Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իրանը գործնական քայլերով ակտիվանում է Հայաստանում

Հայ-իրանական առեւտրային եւ տեխնոլոգիական քաղաքները կընդգրկեն համագործակցության հիմնական ոլորտները

Սեպտեմբերի 3, 2022
Տարածաշրջան
Իրանը գործնական քայլերով ակտիվանում է Հայաստանում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
86
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին բարձր մակարդակով հաճախակի արվող հայտարարություններին զուգահեռ՝ Իրանն ակտիվացրել է նաեւ գործնական քայլերն այդ ուղղությամբ: Տարածաշրջանային գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ Իրանը շեշտում է իր հյուսիսում հարեւան երկրների սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին:

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը, բնականաբար, նկատի ունի ՀՀ-ի սահմանները՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից պարբերաբար հնչող «միջանցք» եզրույթին ի պատասխան: Վերջին անգամ սահմանների խախտման անթույլատրելիության մասին հայտարարությամբ հանդես եկավ Իրանի ԱԳ նախարարը՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Ակտիվացած գործնական քայլերի շրջանակներում ՀՀ-ի հարավային հարեւանը Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացեց հյուպատոսություն, իսկ օրերս հայտարարվեց Հայաստան Իրանի Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամի գլխավորած պատվիրակության ժամանման մասին։

ՀՀ-ին սահմանակից Ատրպատականի նահանգապետն անշեղորեն իրականացնում է այդ երկրի արտաքին քաղաքական գծի պահանջները: Նա այցելել է նաեւ Ադրբեջան, ինչը խոսում է այդ երկրում Իրանի ազդեցությունը մեծացնելու ցանկության մասին: Մինչ Հայաստան գալը նահանգապետ Աբեդին Խորամին ասել է, որ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ տարածաշրջանային շուկաներում ակտիվ ներկայությունը դիվանագիտության ոլորտում Իրանի կառավարության քաղաքականության հիմնական ու ռազմավարական ուղղություններից են:

Իրանի պաշտոնական շրջանակների ներկայացուցիչը Հայաստան է ժամանել հստակ առաջարկներով: Նրա խոսքով՝ մաքսային եւ տրանսպորտային խնդիրներից զատ, ՀՀ պաշտոնյաների հետ կքննարկվի նաեւ հայ-իրանական սահմանին համատեղ առեւտրային եւ տեխնոլոգիական քաղաքների ստեղծման հարցը։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ու բանակցություններ պետական պաշտոնյաների, նրանց թվում` էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարների հետ։

Առեւտրաշրջանառության խթանումն այսօր առաջնային տնտեսական անվտանգության հարց է դարձել ողջ աշխարհում, եւ երկու հարեւան պետությունների միջեւ այն մեծացնելը տնտեսական անվտանգության կարեւոր բաղադրիչներից է, առավել եւս, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ այդ ոլորտում մեծ ներուժի թերիրացման իրողություն կա: 2021 թ. Իրանի Իսլամական Հանրապետության հետ 502.8 մլն ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն է արձանագրվել: Այն 2020-ի նկատմամբ ավելացել է 25.2 տոկոսով։ 2022 թ. առաջին 6 ամիսներին 2021-ի նույն ժամանակի համեմատ այստեղ մեծ աճ է գրանցվել: Ընթացիկ կես տարում արձանագրվել է 307 մլն դոլարի առեւտրաշրջանառություն՝ նախորդ տարվա 224 մլն-ի դիմաց: Հարեւան պետությունների միջեւ այս ցուցանիշը հեռու է բավարար լինելուց, սակայն այստեղ զգալի գործոն են նաեւ միջազգային պատժամիջոցները, որոնց ազդեցության տակ է Իրանն արդեն մի քանի տասնամյակ:

Պակաս կարեւոր չէ տեխնոլոգիական համատեղ քաղաք կառուցելու մասին հայտարարությունը: Գտնվելով երկարատեւ մեկուսացման մեջ՝ Իրանը խթանել է համապատասխան ճյուղը, այսօր աշխարհում նանոտեխնոլոգիաների զարգացման առումով 6-րդ երկիրն է, եւ այդ ոլորտում համագործակցությունը կարեւոր ու հեռանկարային արդյունքներ կարող է արձանագրել Հայաստանի համար: Նանոտեխնոլոգիաներն այսօր առաջնային տեղ ունեն ռազմական արդյունաբերության մեջ: Այս բնագավառում նույնպես Իրանը զգալի առաջընթաց ունի, հատկապես ԱԹՍ-ների արտադրության հարցում, ինչն առաջնային կարեւորությոըն ունի ժամանակակից սպառազինություններ ունենալու գործընթացում:

Հայ-իրանական համագործակցության սերտացումը մեծ նշանակություն ունի նաեւ ՀՀ ամենահեռավոր մարզի՝ Սյունիքի զարգացման առումով, ուստի առեւտրի եւ ՏՏ ոլորտներում համագործակցության խորացումը բխում է երկու պետությունների առաջնային շահերից, մասնավորապես, այն ձեռնտու է հարեւան մարզերի զարգացման առումով:

Թեգեր: ԻրանսահմանՍյունիք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Կրիպտոարժույթ. ծածուկ հարստանալու ձե՞ւ, փողի լվացման միջո՞ց, թե՞ սպեկուլյատիվ փուչիկ

Կրիպտոարժույթ. ծածուկ հարստանալու ձե՞ւ, փողի լվացման միջո՞ց, թե՞ սպեկուլյատիվ փուչիկ

Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել

Իրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist