Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատրվակ՝ Հարավային Կովկասում Մոսկվային թիկունքից հարվածելու համար

Ուկրաինայում ՌԴ զորքերի հետքաշման առաջին իսկ դեպքը Բաքվի սադրանքների պատճառ դարձավ

Սեպտեմբերի 13, 2022
Տարածաշրջան
Պատրվակ՝ Հարավային Կովկասում Մոսկվային թիկունքից հարվածելու համար
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
152
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի առաջին իսկ անհաջողությունը բավական էր, որպեսզի Ադրբեջանը պաշտպանության նախարարի մակարդակով սադրանքների դիմի ՀՀ-ի եւ Արցախի դեմ: Խարկովի շրջանում ռուսական զորքերի հետքաշմանը զուգահեռ պաշտոնական Բաքուն սկսեց դիմել իր ավանդական կեղծիքների քաղաքականությանը եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանը:

ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն տարածելուց բացի, Ադրբեջանն անցավ գործնական սադրանքի՝ ՀՀ սահմանի արեւելյան հատվածում նշանառու կրակոցով սպանելով դիրքապահ հայ զինվորի: Ողջ գործիքակազմով հայ-ադրբեջանական սահմանին լարում հրահրելուց հետո գործի անցավ Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Հատկանշականն այն է, որ Հասանովն արդեն խոսում է ոչ միայն Հայաստանի հետ սահմանի, այլեւ Արցախի Հանրապետության հետ շփման գծի մասին, որը հսկվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Արցախ-Ադրբեջան շփման գծում չի ճանաչում ՌԴ խաղաղապահի մանդատը, եւ ինքն է խնդիրները լուծելու:

Ուկրաինայում որոշակի խնդիրների հանդիպելու առաջին իսկ դեպքում պաշտոնական Բաքվի նման պահվածքն այլ կերպ, քան իր հյուսիսային «ռազմավարական գործընկերոջը» մեջքից հարվածելու փորձ, հնարավոր չէ անվանել: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Ավելորդ չէ արձանագրելը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի մակարդակով սադրիչ հայտարարություններ եւ գործողություններ անելով՝ Բաքուն փորձում է իրավիճակը լարել այն տարածաշրջանում, որտեղ ՌԴ տարբեր զորամիավորումներ կան՝ տարածաշրջանի կայունությունն ապահովելու հստակ առաքելությամբ: Այն, որ Ադրբեջանը ձգտում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնել, փաստում է նաեւ՝ վերջինս քաջածանոթ է Իրանի բազմակի հայտարարություններին, որ իր հյուսիսային սահմանների մոտ այլ երկրների սահմանների խախտման դեպքում կդիմի կոնկրետ գործողությունների: Հետեւաբար, Ադրբեջանի սադրիչ հայտարարությունները ոչ միայն ուղղված են Ռուսաստանին, այլեւ Իրանին:

Այստեղ ավելորդ ենք համարում նշել ՀՀ զինված ուժերի եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտունակության ու սահմանները պաշտպանելու վճռականության մասին: Միանշանակ է, որ հայկական զինված ուժերի՝ հետպատերազմյան շրջանում ադրբեջանական սադրիչ գործողություններին տված պատասխանները Բաքվին կստիպեն երկար մտածել մինչեւ հերթական ապակայունացնող քայլն անելը:

Պաշտոնական Բաքվի նման պահվածքում կա եւս մեկ հատկանշական միտում, որն արդեն պետք է ներկայացվի միջազգային հանրությանը: Իր վարքով Ադրբեջանը հարցականի տակ է դնում իր իսկ հայտարարած՝ Հայաստանի հետ հարաբերություններ ձեւավորելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին: Տարածաշրջանում կայունության ձգտող պետությունն առաջին իսկ հնարավորության դեպքում պաշտպանության նախարարի մակարդակով չէր դիմի սադրանքների:

Ադրբեջանի ղեկավարության վերջին օրերի պահվածքը փաստում է, որ արցախյան հիմնահարցը երկարաժամկետ եւ հիմնավոր կարգավորման կարիք ունի, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը միշտ առիթ կփնտրի Հարավային Կովկասը հակամարտության գոտու վերածելու համար:

Թեգեր: ԱդրբեջանՈւկրաինաՌուսաստանսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Լրացուցիչ 50 տոննա սիգի որս է թույլատրվել

Ինչու սիգի որսը 300 տոննայից դարձավ 600

Քեմալական հաղթանակը Զմյուռնիայի արյունոտ մոխիրների վրա

Քեմալական հաղթանակը Զմյուռնիայի արյունոտ մոխիրների վրա

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist