Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ԵՄ-ից զսպվածության հերթական կոչը Բաքվին

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործիքները միայն Երեւանում եւ Բաքվում են

Նոյեմբերի 30, 2022
Տարածաշրջան
ԵԱՏՄ-«Արեւելյան գործընկերություն»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
88
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանը միայն նոյեմբերի 26-ին է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվին ներկայացրած իր առաջարկների պատասխանը: Դրանք ադրբեջանական կողմին տրամադրվել էին նոյեմբերի 7-ին` Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Պատասխանը ստացվեց այն ներկայացնելուց 20 օր անց, այն դեպքում, երբ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի արագացման մասին պարբերաբար հայտարարություններ են հնչում հենց Բաքվից:

Այստեղ պետք է արձանագրել, որ Ադրբեջանը Երեւանին պատասխանեց այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը Ալիեւի հետ քննարկել էր Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը, մասնավորապես՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Ստացված պատասխանի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է. «Մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ եւ նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են»:

Ադրբեջանն ակնհայտորեն դանդաղեցնում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման բանակցությունների գործընթացը, ինչը պատճառ է դառնում միջնորդ կենտրոններից վերջինիս հետ շփումների ինտենսիվացման: Օրերս էլ Ադրբեջան կատարած այցից հետո իր դիտարկումներով էր կիսվել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Իր թվիթերյան գրառման մեջ  նա նշել էր. «Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջվում են զսպվածություն եւ ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու եւ համապարփակ կարգավորման հասնելու համար»:

Եվրոպացի պաշտոնյան մարտահրավերներ է արձանագրել Ալիեւի հետ հանդիպումից հետո: Դժվար չէ պատկերացնելը, թե Բաքվի առաջնորդն ինչ լույսի ներքո է ներկայացրել տարածաշրջանային գործընթացները, բայց ԵՄ ներկայացուցիչն իր գրառման մեջ զսպվածության կոչ է անում, ինչը միանշանակ ուղղված է ադրբեջանական կողմին, որի առաջնորդն օրեցօր մեծացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, դրան զուգահեռ` հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացմամբ ավելի շիկացնում Արցախի հետ շփման գծի եւ Հայաստանի սահմանի իրավիճակը: Ադրբեջանը նման ձեւով փորձում է ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա՝ չմտածելով, որ նման գործողությունները կարող են միայն խանգարել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Մյուս կողմից էլ` այնպիսի տպավորություն է, որ Բաքուն ինչ-որ արտաքին ազդակների կամ զարգացումների է սպասում:

ՀՀ արտաքին գործերի նախարարը հարցազրույցում արձանագրեց, որ քննարկումները շարունակվում են: Սա նշանակում է, որ բանակցություններում ակնկալվող արդյունքներ ունենալու համար ընդամենը անհրաժեշտ է, որ պաշտոնական Բաքուն գա կառուցողականության դաշտ, հրաժարվի բանակցությունները ձգձգելու եւ այլ իրողությունների ու արտաքին ազդակների սպասելու քաղաքականությունից:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սուբյեկտները միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, օբյեկտն էլ պարզ է, եւ դրանց դրական ելքը կարող են ապահովել միայն երկու կենտրոնից՝ Երեւանից ու Բաքվից:

Թեգեր: ԱդրբեջանԵՄԵվրոպասահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Նենգափոխում ադրբեջանական ձեւով

Նենգափոխում ադրբեջանական ձեւով

Իրանական անօդաչուները՝ ի հակակշիռ թուրքական «Բայրաքթարների»

Ռուսաստանի հետ աճող մերձեցումը բխո՞ւմ է, արդյոք, Իրանի պետական շահերից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist