Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Փետրվարի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Անհնար է նենգափոխել ճշմարտությունը

Որքան էլ դա ցանկանան մեր հարեւան պետությունները, առավել եւս՝ տեղեկատվական հոսքերի ներկա դարաշրջանում

Դեկտեմբերի 8, 2022
Տարածաշրջան
Ուժի դիրքերից հոխորտալով՝ խաղաղություն չեն պարտադրում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
54
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործնախարարն Անկարայում կայացած «Թուրքիայի նախաձեռնողական եւ մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսում ունեցած իր ելույթի ժամանակ հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունները կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Մի կողմ թողնենք փաստը, որ դա փաստացի նշանակում է Հայաստանին ուղղված նախապայման, այն դեպքում, երբ Անկարան այդ թեմայով խոսելիս մշտապես հայտարարում է, թե առանց նախապայմանների է խոսում Հայաստանի հետ:

Չավուշօղլուի միջոցով Անկարայից պարբերաբար հնչող նման հայտարարությունները միանշանակ փաստում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունները տարածաշրջանում նույնն են: Այն միշտ էլ այդպես է եղել, նույնիսկ խորհրդային տարիներին, բայց առավել ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո, երբ Անկարայի անմիջական մասնակցությամբ ռազմական ագրեսիայի՝ իրենց համար ցանկալի ելք ունենալուց հետո Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ կորցրեց իր ինքնիշխանությունը: Ներկայում Ադրբեջանի գործողություններն ամբողջովին ուղղորդվում են Թուրքիայից: Անկարան իր  պահանջները Հայաստանին ուղղում է Բաքվի միջոցով, եւ վերջինիս տարածքային նկրտումներն ավելի շատ Անկարայի դրդմամբ են: Նման քաղաքականությամբ Թուրքիան նաեւ նպատակ է հետապնդում ճնշել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացները:

Այսպիսով՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ոչ միայն հավանության են արժանանում Անկարայում, այլեւ առաջին հերթին թելադրվում են այնտեղից: Պատահական չէ, որ այս երկու պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Հայաստանին վերաբերող խոսույթն ամբողջությամբ համընկնում է: Օրինակ՝ երկու պետությունների ղեկավարներն էլ սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան որակում են նույն բառերով՝ «Հայաստանի կողմից սադրանք», եւ փորձում են այդ կեղծիքը ներկայացնել աշխարհին:

Այս ամենից հետեւում է, որ Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելու, հնարավոր ագրեսիաների դիմելու քայլերը կանխելու համար շահագրգիռ կենտրոնները, միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է խոսեն եւ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ ցույց տալով, որ կուլ չեն տալիս ադրբեջանաթուրքական կեղծիքների խայծերը Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ: Թերեւս սա էր Ֆրանսիայի Սենատի եւ խորհրդարանի ընդունած բանաձեւի առանցքային դրույթը, երբ շեշտվեց Թուրքիայի դերը Հայաստանի ու Արցախի դեմ իրականացված ագրեսիաների փաստերով:

Այս ամենի ֆոնին Անկարայում կազմակերպվում է «Թուրքիայի նախաձեռնողական եւ մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով  համաժողով, որտեղ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, թե Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին, Ադրբեջանն էլ համապարփակ խաղաղության պայմանագրի առաջարկով է հանդես եկել: Ստացվում է, որ  Անկարան եւ Բաքուն խաղաղության գործընթաց են համարում 44-օրյա պատերազմը եւ դրան հաջորդած ագրեսիաները Արցախի ու Հայաստանի դեմ: Ավելին՝ կատարվողը գնահատելով խաղաղության գործընթաց՝ Չավուշօղլուն Հայաստանին հորդորում է օգտվել առաջարկվող հնարավորությունից:

Թուրքիան ու Ադրբեջանը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենց ապակառուցողական, որոշ դեպքերում խաղաղության դեմ կատարվող քայլերի մասին համաշխարհային հանրության բարձրաձայնումներին փորձում են պատասխանել նման կոնֆերանսների ժամանակ հնչեցվող կեղծ թեզերով, բայց այն չի կարող արդյունավետ լինել: Տեղեկատվության հոսքերի մեր դարաշրջանում հնարավոր չէ ճնշել ճշմարտությունը, հետեւաբար՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար թյուրքական պետությունները պետք է որդեգրեն կառուցողական  դիրքորոշում՝ հրաժարվելով առավելապաշտական եւ իրականությունը խեղաթյուրող քայլերից:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիապատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Թակարդում՝ երկու ոտքով

Թակարդում՝ երկու ոտքով

Փետրվարի 1, 2023
Ադրբեջանի «բնապահպանական» օրակարգը սպառվել է

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Փետրվարի 1, 2023

Տարածաշրջանի կայունությունը խիստ կարեւոր է

Հարձակում Իրանի վրա՝ «առանց հարձակվողի»

Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Կեղծիքների մի ամբողջ «փունջ»

Արցախյան արջը պակաս արժեք չունի…

Հաջորդ Հոդվածը
Սեւանն այս տարի էլ, հավանաբար, «կծաղկի»

Սեւանա լիճը կարող ենք փրկել «ծաղկումից»

Համագործակցում են Արցախի կառավարությունը եւ ՀԲԸՄ-ն

Համագործակցում են Արցախի կառավարությունը եւ ՀԲԸՄ-ն

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Մոմավառություն եւ միասնական աղոթք

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist