Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանը կրակում է Արցախի բնակավայրերի ուղղությամբ

Դրան զուգահեռ ապատեղեկատվություն է տարածում

Սեպտեմբերի 13, 2022
Տարածաշրջան
Քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքակազմ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
105
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հերթական անգամ հերքելով ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Փոխարենը երեկ առավոտյան Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա եւ Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի եւ տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տեղեկացմամբ՝ կրակահերթերը տեւել են շուրջ 30 րոպե։ «Քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը՝ Ադրբեջանի գործողությունները համարելով Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույց։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 2-ից սկսած գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայ-ադրբեջանական «սահմանին Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել իր դիրքերի ուղղությամբ»: Հայկական կողմը սակայն հայտնել էր, որ նույն օրը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ:

Նմանատիպ ստահոդ հաղորդագրություններ են տարածվել նաեւ սեպտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին (երկու անգամ), 6-ին, 7-ին, 9-ին, 10-ին եւ 11-ին։ «Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու եւ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին` ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին (սեպտեմբերի 5-ին.- խմբ.) մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիմնականում նշվում է, թե կրակոցներն արձակվում են «արեւելյան սահմանից»՝ Քարվաճառի եւ «Լաչինի ուղղությամբ»: Վերոհիշյալ հանգամանքը հուշում է, որ ադրբեջանական կողմը որպես էսկալացիայի ուղղություն ընտրել է Վարդենիսի եւ Արցախը Հայաստանին կապող «կյանքի միջանցքը»։ Դրանով Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում կամ ուժի, կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հայկական կողմից զիջումներ կորզելու համար։

Ադրբեջանի կողմից նախապատրաստվող սադրանքների դիմելու մասին է հուշում այն, որ սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ անցկացվել է ծառայողական խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, ռազմական ճյուղերի հրամանատարներ, գերատեսչությունների գլխավոր վարչությունների, գերատեսչությունների եւ ծառայությունների ղեկավարներ։ Արցախի բռնազավթված տարածքներում տեղակայված զորամասերի եւ կազմավորումների հրամանատարները հանդիպմանը միացել են օնլայն։ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մանրամասնորեն վերլուծել են «հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ Ղարաբաղում տիրող օպերատիվ իրավիճակն ու տիրող կացությունը։ Լայնորեն վերլուծվել են օպերատիվ պայմանները եւ ներկա իրավիճակը Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին ու այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։ Ուշագրավն այն է, որ ադրբեջանական կողմն Արցախի մասին հիշատակումներում հաճախ շեշտում է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման ժամանակավոր բնույթը։

Հասանովը խոսել է «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ադրբեջանական բանակի առջեւ դրված խնդիրների մասին»։ Որպես հիմք ձեւակերպելով իրենց իսկ կողմից տարածվող ապատեղեկատվությունը սահմանային իրավիճակի սրման վերաբերյալ, այդ երկրի ՊՆ ղեկավարը կարգադրել է պատրաստ լինել «անհապաղ եւ վճռական կանխելու ադրբեջանական ստորաբաժանումների դեմ ցանկացած սադրանք»։ Հիշեցնենք, որ Հայաստանի դեմ բացահայտ սպառնալիքի լեզվով Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել էր նաեւ այս տարվա հունիսի 25-ին՝ նշելով, որ Ադրբեջանը կարող է ոչնչացնել ցանկացած ռազմական օբյեկտ եւ բնակավայր Հայաստանի տարածքում։ Այդ մասին նա հայտարարել էր «ԱզերԹաջ» պետական գործակալության հետ հարցազրույցում՝ հավելելով, թե իբր «Հայաստանը, խախտելով միջազգային օրենքները, շարունակում է ադրբեջանական տարածքների օկուպացումը, պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, հետախուզական-դիվերսիոն հարձակումների փորձեր է կատարում պաշտպանության առաջնագծում տեղակայված դիրքերի վրա, հակառակորդի դիպուկահարները կրակոցներ են արձակում զինվորականների, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների ուղղությամբ, վնաս են հասցնում քաղաքացիական օբյեկտներին եւ գյուղատնտեսական հողատարածքներին»: Վերոնշյալ կետերը լիովին համապատասխանում են Ադրբեջանի իրականացրած քայլերին, որոնք անպատժելիությունից ոգեւորված երկրի իշխանությունները վերագրում են հայկական կողմին։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախթշնամիսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պատրվակ՝ Հարավային Կովկասում Մոսկվային թիկունքից հարվածելու համար

Պատրվակ՝ Հարավային Կովկասում Մոսկվային թիկունքից հարվածելու համար

Լրացուցիչ 50 տոննա սիգի որս է թույլատրվել

Ինչու սիգի որսը 300 տոննայից դարձավ 600

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist