Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանի բնապահպանական «մուղամը» ահաբեկչական բնույթ ունի

Դեկտեմբերի 6, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանի բնապահպանական «մուղամը» ահաբեկչական բնույթ ունի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
163
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մի քանի օր առաջ պարզվեց, որ Ադրբեջանում նաեւ բնապահպանությամբ են «հետաքրքրված», եւ հիմա բոլոր երգերը երգել ու «մտահոգվել են» Արցախի բնապահպանությամբ։ Իսկ դրա համար պետք էր «մարդասիրաբար» փակել Արցախի կյանքի ճանապարհը:

Նավթարդյունահանման գերշահավետ բիզնեսի նպատակով աշխարհի ամենատես աչքի առաջ Կասպից ծովի հերն անիծելու, Արցախի բնությանը եւ նրա բնակչությանն աղետի առաջ կանգնեցնելու ակնհայտ պարագայում այդ երկիրը բնապահպանական «մուղամներ» է երգում։ Նույնքան ակնհայտ է, կամ, ինչպես ճիշտ բնորոշվում է ռուսերեն հայտնի արտահայտության բառացի թարգմանությամբ, «ոզնուն էլ հասկանալի է», որ իրականում ոչ մի բնապահպանության հարց էլ չկա։ Կա ադրբեջանական հերթական սադրանք, հերթական թատրոն ու հերթական պարզունակ «շուստրիություն», որի իրական թիրախը հայկական Արցախն է։

Օրեր առաջ տեղի ունեցած ադրբեջանական հիշյալ «բնապահպանական» սադրանքը՝ ի դեմս դեպի Հայաստան եկող ճանապարհը փակելու, առայժմ արտաքուստ սուտ «բնապահպանական» խնդիր է, հետո կարող է դառնալ հումանիտար աղետ, հետո՝ հնարավոր  ռազմական կոնֆլիկտ, հետո՝ հնարավոր պատերազմ, հետո՝ վերածվել դրա հնարավոր հետեւանքների… Եվ այս ամենը՝ ոչ պատահականորեն հենց դեկտեմբերի 10-ի նախաշեմին. 1991 թ. այդ օրն Արցախի ժողովուրդը հանրաքվեով «այո» ասաց անկախությանը: Արցախի Սահմանադրությունը 2006 թ. նույնպես ընդունվել է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է Արցախի քաղաքացիներին հումանիտար աղետի ենթարկելով եւս մի քայլ անել դեպի սովորական ցեղասպանություն։ Հիշեցնենք, որ  Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվեց դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը… Իսկ ՄԱԿ-ը կարծես թե այնքան էլ չի տեսնում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների իրավունքների ոտնահարումները:

Չի բացառվում, որ Արցախի ճանապարհը զավեշտական պատրվակով (զավեշտական՝ այս անգամ) փակելով՝ Ադրբեջանը հերթական սադրանքն է նախապատրաստում իր համար կարեւոր կռապաշտական տարելիցի նախօրեին. բանն այն է, որ դեկտեմբերի 12-ին հեյդար ալիեւի մահվան տարելիցն է… Իսկ, մեծ հաշվով, կրկին չի բացառվում, որ իլհամ հեյդարի ալիեւը փորձում է Արցախում դեկտեմբերյան սադրանքներ եւ միգուցե նաեւ բախումներ հրահրելով ինքն իրեն նվեր անել՝ դեկտեմբերի 24-ի իր ծննդյան օրվանից առաջ….

Ամեն դեպքում, անկախ այս ենթադրություններից, հստակ է մի բան՝ Ադրբեջանը շարունակում է հանցավոր ահաբեկչական գործելակերպով, տարբեր պատրվակներով «հարամել» Արցախի ժողովրդի կյանքը՝ դա համեմելով ուղեկից կեղծ հաղորդագրություններով, սադրիչ գործողություններով, կրակոցներով… Այս պարագայում առավել քան հրատապ է դառնում Արցախի, արցախցու անվտանգության հարցը, որը նաեւ ողջ միջազգային հանրության արժանապատվության հարցն է: Այլապես ստացվում է, որ խաղաղության կողմնակից մի ողջ միջազգային հանրություն չի կարողանում քաշել խաղաղությանը սպառնացող եւ խաղաղությունը բացառող Ադրբեջանի սանձերը։ Իսկ միգուցե չի՞ ուզում, որովհետեւ կան մշտական շահեր, եւ չկան մշտական բարեկամներ…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերդաձորճանապարհսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աջակցություն ռազմագործողությունից տուժած 293 զինծառայողի

Աջակցություն ռազմագործողությունից տուժած 293 զինծառայողի

Ստոր նպատակ՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ստեղծել

Ստոր նպատակ՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ստեղծել

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist