Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Դավադիր նկրտումներ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի

Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ուզում Մեղրիում տեսնել ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչներին

Հուլիսի 29, 2022
Տարածաշրջան
Դավադիր նկրտումներ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
239
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն 30 տարուց ավելի է, ինչ Հայաստանի անվտանգության համակարգի առաջնային բաղադրիչին՝ ՀԱՊԿ-ին մրցակից համակարգ է ձեւավորվում տարածաշրջանում՝ Թուրքիայի գլխավորած թյուրքալեզու պետությունների դաշինքի տեսքով: Անկարան իր նախաձեռնությունը կյանքի է կոչում դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Սովորաբար թյուրքալեզու պետությունների միավորման գործընթացն իրականացվում է այդ երկրների մերձեցման տարբեր ձեւաչափերում՝ սկսած կրթամշակութայիններից, վերջացրած ռազմաքաղաքականներով:

Օրերս Ղրղզստանում կայացավ Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների 24-րդ կոնֆերանսը, որին մասնակցում էին Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ, ի տարբերություն մյուս պետությունների, Ադրբեջանն այդ աշխատանքային հանդիպմանը մասնակցում էր երկու պաշտոնյայով: Կոնֆերանսին մասնակցում էին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիեւը եւ արտաքին հետախուզության կազմակերպության պետի տեղակալ Սամիր Իսմայիլովը, իսկ Թուրքիայից ներկա էր ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ընդունելով հանդիպման մասնակիցներին, հայտարարել է, թե թյուրքական երկրների հետախուզական կազմակերպությունները պետք է ուշադրություն դարձնեն Միջին Արեւելքում եւ Աֆղանստանում ահաբեկչական գործունեության աճին, որ հասել է որոշ երկրների տարածքային ամբողջականությանը սպառնացող չափերի։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ անցկացվող քննարկումները կարեւոր ներդրում կլինեն թյուրքական աշխարհի անվտանգության ապահովման եւ այլ գլոբալ խնդիրների կարգավորման համար։

Այստեղ պետք է հիշատակել Հայաստանի ուղղությամբ վերջին շրջանում Բաքվից հնչող անհեթեթ հայտարարությունները «հայկական ռեւանշիստական ուժերի» մասին: Դա թույլ է տալիս մեզ եզրակացնել, որ Ադրբեջանը հեռու գնացող նպատակներ ունի եւ թյուրքական երկրների անվտանգության օրակարգ կարող է մտցնել հայկական պետություններից իբր եկող սպառնալիքների հարցը եւ այդ ամբողջ կառույցն օգտագործել իր զավթողական քաղաքականության համար: Վերեւում ներկայացրած պատկերն ավելի ամբողջական կլինի, եթե արձանագրենք, որ 1998 թ. ստեղծված Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների կոնֆերանսի անդամ են ՀԱՊԿ 6 պետությունից երկուսը՝ Ղազախստանը եւ Ղրղզստանը: Ուզբեկստանը կառույցին միացել է 2018 թ.։

Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների կոնֆերանսն ամբողջությամբ տեղավորվում է տարածաշրջանում ՀԱՊԿ-ին, մեղմ ասած, այլընտրանքի ձգտող թյուրքական պետությունների դաշինքի ռազմավարության մեջ: Համագործակցության այս ձեւաչափը հատկապես ակտիվացավ 2020 թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայից հետո: Այսօր արդեն Ադրբեջանի զինուժը, ողջ երկիրն անցել են Թուրքիայի վերահսկողության ներքո, եւ այդ երկիրը կտրուկ հաճախակիացրել է դեպի Արեւելք իր ազդեցությունը տարածելուն ուղղված քայլերը: Այս ողջ գործընթացը միանշանակ ծավալվում է ոչ միայն ՌԴ-ի ազդեցության թուլացման, այլեւ նրա ձեւավորած ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի հաշվին:

Վերեւում շարադրված գործընթացների եւ նպատակների համատեքստում են դիտարկվում նաեւ Ադրբեջանը Մեղրիով Նախիջեւանին եւ Թուրքիային միացնող հաղորդակցության ուղու շուրջ ծավալվող խմորումները: Թուրքիան ցանկանում է, որ իր տարածքները Ադրբեջանին եւ թյուրքական աշխարհի մյուս պետություններին կապող այդ ճանապարհը վերահսկելի չլինի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ առաջին հերթին ՌԴ-ի կողմից: Սա է պատճառը, որ այսօր Ադրբեջանը՝ Անկարայի դրդմամբ, դժկամությամբ է քննարկում Մեղրիով նախատեսված ճանապարհի անվտանգությունը ՌԴ զինված ուժերի միջոցով ապահովելու հնարավորությունը: Ավելին՝ այսօր Բաքուն եւ Անկարան ավելի հակված են այդ ճանապարհներին տեսնել միայն ՀՀ զինված ուժերին, քան նրանց կողքին նաեւ ռուս զինվորներին, ինչը նրանց հնարավորություն կտա Ռուսաստանին զրկել տարածաշրջանի ազդեցության եւս մեկ լծակից, որն ամբողջովին տեղավորվում է Թյուրքական աշխարհի միավորման, ասել է թե՝ Պանթյուրքիզմի հակառուսական մարտավարության տրամաբանության մեջ:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՀԱՊԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչ են հուշում տնտեսական թվերը

Ինչ են հուշում տնտեսական թվերը

Պատերազմը չկարողացավ խաթարել նրա զուլալ հոգին

Պատերազմը չկարողացավ խաթարել նրա զուլալ հոգին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist