Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ռազմավարական մակարդակի գործընկերություն

Հոկտեմբերի 20, 2022
Տարածաշրջան
Ռազմավարական մակարդակի գործընկերություն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
148
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանն ու Ռուսաստանը մինչեւ տարեվերջ կստորագրեն համապարփակ համագործակցության համաձայնագիր։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախօրեին «Դիվանագիտության ոլորտ» հեռուստատեսային վավերագրական հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ խորհրդակցությունները շարունակվում են համաձայնագրի ձեռք բերման շուրջ։ Ի դեպ, վավերագրական ֆիլմը հեռարձակվում է առաջին հեռուստաալիքով եւ նվիրված է Իբրահիմ Ռաիսիի նախագահության առաջին 13 ամիսների ընթացքում Իրանի արտաքին քաղաքականության քիչ հայտնի փաստերին։ Ինչպես նշում է «Tasnim» լրատվական գործակալությունը, առաջիկա 2-3 ամիսներին երկու երկրների միջեւ վերջնական համաձայնության գալու դեպքում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կգործարկվի SWIFT տիպի ֆինանսական փոխանակման համակարգ։ Ավելի վաղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին երկու երկրների համագործակցությունն անվանել էր ռազմավարական։ «Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը, որի վրա մենք աշխատում ենք, մնում է օրակարգում»,- հավելել էր նա։ Դեռեւս հուլիսին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը ծրագրում է Իրանի հետ երկկողմ հարաբերությունները տեղափոխել նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակ։

Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունն արդեն իսկ շոշափելի արդյունքներ է ձեռք բերել։ Արեւմտյան լրատվամիջոցները գրում են, որ Իրանն արդեն փոխանցել է անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիա, թեեւ Թեհրանը հերքում է գործարքը։ Այժմ Արեւմուտքը մտահոգված է «Ֆաթեհ-110» եւ «Զոլֆաղար» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու նախապատրաստությամբ, որոնք ունակ են խոցել համապատասխանաբար 300 եւ 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները։ Նման տեղեկություններին բավական ցավոտ է արձագանքել Իսրայելը. անդրադառնալով Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու տեղեկությանը՝ սփյուռքի նախարար Նահման Շայը նշել էր, որ «այլեւս կասկած չկա, թե Իսրայելը որ կողմը պետք է ընտրի այս արյունալի հակամարտությունում»։

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը կարող են դրական զարգացումների նախադրյալներ ստեղծել թե մեր տարածաշրջանում, թե Կենտրոնական Ասիայում թուրքական ծավալապաշտական ծրագրերը կասեցնելու համար։ Այդ հարցում էական դերակատարություն կարող են ստանձնել Հայաստանն ու Տաջիկստանը, քանի որ չեն պատկանում «Մեծ Թուրանի» գաղափարական, քաղաքակրթական եւ կենսական շահերի համակարգին։

Ժամանակն է, որ Ռուսաստանը չկրկնի սխալները նաեւ Իրանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ 2019 թ. ամերիկացիների ճնշման տակ ռուսները հրաժարվեցին C-400 մատակարարել Իրան, իսկ ավելի վաղ՝ 2010-ին Ռուսաստանը տապալել էր Իրանի հետ գործարքը, որով պետք է այդ երկրին տրամադրվեին C-300 համալիրներ, զրահատեխնիկա, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու նավեր։ 2007 թ. դեկտեմբերին Իրանն ու Ռուսաստանը 800 մլն դոլար արժողությամբ պայմանագիր էին կնքել C-300-PMU-1 հինգ գումարտակի մատակարարման շուրջ, սակայն Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացման եւ Իսրայելի բողոքի ֆոնին Կրեմլը կասեցրել է գործարքը «մինչեւ քաղաքական իրավիճակի պարզաբանում»։ Այսօր իրավիճակը խիստ տարբեր է, եւ Մոսկվա-Թեհրան ռազմավարական առանցքի ստեղծման համար առավել նպաստավոր պայմաններ կան, եթե Ռուսաստանը կարողանա ճիշտ հետեւություններ անել պատմական փորձից եւ դեմքով չշրջվի դեպի Թուրքիա։ Ռուսական վերնախավի որոշ շրջանակներ կարող են տնտեսական կամ այլ հետաքրքություններ ունենալ Թուրքիայում, սակայն ռազմավարական հեռանկարում դրանք վտանգավոր են դառնալու պետական շահի տեսանկյունից։ Ի վերջո, թյուրքական աշխարհի ստեղծումը՝ «Մեծ Թուրան» նախագծի կայացումը ճակատագրական կարող է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի ու Ռուսաստանի համար։ Պատահական չէ, որ Իրանի ԱԳ նախարարը անդրադարձել էր նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանը՝ ընդգծելով, որ Իրանը թույլ չի տվել փակել Հայաստանի հետ կապի ճանապարհը, եւ այդ հարցը տարածաշրջանում վերածվել է մանեւրի։

Սեպտեմբերին Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը ստորագրել էին Բաքվի հռչակագիրը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման մասին։ Սակայն եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ եւ ուղղորդմամբ կառուցում է թյուրքական աշխարհը, ապա Իրան-ՌԴ առանցքում Ադրբեջանի դերակատարությունը վաղ թե ուշ ունենալու է քայքայիչ, քան կապակցող ազդեցություն։ Այս օրերին Իրանում անցկացվող զորավարժությունները վկայում են Ադրբեջան-Իրան փոխհարաբերություններում առկա խորքային խնդիրների մասին։ Հիշեցնենք, որ վերջերս անցկացվել էին Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունները։

Երկրի հյուսիսային սահմանների մոտ՝ Արաքսի շրջանում հոկտեմբերի 17-ին մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժությունները, որոնց նպատակն Արաքս գետի վրա կամրջի կառուցումն է, կապի գրավումը եւ վերահսկումը, բարձունքների գրավումն ու պայմանական թշնամու ոչնչացումը: ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրն ընդգծել էր, որ «հարեւան երկրներին զորավարժությունների ուղերձը խաղաղությունն է, բարեկամությունը եւ կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիների համար՝ ցամաքային Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պատրաստակամությունը Իրանի մյուս զինված ուժերի հետ պաշտպանելու երկրի սահմանները եւ արձագանքելու ցանկացած սպառնալիքի»։ Այսօր նախատեսվում է գործողությունների իրականացում՝ զրահապատ ստորաբաժանումների, հատուկ նշանակության ջոկատների, ինչպես նաեւ ուղղաթիռների ու մարտական անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ: Զորավարժությունների ընթացքում ցուցադրվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի նորագույն առաջավոր եւ ժամանակակից տեխնիկան։ Իրանի Մեջլիսում Թեհրանի եւ երկրի հյուսիսի հայերի ներկայացուցիչ Արա Շավերդյանը գրառում էր կատարել թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով, որ «Արասով (Արաքս.- խմբ.) առաջին անգամ անցկացված զորավարժությունները ԻՀՊԿ-ի ընթացիկ զորավարժությունների ընթացքում ցույց են տալիս, որ դրանք կատակ չեն, եւ դիտարկվում են ազգային շահերի պաշտպանության բոլոր տարբերակները»։

Թեգեր: ԱԹՍԻրանռազմարդյունաբերությունՌուսաստանՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Սիրտն» առողջ է

Քաղաքատնտեսական նոր հնարավորություններ

Թյուրքական դիվանագիտության ճեղքերը

Թյուրքական դիվանագիտության ճեղքերը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist