Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Իրանը լուրջ արգելք է Բաքվի երազանքի իրականացման ճանապարհին»

Իրանցի քաղաքագետի դիտարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Սեպտեմբերի 24, 2022
Տարածաշրջան
«Իրանը լուրջ արգելք է Բաքվի երազանքի իրականացման ճանապարհին»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
229
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բելգիայում ապրող Փեյման Արեֆն Իրանի ադրբեջանցի է, ծնվել-մեծացել է Թավրիզ քաղաքում։ Իրավաբանության ու քաղաքագիտության դոկտոր է։ Նա ուսանողական տարիներից շատ ակտիվ է եղել, մասնացել է բողոքի ցույցերի, ինչի համար դատապարտվել է ազատազրկման։ Ապա արտագաղթել է Թուրքիա, մանավանդ որ լիովին տիրապետում է նաեւ խոսակցական թուրքերենի։ Սակայն առաջին օրվանից Թուրքիայի գաղտնի ծառայությունները նրան հանգիստ չեն տվել՝ ջանք չխնայելով հավաքագրել նրան, համոզել, որ թուրքախոսներն Իրանում երկրորդ կարգի քաղաքացիներ են եւ այլն։ Նա շեշտում է, որ Թուրքիայի ֆինանսավորմամբ այդ երկրում գործում են իրանցի թրքախոսների անջատողական տարաբնույթ կազմակերպություններ։ Ի վերջո, Արեֆին թուրքերը մեղադրում են իր հոդվածներում  Էրդողանին վիրավորելու համար։ Բայց քանի որ ՄԱԿ-ին ապաստան ստանալու դիմում էր ներկայացրել, նրան ձերբակալելու իրավունք չունեին, ուստի փողոցում բռնելով՝ վտարում են այդ երկրից։ Նա խորապես ուսումնասիրել է նաեւ այդ երկրի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը։

Արեֆը սեպտեմբերի 3-ին հրապարակել է «Միություն ընդդեմ Իրանի» բավական ծավալուն հոդվածը, որը կներկայացնենք կրճատումներով։ Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմին ու Թուրքիայի գլխավոր դերակատարմանը, որը կորոնավիրուսի տարածման թեժ պահերին, համատեղ զորավարժությունների անվան տակ, հսկայական զենք-զինամթերք էր կուտակել Ադրբեջանում՝ նախապատրաստվելով հարձակման։ Նշում է, որ շուրջ երկու ամիս անց Էրդողանի եւ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ջերմեռանդ ջատագով «Յենի Շաֆաք» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Իբրահիմ Քյարագյուլը, որ սերտ կապեր ունի կառավարության ու անվտանգության կառույցների հետ, հրապարակել էր մի հոդված, որում շեշտել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիան ու Ադրբեջանը կգրավեն, ինչն անվանել էր «Թուրանի ճանապարհ», սակայն դրան այն ժամանակ որեւէ մեկն ուշադրության չարժանացրեց։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը եւ ուժերի հավասարակշռության փոփոխություն Հարավային Կովկասում» ենթավերնագրի ներքո անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ նշելով, թե այն մինչեւ հոկտեմբերի կեսերը որոշ չափով ընթացել է հավասարակշիռ։ Սակայն Թուրքիայի ու Իսրայելի բազմակողմանի աջակցության, մյուս կողմից՝ Մոսկվայի ու Թեհրանի գոհունակությամբ շաղախված չեզոքության եւ Արեւմուտքի լիովին անգործունեության պատճառով Բաքուն ոչ միայն գրավեց 7 շրջանները, այլեւ Ղարաբաղի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Շուշին։ Ապա Արեֆը խոսել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին՝ նշելով, թե այդտեղ խոսվել է միայն Լաչինի միջանցքի մասին՝ հավելելով, որ դրա 9-րդ կետով Հայաստանը պարտավորվել է իր տարածքով Ադրբեջանին Նախիջեւանի հետ հաղորդակցվելու ճանապարհ տալ՝ ուղեւորներ եւ բեռներ փոխադրելու համար։ Թեեւ հիշյալ կետով բնավ չի խոսվել Սյունիքով միջանցք տրամադրելու մասին, սակայն ստորագրելու առաջին օրվանից Թուրքիայի իշխանական ու իշխանամետ ԶԼՄ-ները 9-րդ կետն այնպես են ներկայացրել, թե Երեւանը պարտավորվել է իր տարածքի մի հատվածը տալ Ադրբեջանին, որտեղ ստեղծվելու է «Թուրանի միջանցքը»։ Մինչդեռ Հայաստանը պնդում է, թե նման միջանցք ստեղծելու խոստում բնավ չի եղել։

«2021 թ. ամռանն Իրանի լուրջ մուտքը» ենթավերնագրով հատվածում Արեֆը նշել է, թե 2021 թ. ամռանը Ադրբեջանը, օգտվելով հանգամանքից, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկու երկրների միջեւ սահմանազատում չի եղել, ներխուժելով Հայաստանի տարածք՝ գրավել է Մեղրի-Կապան ճանապարհը, որպեսզի փակի Իրան-Հայաստան ռազմավարական կապը։ Թվում էր, թե Բաքուն պատրաստվում է գրավել իր երազած «Զանգեզուրի միջանցքը», բայց Իրանի բանակը հայ-իրանական ու Իրան-Ադրբեջան սահմաններին մեծ թվով զորք ու զենք կուտակելով՝ զորավարժություն սկսեց, որով Բաքվին ու Անկարային «մեսիջ» ուղարկեց առ այն, որ Թեհրանը կկանգնի տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության ու Սյունիքը գրավելու փորձի դեմ, ինչը կհանգեցնի Իրան-Հայաստան- Վրաստան աշխարհաքաղաքական հաղորդակցման արգելքի։

«Հայ-իրանական սահմանի կարեւորությունը Իրանի համար» ենթավերնագրի ներքո  նա շեշտել է, որ դեռեւս անցյալ տասնամյակին, երբ Սիրիայում եւ այլուր Իրանի ու Թուրքիայի շահերը հակասեցին միմյանց, Թեհրանը խիստ կարեւորեց դեպի Եվրոպա այլընտրանքային ուղիները՝ զգալով դրանց անհրաժեշտությունը։ Առաջինը՝ Իրաքով դեպի Սիրիա եւ Միջերկրական ծով, երկրորդը՝ Իրան-Հայաստան-Վրաստան- Եվրոպա։ Այս ուղին կապված է Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի անվան հետ։

«Ուկրաինայի պատերազմը եւ ուժերի հավասարակշռության փոփոխություն Հարավային Կովկասում» ենթավերնագրով հատվածում Արեֆը նշել է, թե 2022 թ. փետրվարին, երբ Ռուսաստանը հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, իսկ Արեւմուտքը բազմակողմանի սահմանափակումներ կիրառեց, դրանք շրջանցելու նպատակով Ռուսաստանի համար առավելապես կարեւորվեցին Իրանն ու Թուրքիան։ Քանի որ վերջինիս տնօրինության տակ են Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցները, որոնք պատուհան են դեպի Սեւ ու Միջերկրական ծովեր։ Իրանի դեպքում հարավ-հյուսիս միջանցքն է, որն Իրանի Չաբահար նավահանգիստը՝ Օմանի ծովն ու Հնդկական օվկիանոսը միացնում է Սանկտ Պետերբուրգին, եւ ուզես թե չուզես՝ այդ ճանապարհի մի հատվածը՝ Աստարայից մինչեւ Դերբենդ, անցնում է Ադրբեջանի տարածքով։ Հանգամանք, ինչի պատճառով Ալիեւը հայտնվում է արտոնյալ վիճակում։ Հենց սրանով է պայմանավորված Ղարաբաղում խաղաղապահ ուժերի թվի կրճատումը, ինչպեսեւ Բաքվին հնարավորություն է տալիս իրականացնել իր ցանկությունը՝ ամբողջովին վերահսկել Լեռնային Ղարաբաղի վրա։ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացումը Բաքվին հույս է ներշնչում, որ տարածաշրջանում կարող է իրականացնել աշխարհաքաղաքական խորքային փոփոխություն։ Սակայն այդ երազանքը կյանքի կոչելու ճանապարհին շատ լուրջ արգելք կա, դա Իրանն է, որը հստակորեն հայտարարել է, թե թույլ չի տալու եւ լուրջ զինավարժություններով էլ ապացուցել է դա։ Թուրքիան էլ, Ռուսաստանի լռությամբ կամ Իրանին հովանավորելով, ոչ կարող է միջամտել, քանի որ միջազգային օրենքները դա թույլ չեն տալիս, եւ ոչ էլ ակտիվացնել  ՆԱՏՕ-ի պաշտպանական մեխանիզմները։ Մինչդեռ Իրանի՝ Հայաստանին հովանավորելը, հավանաբար, կարժանանա Փարիզ-Աթենք-Նիկոսիա առանցքի հավանությանը։ 

Թեգեր: ԱդրբեջանԶանգեզուրԹուրքիաԻրանսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ժողովրդավարությո՞ւն, թե՞ շահ. սա է խնդիրը

Ժողովրդավարությո՞ւն, թե՞ շահ. սա է խնդիրը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Արդարությունն ու սրբությունը ցանկացած երկրի ազգային անվտանգության ամենաէական գործոններն են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist