Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ են հուշում տնտեսական թվերը

Մեր խնդիրն է ուշադրություն դարձնել այն ոլորտներին, որոնք թույլ կտան փաստացի՛ աճ ապահովել

Հուլիսի 29, 2022
Հանրապետություն
Ինչ են հուշում տնտեսական թվերը

rule one investing seminar reviews Beautiful Rule e Investing Seminar Reviews Luxury Market Review for Year End

6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
602
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության աճը 11.8 տոկոս է։  Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 5.8, իսկ 2021 թ. հունիսի համեմատ՝ 19 տոկոսով: Շինարարության ոլորտում հունվար-հունիսին արձանագրված աճը 12.7 տոկոս է, առեւտրի շրջանառությունն աճել է 10,7, ծառայությունների ծավալը՝ 26,9 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 44 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն աճել է 36,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 48,7 տոկոսով: Սրանք վիճակագրական կոմիտեի տվյալներն են։ Որպեսզի հասկանանք, թե այդ աճն ինչքանով է կայուն, պետք է պարզել, թե ինչի հետեւանք է այդ աճը, ինչն է նպաստել աճին։ Դրանից հետո արդեն հստակ կերեւակվի՝ աճը փխրո՞uն է, կարճաժամկե՞տ, թե՞ նախադրյալներ կան տեւական աճի։

Պատկերը հստակ ուրվագծելու համար մեզ կօգնեն մի քանի թվեր, օրինակ՝ արդյունաբերական ոլորտի։ Այո, ըստ վիճկոմիտեի տվյալների, 5.8 տոկոս աճ եղել է, բայց կոմիտեն այլ տվյալ էլ է ներկայացնում՝ արդյունաբերական գների ինդեքսի. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական գների ինդեքսն աճել է 7.8 տոկոսով։ Մեկ այլ տվյալ՝ արտաքին առեւտրաշրջանառության մասով. ինչպես տեսանք, ավելի շատ ներմուծել ենք, քան արտահանել։

Բացի այդ՝ հաշվի առնենք մեկ այլ հանգամանք. համեմատությունը մի ժամանակահատվածի հետ է, երբ, մեղմ ասած, շատ վատ վիճակում էինք. ե՛ւ հետպատերազմական շրջանի սկիզբն էր, ե՛ւ համավարակի հետ կապված սահմանափակումներն էին նոր հանվում։ Ասել կուզի՝ մի փոքր շարժն անգամ տնտեսական աճ կգրանցեր։ Եթե սրան էլ հավելենք, որ ռուս-ուկրաինական զարգացումներով պայմանավորված՝ մեր երկիր մարդկանց ու ֆինանսական հոսք եղավ, այդ՝ այսպես ասած աճային իրավիճակն ավելի պարզ կդառնա։ Երբ թուլանան աճին նպաստող այս գործոնները, այդ դեպքում ռիսկերն ավելի կերեւակվեն։ Մեր տնտեսությունն էլ, բնականաբար, էլ ավելի խնդիրների առաջ կկանգնի։

Վիճկոմիտեն տվյալներ է հրապարակել նաեւ, որոնք լուրջ մտորելու տեղիք են տալիս։ Թեեւ սա կանխատեսելի էր, եւ այդ մասին պարբերաբար խոսում էինք։ Խոսքը գյուղոլորտի մասին է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թ. առաջին կիսամյակում անկում է արձանագրվել՝ 5.5 տոկոս։ Այն պարագայում, երբ դարձյալ ռուս-ուկրաինական (իմա՝ Արեւմուտք-Ռուսաստան) դեպքերով պայմանավորված պարենային ճգնաժամի մասին է խոսվում, եւ վտանգը շատ իրական է։ Այս անկումը փաստում է՝ հարկ է, որ պետությունը գյուղոլորտի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխի՝ աջակցության ծավալներն էապես ավելացնելով, այլապես մեր երկրի առջեւ ծառացած պաշտպանական խնդիրներին պարենայինն էլ կգումարվի՝ տնտեսական ու սոցիալական բարդագույն հետեւանքներով հանդերձ։

Տնտեսական աճից խոսելիս չմոռանանք գնաճի տեմպերից էլ խոսել։ Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն շրջանի համեմատ սպառողական գներն աճել են 8.1 տոկոսով, իսկ այս հունիսին նախորդ հունիսի համեմատ՝ 10.3 տոկոսով։ Իսկ այս ամսվա սկզբին հրապարակված տվյալներն ուսումնասիրելիս գնաճի տասներկուամսյա ցուցանիշն ենք տեսնում՝ 10.2 տոկոս։ Ինչը, իհարկե, շատ բարձր ցուցանիշ է։ Գնաճի պատճառների մասին (արտաքին ու ներքին գործոններ, Հայաստան մարդկային հոսքով պայմանավորված՝ սպառողական շուկայում պահանջարկի կտրուկ աճ եւն) այստեղ չենք ծավալվի, քանզի խոսել ենք առիթով։

Եվ ամենակարեւորը՝ երբ վիճկոմիտեն տվյալներ  է հրապարակում, այդ տվյալներն անվանական են, փաստացի չեն։ Սա նշանակում է հետեւյալը. եթե այս տարվա հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսի աճը 8.1 տոկոս է եղել, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 11.8 տոկոս, ապա մեր ամբողջ տնտեսության մակարդակով փաստացի իրական աճը 3.7 տոկոս է կազմել։ Մի կողմից եթե հաշվի առնենք մեր երկրի համար ծագած աշխարհաքաղաքական մարտահրավերները, թեկուզ 3.7 տոկոս աճը վատ չէ, բայց հասկանանք, որ, այսպես ասենք, ուրախության պատճառ էլ չէ։ Որովհետեւ եթե աճին նպաստած գործոնները հաշվի ենք առնում, ապա այդ աճը կարճաժամկետ էֆեկտ ունի։ Մեր խնդիրն է ուշադրություն դարձնել այն ոլորտներին, որոնք թույլ կտան փաստացի աճի ծավալներն ավելացնել՝ դրանով աճի ամուր ու հեռանկարային հիմքեր ստեղծելով։

Թեգեր: գնաճՏնտեսություն
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատերազմը չկարողացավ խաթարել նրա զուլալ հոգին

Պատերազմը չկարողացավ խաթարել նրա զուլալ հոգին

Ռուսաստանը Թուրքիայի հույսի՞ն է մնացել

Ռուսաստանը Թուրքիայի հույսի՞ն է մնացել

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist