուլիսի 15, 2022
Տարածաշրջան
Լավ է ուշ, քան երբեք…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
182
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին ամիսներին ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից հայտարարություններ, քայլեր են արվում, որոնցում պարբերաբար հիշատակվում են Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանաթուրքական զույգի գործած հանցագործություններն ու դրանց հետեւանքները: Առաջին բանը, որ կարող է անցնել պատերազմը վերապրած արցախցու, հայաստանցու եւ աշխարհասփյուռ հայերի մտքով, այն է, որ այդ հիշատակումներն ուշացած են, որ հստակ դիրքորոշումներն ու գործուն միջոցները պետք է կիրառվեին եւ հիշատակվեին պատերազմի ժամանակ՝ կանխելու դրա աղետալի հետեւանքները:

Սակայն վերջին ամիսների արձանագրումները, արցախյան պատերազմի՝ թեկուզ առանձին դրվագների դատապարտումը եւ դրանց հետաքննության առաջարկներն այսօր էլ կարեւոր են այն առումով, որ զսպող դեր կարող են խաղալ հիշյալ զույգի համար, առավել եւս, որ Բաքուն պատերազմով չկարողացավ լուծել Արցախի հիմնահարցը, եւ ներկայում լարված իրավիճակը պահպանվում է ոչ միայն Արցախի ու Ադրբեջանի շփման գծում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին: Բաքուն ինտենսիվորեն վերափոխում է իր բանակը թուրքական չափանիշներով եւ շարունակում է Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով ապահոված ելքը հիշատակել հարաբերությունների հաստատման հեռահար, հրապարակային երկխոսությունների ժամանակ:

Պաշտոնական Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածում հայ-ադրբեջանական սահմանին իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման մասին՝ միաժամանակ հասցեական կրակ բացելով հայկական գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանաթուրքական կոշտ եւ շատ դեպքերում ռազմատենչ հռետորաբանության պատճառը ժամանակին միջազգային հանրության լռությունն էր, եւ այսօր հենց դա է պատճառը, որ Թուրքիայի գործընկերներ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն սկսել են ոչ դրական լույսի ներքո վերհիշել արցախյան 44-օրյա պատերազմը:

Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել եւ պալատի վերջնական քննարկմանը ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտում (NDAA) 2023 թ․ֆինանսական տարվա համար ներկայացված չորս լրացում: Դրանցով կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել հակահայկական պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի  տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչպես նաեւ ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ: Փաստաթղթում կոչ է արվում նաեւ ԱՄՆ նախագահին՝ դադարեցնել F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային: Փոփոխությունը նաեւ ԱՄՆ նախագահից պահանջում է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ F-16-ները Թուրքիայի կողմից չօգտագործվեն Հունաստանի տարածքով  չթույլատրված թռիչքների համար։

Չնայած այդ առաջարկով ԱՄՆ նախագահին նաեւ հնարավորություն է տրվում այդ երկրի ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտության դեպքում չպահպանել սահմանափակումները՝ ներկայացնելով հիմնավորումներ, բայց Վաշինգտոնից նման հարցադրումների հնչեցումն արդեն էական զսպող դեր ունի Հայաստանի եւ Արցախի շուրջ անցանկալի զարգացումները կանխելու հարցում: Մյուս կողմից էլ՝ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետներ չունեն, եւ դրանց հետաքննությունն ու հետեւանքներին իրավական գնահատականներ տալը միջազգային դիվանագիտության կարեւոր գործիքներից են: Հետեւաբար, Արեւմտյան երկրների՝ թեկուզ ուշացած արձագանքներն իրենց ազդեցության ուժգնությունը չեն կորցրել եւ առաջիկայում էլ կարեւոր են լինելու Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների հաստատման եւ Արցախի խնդրի լուծման գործընթացում:

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԱրցախպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ստեղծված իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու

Ստեղծված իրավիճակում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու

Խնդիրները խորքային են, բազմաշերտ եւ ոչ այսօր ծագած

Խնդիրները խորքային են, բազմաշերտ եւ ոչ այսօր ծագած

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Թաթոյանների ջրաղացում

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist