Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայաստանը կրկին հայտնվել է Արեւելք-Արեւմուտք ճանապարհի կենտրոնում

Սեպտեմբերի 28, 2022
Տարածաշրջան
Դիվանագիտական սողանքների իրական վտանգները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
197
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետեւանքով աշխարհաքաղաքական գործընթացները թեւակոխեցին մի նոր ակտիվ փուլ։ Տարածաշրջանային այս գործընթացի առաջնորդությունն իրենց վրա վերցրին Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները՝ կատարելով հետեւողական հայտարարություններ, հստակ եւ անվանական ձեւակերպումներ։ Այս գործընթացում Իրանը համակարգված մեծացնում է իր տարածաշրջանային ազդեցությունը՝ վերադառնալով պատմական ազդեցության գոտի, որը կորցրել էր 19-րդ դարում։

Թերեւս, այս ամենի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը կամա թե ակամա ներքաշվել է հորիզոնական առեւտրային երթուղի (Չինաստանից դեպի Եվրոպա)։ Սրա իրականացման նպատակով Ադրբեջանը դեռեւս անցյալ տարվանից տեղային զավթումներ է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքում։ Դրա վառ օրինակներից է Սեւ լճի, Արցախում՝ Խրամորթի, Փառուխի, Քարագլխի, Աղավնոյի եւ վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի որոշ տարածքների գրավումը։

Սա սպառնում է Երեւանի ինքնիշխանությանը եւ հղի է Արցախի շրջափակման վտանգով։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում Իրանն սկսել է ավելի մեծ ակտիվությամբ խոսել Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Պաշտոնական կոշտ հայտարարություններ արվեցին նաեւ միջազգային մակարդակով։ Հարկ է նշել, որ Իրանը նաեւ զգուշացումներով էր հանդես գալիս Արցախի օկուպացված տարածքներում ահաբեկիչների վերաբերյալ, չնայած իրականում ահաբեկչական այդ խմբերն ակնառու սպառնալիք չեն Իրանի համար։ Այնուամենայնիվ, Իրանը հաշվի է առնում այն կարեւոր հանգամանքը, որ ահաբեկիչները տեղավորվել են Արցախա-իրանական սահմանին իրավիճակը լարելու նպատակով։

Այսպիսով, ինչպես վերջին դեպքերն են վկայում, Հայաստանը կրկին հայտնվել է Արեւելք-Արեւմուտք ճանապարհի կենտրոնում։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն իր կորացած մեջքով հայտնվել է ակտիվ դերակատարների պայքարի հորձանուտում, ինչը մեզ թույլ չի տալիս վերաիմաստավորել մեր նշանակությունը տարածաշրջանում։

Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունի տարածաշրջանի մեկ այլ կարեւոր դերակատար Ռուսաստանն այս հորիզոնական կապերի վերաբերյալ։ Ակնհայտորեն Ռուսաստանի շահերից չի բխում հորիզոնական երթուղու իրականացումը, այդ պատճառով ամեն գնով փորձում է հասնել նրան, որ Հայաստանի սահմանով անցնող առեւտրային ուղիները գործարկվեն միայն իր վերահսկողության ներքո։ Մոսկվային ավելի ձեռնտու է ուղղահայաց երթուղին, սակայն այս պարագայում էլ Վրաստանն է խոչընդոտում։ Ռուս-վրացական հարաբերությունների ներկա վիճակից կարող ենք եզրակացնել, որ մոտ ապագայում դրանք բարելավվելու միտումներ չունեն։ Սրան զուգահեռ՝ իրավիճակն ավելի է սրվում ռուս-ուկրաինական ճակատում։

Աշխարհաքաղաքական դիրքավորումների այս հորձանուտում իր բազկի ուժով կայունություն է ապահովում հայ զինվորը՝ խափանելով նենգ թշնամու ցանկացած դավադրություն Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։

Թեգեր: ԱրեւմուտքԱրցախԻրանՀայաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի դեպքո՞ւմ էլ, արդյոք, ԱՄՆ-ն ու Իրանը կհամագործակցեն

Հայաստանի դեպքո՞ւմ էլ, արդյոք, ԱՄՆ-ն ու Իրանը կհամագործակցեն

Հայաստանի դեպքո՞ւմ էլ, արդյոք, ԱՄՆ-ն ու Իրանը կհամագործակցեն

Նահանջ, որը կարող է վերածվել փախուստի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist