Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հարյուր անգամ կրկնվող սուտն արդեն ճշմարտությո՞ւն է

Քարոզչության գեբելսյան մեթոդը Բաքվի զինանոցի թիվ մեկ զենքն է

Սեպտեմբերի 23, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանաթուրքական զույգը շտապում է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
126
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Յոզեֆ Գեբելսի հայտնի կարգախոսը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական գործիքը: Մինչեւ սեպտեմբերի 13-ի լայնամասշտաբ հարձակումն Ադրբեջանը մեկ ամիս գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ տեղեկատվություն էր տարածում, թե ՀՀ զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին խախտում են հրադադարը:

Աչքի առաջ ունենալով 2020 թ. սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանն իր նախահարձակ ռազմական գործողությունները հիմնավորեց սուտ տեղեկատվությամբ, թե իբր հակահարված է իրականացնում, կանխատեսելի էր, որ երկու տարի անց նույն ամսում հերթական սադրանքն է նախապատրաստում: Հաստատված վերջին հրադադարից հետո էլ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է միջազգային հանրությանը եւ կառույցներին իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելու գործին, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով:

Եվրոպական եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ Բաքվի առաջնորդը եւ արտաքին գործերի նախարարը հայտարարում են, թե Հայաստանն է լայնամասշտաբ սադրանքներ կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հերթական կեղծ թեզն է մատուցում, թե իբր Հայաստանն է մեծ ծավալի սադրանքների գնացել, իսկ Ադրբեջանը խաղաղաշինության նախաձեռնություններով է հանդես գալիս:

Նույն կեղծիքը հնչեցրեց օրերս նաեւ Ալիեւը՝ Քարվաճառից արած հայտարարությունում։ Թերեւս, կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն հաստատակամորեն համոզված է գեբելսյան այն թեզի կենսունակության մեջ, ըստ որի՝ հարյուր անգամ կրկնվող սուտն արդեն ճշմարտություն է: Սակայն ադրբեջանական կեղծիքը լսած միջազգային այդ կառույցների նույն ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ նրանք քաղաքավարի պատասխանում են Ադրբեջանին, որ իրենք այդ աստիճանի միամիտներ չեն, որպեսզի ադրբեջանական սուտը ճշմարտության փոխարեն ընդունեն, թեկուզ այն կրկնվում է հարյուր անգամ: «Տետ-ա-տետ» հանդիպումներում Բաքվի քարոզչամեքենայի՝ նման ակնհայտ կեղծիքի մատուցումն արդեն վիրավորական է դառնում միջազգային բարձրաստիճան ներկայացուցիչների համար:

Պաշտոնական Բաքուն ապատեղեկատվությունը տարածելու համար հսկայական ռեսուրսներ է ներդրել եւ մեծ ծավալի լոբբիստական աշխատանք է տանում: Այն հատկապես ակնառու է ՌԴ-ում, որտեղ Բաքվին հաջողվում է պետական հեռուստաալիքներում ռուս «փորձագետների» բերանով իրեն ձեռնտու ստեր հնչեցնել: Մասնավորապես, սեպտեմբերի 14-ից հետո ՌԴ առաջատար պետական երկու հեռուստաալիքով տարբեր «փորձագետներ» բանավեճերի ժամանակ հնչեցնում են նույն թեզը, ապատեղեկատվությունը, թե սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ԼՂՀ-ի վիճարկելի տարածքներում են, ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում՝ չպատկերացնելով, որ նման կեղծիքով ջուր են լցնում ադրբեջանական ստի ջրաղացին եւ լրջագույն հարված հասցնում Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությանը: Նման փորձագետների խոսքերից հետեւում է, որ ադրբեջանական զինուժը ռազմական գործողություններ է հրահրել ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, եւ վերջինս իր առաքելությունը չի իրականացրել: Սա, բնականաբար, իրականության լիակատար խեղաթյուրում է:

Թերեւս, ռուս փորձագետներից ավելի անկեղծ գտնվեց Թուրքիայի նախագահը, ով ՄԱԿ-ի 77-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է ազատի օկուպացված տարածքները: Թողնենք մի կողմ փաստը, որ Էրդողանի այդ հայտարարությունը թյուրքական ուժեղ դիվանագիտության կեղծիքների գործիքի հերթական դրսեւորումն էր, քանի որ հայտնի փաստ է՝ Ադրբեջանը 2020-ից հետո կա՛մ իր գործողությունների հրահանգը ստանում է Անկարայից, կա՛մ առանց նրա իմացության եւ թույլտվության նման մասշտաբի ռազմական ագրեսիայի չի դիմում: Այստեղ արձանագրենք՝ Էրդողանը փաստեց, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, եւ ադրբեջանական զինուժը ներկայում ՀՀ տարածքում է:

Հայ ժողովրդին եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին քաջածանոթ անհատների համար ադրբեջանական կեղծիքը կարող է միայն հեգնական ժպիտ առաջացնել, սակայն նման հայտարարությունները լրիվ այլ կերպ են ընկալվում խնդրին ոչ տեղյակ համաշխարհային հանրության ճնշող մեծամասնության կողմից, ինչը որոշակի բարենպաստ պայմաններ է ապահովում Ադրբեջանի համար:

Միջազգային հարթակներում կեղծիքի իրացման հարցում հաջողությունները կամ որոշ դեպքերում տարբեր դրդապատճառներով այդ ստի առաջ որոշ միջազգային կառույցների ու գործիչների աչք փակելը Ադրբեջանի ձեռքերն ազատում են հետագա ռազմական գործողությունների համար: Հետեւաբար՝ շատ կարեւոր է աշխարհին ճշմարտությունը հասցնելը: Այն լիովին տեղավորվում է տեղեկատվական պատերազմի շրջանակներում, որը մեր օրերում ռազմական գործողություններից ոչ պակաս կարեւոր է: Տեղեկատվական պատերազմում հաջողությունն այս դեպքում կարող է կանխել հետագա ռազմական բախումները եւ ուժի կիրառման փորձերը: Ուրեմն՝ հայկական կողմի օրվա առաջնային խնդիրն է ռեսուրսների կենտրոնացումը տեղեկատվական պատերազմում: Տարածաշրջանային զարգացումների այս փուլում այն այլեւս առաջնային է, որոշիչ եւ այլընտրանք չունեցող:

Թեգեր: ԱդրբեջանՄԱԿսադրանքսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հանրաքվե եւ մասնակի մոբիլիզացիա՝ բարդ իրավիճակում

Հանրաքվե եւ մասնակի մոբիլիզացիա՝ բարդ իրավիճակում

Էլեկտրական ավտոբուսը՝ երթեւեկության կարեւոր գործոն

Էլեկտրական ավտոբուսը՝ երթեւեկության կարեւոր գործոն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist