Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Դանդաղ գործողության ականները

Թուրք-ադրբեջանական մերձեցման մարտահրավերները Հայաստանի համար

Սեպտեմբերի 3, 2022
Տարածաշրջան
Դանդաղ գործողության ականները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
125
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021 թ. հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» իրավական առումով մեկնարկային կետ դարձավ Թուրքիայի եւ Ադրբեջանի սերտ ինտեգրման համար, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային, հումանիտար, առողջապահական, կրթական, սոցիալական, երիտասարդության եւ սպորտի բնագավառները։ Միաժամանակ այն մարտահրավերների մի ամբողջ փաթեթ առաջացրեց հայկական աշխարհի համար, որոնք առնչվում են նախեւառաջ անվտանգային հարցերին։ Դրա ապացույցներից են խիստ հաճախակի անցկացվող համատեղ զորավարժությունները։ Ի դեպ, սեպտեմբերի 5-ին Ադրբեջանում մեկնարկելու են «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն, Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների եւ տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբն արդեն մեկնել է Ադրբեջան։

Այս տարվա սեպտեմբերի 1-ից ինտեգրվել են թուրքական e-devlet էլեկտրոնային կառավարման եւ ադրբեջանական e-gov պորտալները։ Մինչ այդ միասնականացվել էին երկու երկրների վարորդական վկայականները, ինչի արդյունքում այժմ Ադրբեջանի քաղաքացիները կարող են վարորդական իրավունք ստանալ անմիջապես Թուրքիայի պետական մարմիններում, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքացիները՝ Ադրբեջանի պետական մարմիններում։ Մեկ միասնական համակարգի մեջ են միավորվում նաեւ բանակների չափանիշները: Վերջերս Ադրբեջանում բացվել է թուրք-ադրբեջանական ռազմական համալսարան։ Որոշակի զգուշավորությամբ, սակայն խոսվում է «թյուրքական միասնական բանակ» ունենալու մասին։ Ակտիվ աշխատանքներ են տարվում կրթական միասնական համակարգի, մասնավորապես պատմության ընդհանուր դասագրքեր ունենալու ուղղությամբ, որը վերաբերում է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներին։ Ադրբեջանում նոր ուսումնական տարվանից գործելու են Թուրքիայի «միջազգային լուսավորչական դպրոցներ»։ Օրեր առաջ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղջին նշել էր, որ հաստատությունը կպատրաստի 300-350 ուսանող: «Մայրենի լեզվով սովորելու հնարավորություն ընձեռող ուսումնական հաստատությունում նախատեսվում է նաեւ ակադեմիական մակարդակով կրթություն տալ թուրքերեն, անգլերեն, ռուսերեն եւ իսպաներեն։ B2 մակարդակի թուրքերենի իմացությամբ ուսանողներին առաջարկվում են կրթաթոշակով ուսման հնարավորություններ Թուրքիայում: Այս դպրոցի շրջանավարտները Թուրքիայի բուհեր ընդունվելիս կսովորեն անվճար»,- ասել է նա։

Հանրային շրջանակներում ոգեւորությամբ է խոսվում «մեկ միասնական երկիր» դառնալու օգուտների, առավելությունների եւ հեռանկարների մասին, սակայն հասկանալի է, որ զարգացումները ենթադրում են ոչ թե միավորում մեկ պետության մեջ, այլ՝ միության ստեղծում, թերեւս, ԵՄ-ի մոդելով։ Նշենք, որ ադրբեջանա-թուրքական միասնական պետության գաղափարն ակտիվորեն զարգացնում էր Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։ Որոշակիորեն կրելով ԱԴՀ հիմնադիր Ռասուլզադեի գաղափարախոսական ազդեցությունը՝ նա ցանկանում էր վերականգնել ադրբեջանական ինքնության թյուրքականությունը։ Էլչիբեյը Թուրքիան համարում էր Ադրբեջանի «մեծ եղբայրը», իսկ իրեն՝ «Աթաթուրքի զինվոր»: Նրա նախագահության ժամանակ էր (1992-1993 թթ.), որ ադրբեջանական այբուբենը կիրիլիցայից անցում կատարեց լատիներենին, եւ երկրում սկսեցին ավելի ու ավելի հաճախ հնչել թուրքերի եւ ադրբեջանցիների միասնության մասին հայտարարությունները։ Վերջիններիս նա անվանեց «ադրբեջանցի թուրքեր» եւ կոչ արեց ստեղծել մեկ պետություն՝ դրանում ներառելով Իրանի Ատրպատական շրջանը։

Սակայն այդպիսի տրամադրությունների զարգացման համար բարենպաստ նախադրյալներ չկային թե՛ հետխորհրդային Ադրբեջանում, թե՛ միջազգային շահառուների շրջանում։ Նույնը չենք կարող ասել ներկայի համար. իրողությունները բոլորովին փոխվեցին 2020 թ. արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանը կարողացավ կյանքի կոչել ծավալապաշտական իր ծրագիրը։ Չնայած պրոթյուրքական գաղափարների գերիշխող կարգավիճակին, Ադրբեջանն ինքնության փնտրտուքները չի դադարեցնում՝ թիրախավորելով հայկական արժեքներն ու պատմությունը։ Պետական քարոզչամեքենան կոնկրետ քայլեր է ձեռնարկում պատմամշակութային ժառանգությունը յուրացնելու, ինչպես նաեւ պատմությունը սրբագրելու ուղղությամբ։ Վերջին օրինակներից էր Ֆրանկֆուրտի ցուցադրություններից մեկում Ուրարտուն որպես Ադրբեջան ներկայացնելը։ Միայն առաջին հայացքից կարող է դա անհեթեթ թվալ, սակայն այն հետեւողականությունն ու համակարգվածությունը, որով այդ երկիրը յուրացնում է մեր պատմությունն ու մշակույթը, մոտ ապագայում արդեն իսկ կարող են վտանգավոր զարգացումներ ունենալ մեզ համար։ Ադրբեջանի քայլերը դանդաղ գործողության «ականներ» են. այդ ամենին հակազդելու, իսկ լավագույն դեպքում՝ կանխարգելելու համար անհրաժեշտ է գիտական, հանրային շրջանակների համարժեք աշխատանք՝ անմիջականորեն պետական աջակցությամբ։

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիասահման
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Անկարայի՝ սիրիական քաղաքականությունում 180 աստիճան փոխոխությո՞ւն…

Անկարայի՝ սիրիական քաղաքականությունում 180 աստիճան փոխոխությո՞ւն…

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հայտնություն

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist