Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատմական ահռելի ծանր բեռի տակ ճկռած

Թուրքիայի ղեկավարն այսօր խոսում է հայերից փոխհատուցում կորզելու մասին

Հոկտեմբերի 22, 2022
Տարածաշրջան
Պատմական ահռելի ծանր բեռի տակ ճկռած
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին տարիներին աշխարհաքաղաքական գործընթացներում երեւույթներ են նկատվում, որոնք ոչ միայն չեն տեղավորվում տրամաբանության դասական կանոնների մեջ, այլեւ պատմական փաստերը «բռնաբարելու» գործընթաց են հիշեցնում: Պատմական իրողությունները նենգափոխելու նման երեւույթները լուրջ վտանգ են ներկայացնում գործող աշխարհակարգի հիմք միջազգային իրավանորմատիվային հիմքերի եւ վերջին հաշվով՝ նաեւ Երկիր մոլորակի ժողովուրդների համար:

Օրերս պատմական գործընթացները եւ այսօրվա իրականությունը տրամաբանության ռելսերից հանելու եւ փաստերն աղճատելու «մաստեր կլաս» ցույց տվեց Թուրքիայի նախագահ էրդողանը: Արցախի օկուպացված տարածքներից մեկում՝ Ջրականում հերթական ռազմական օդանավակայանը բացելու արարողության ժամանակ վերջինս հայտարարեց, թե Բաքուն պետք է Ջրականի եւ հարակից տարածքների բնակավայրերի շինությունները քանդելու համար փոխհատուցում պահանջի Երեւանից։

«Այս հարցը պետք է բարձրացնել Հաագայի դատարանում եւ փոխհատուցում պահանջել։ Պետք է նրանց պատին դեմ տալ այս հարցում: Համաշխարհային հանրությունը պետք է տեսնի նրանց դեմքը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը: Այս խոսքերն արտաբերում է այն երկրի ղեկավարը, որը Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի զգալի հատվածին նպատակային ունեզրկման հանցավոր գործողությունների հեղինակի իրավահաջորդն է: Պատմական ողբերգությունից 100 տարի անց էլ Թուրքիայում դեռ վաճառում եւ յուրացնում են հայ ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ նյութական արժեքները: Հայ ժողովրդի հանդեպ ահռելի բարոյական եւ նյութական փոխհատուցման բեռի տակ ճկռած պետության ղեկավարն այսօր խոսում է հայ ժողովրդից փոխհատուցում պահանջելու մասին:

Մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություններից մեկի հեղինակի իրավահաջորդ պետության առաջնորդը պատմական իրողության ճանաչման ու համապատասխան փոխհատուցման մասին մոռանալով՝ այսօր խոսում է Արցախի 200 հազարանոց հայ բնակչությունից փոխհատուցում պահանջելու մասին:

Էրդողանի մատուցած այս կեղծ թեզը մի քանի շերտ ունի: Առաջին՝ նախկին ԼՂՀ-ի հարակից տարածքները հայկական ուժերի կողմից ազատագրվել են ի պատասխան Ադրբեջանի հերթական ցեղասպան գործողությունների, երբ Արցախի ժողովրդի օրինական եւ ժողովրդավարական սկզբունքներով անցկացված անկախության հանրաքվեին հետեւեց վերջինիս ներխուժումը, Արցախի անպաշտպան տարածքների 30 տոկոսի հայաթափումը՝ անզեն տղամարդկանց, կանանց ու երեխաներին գնդակահարելով: Մյուս կողմից, ըստ Էրդողանի, 30 տարի ազատագրված տարածքների չբնակեցվող տներն ու շինությունները պետք է կանգուն մնային: Թուրքիայի ղեկավարը դրա անհնարինության մեջ կարող է համոզվել՝ այցելելով 1974-ից Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի հունական բնակավայրեր, որտեղ արդեն 50 տարի չեն ապրում օրինական տերերը:

44-օրյա պատերազմում բազմաթիվ պատերազմական հանցագործությունների հեղինակ ու համահեղինակ երկիրն այսօր խոսում է ագրեսիայի ենթարկված ժողովրդին Հաագայի դատարան հանձնելու մասին, երբ այդ համաշխարհային դատական կառույցը պարբերաբար վճիռներ է կայացնում Բաքվի դեմ՝ Անկարայի աջակցությամբ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Ավելորդ չէ արձանագրելը, որ թյուրքական պետությունները շարունակում են նման հանցավոր գործողությունները նաեւ այսօր եւ անպատիժ մնալու դեպքում դրանից չեն հրաժարվի նաեւ ապագայում: Այսօր Էրդողանը փոխհատուցումից է խոսում, քանի որ քաղաքակիրթ աշխարհը չստիպեց Թուրքիային ճանաչել մարդկության դեմ կատարված ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը, եւ փոխհատուցել հետեւանքները: Աշխարհի լռության հետեւանքն այն է, որ այսօր Թուրքիայի նախագահը գլխիվայր շուռ է տալիս մերօրյա ու պատմական իրողությունները, եւ պատմությունը նենգափոխելու այս արատավոր պրակտիկան կայծակնային արագությամբ կտարածվի ողջ աշխարհով, քանի որ դրա համար ներկայում կան բարենպաստ պայմաններ, անթիվ հակաքաղաքակրթական պատճառներ:

ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Այլընտրանքը բարձրակարգ տնտեսությունն է

Այլընտրանքը բարձրակարգ տնտեսությունն է

Առաջնային էին ինքնիշխանության եւ արցախցիների իրավունքների սկզբունքները

Հայաստանի համար պայքարը շարունակվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի…»

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist