Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Վտանգավոր զարգացումներ Բերձորի միջանցքի շուրջ

Բաքուն տարածաշրջանի ապակայունացմանը միջազգային երանգ է տալիս

Դեկտեմբերի 9, 2022
Տարածաշրջան
Վտանգավոր զարգացումներ Բերձորի միջանցքի շուրջ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
155
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

44-օրյա պատերազմի օրերին ֆոսֆորային ռումբերով Արցախի Հանրապետության կուսական անտառները ոչնչացնող Ադրբեջանն այսօր մտահոգված է Դրմբոնի պղնձի, ոսկու եւ մոլիբդենի հանքավայրի պոչամբարով: Բերձորի միջանցքում վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանն իրականում լրիվ այլ նպատակներ է հետապնդում: Բաքուն ոչ միայն քարոզչական ծավալուն արշավ է սկսել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության դեմ, այլեւ իր պետական լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով փորձում է հնչեցնել այն թեզը, թե Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս է:

Թերեւս, այդ գործողության նպատակներից մեկն էր հետապնդում Բերձորի միջանցքի փակումը եւ օրերս Բաքվից տարածված տեղեկատվությունը, թե Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ: Ըստ Ադրբեջանից տարածվող լուրերի՝ իրենց «մոնիթորինգային խումբը»  ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ իբրեւ թե քննարկել է օգտակար հանածոների հանքավայրերի զննման, շահագործման կանխարգելման, մոնիթորինգի անցկացման եւ տարբեր ուղղություններով գույքագրման, գույքի կադաստրային հաշվառման կազմակերպման, շրջակա միջավայրին, ստորերկրյա եւ մակերեւութային ջրերի աղբյուրներին հասցվող հնարավոր վնասների, ռիսկերի գնահատման, ինչպես նաեւ հասցված վնասների հետեւանքների վերացման մասին հարցեր։

Այստեղ քննարկման առարկա չենք դարձնի կեղծիքների վրա կառուցված քարոզչական բնապահպանական էժանագին հնարքի մանրամասները՝ հիշատակելով միայն Արցախի Հանրապետության իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ Դրմբոնի հանքավայրն ու պոչամբարը շահագործվում են միջազգային ամենաբարձր չափանիշներով, եւ որ այնտեղ պարբերաբար մոնիթորինգ են անցկացնում արտասահմանյան փորձագետները:

Պարզվում է՝ Բաքվի «բնապահպանական մտահոգությունները» լրիվ այլ շարժառիթ ունեն: Այն Բերձորի միջանցքի վրա հսկողություն սահմանելու, ՌԴ խաղաղապահների առաքելությունը կասկածի տակ դնելու եւ Իրանին հարվածելու հեռահար նպատակ է հետապնդում: Բերձորի միջանցք ներխուժելու փորձ անող ադրբեջանցի լրագրողները տեղից ուղիղ եթերով «անմեղորեն» հայտարարում են, թե իրանական համարանիշներով բեռնատարներն անարգել մտնում են Արցախ, եւ զուգահեռ տարածում այն կեղծ տեղեկությունը, թե օրերս Իրանից 14 մարդ է ժամանել Արցախի Հանրապետություն, որից 12-ը, իբրեւ թե, Իրանի հարավ-արեւմուտքի քաղաքներից մեկից են, որտեղ այդ երկրի «դիվերսիոն ստորաբաժանումներ» պատրաստող ուսումնական կենտրոնն է: Ընդ որում՝ այդ կեղծիքը հնչեցնելիս լրագրողը հղում է անում արտասահմանյան հետախուզական աղբյուրներին:

Չնայած ՌԴ խաղաղապահ զորախմբից պարզաբանել են, թե Արցախի Հանրապետություն են ժամանել իրանցի շինարարներ, բայց դրանից հետո էլ պաշտոնական Բաքուն շարունակում է շահարկել այդ խաղաքարտը: Մյուս կողմից էլ՝ հայտնի փաստ է, որ Իրանից ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ շինանյութ, վառելիք ու սննդամթերք է առաքվում, եւ այդ բեռնատարներով հազարավոր իրանցիներ են ժամանում Հայաստան, Արցախ, հետեւաբար, 14 թվի հրապարակումն ամբողջովին շինծու է: Անհասկանալի է, թե ինչու պետք է Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Արցախ գային, այն դեպքում, երբ Իրան-Ադրբեջան սահմանի հսկողությունն այնպիսի ցածր մակարդակի է, որ այնտեղից ոչ միայն խմբեր, այլեւ ամբողջական ստորաբաժանումներ կարող են մտնել Ադրբեջան: Մյուս կողմից էլ՝ ինտենսիվորեն գործում են այդ երկու երկրների միջեւ տրանսպորտային կապերը, եւ քաղաքացիների մեծ հոսք կա երկու ուղղություններով էլ: Վերոշարադրյալ փաստերն ավելորդ անգամ խոսում են Բաքվից տարածվող ակնհայտ կեղծիքի մասին:

Ադրբեջանը նման քայլերով տարածաշրջանում իրավիճակի լարման փորձերը նոր մակարդակի վրա է բարձրացնում՝ դրան տալով ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային բնույթ: Մյուս կողմից էլ՝ Բաքուն ակամայից բարձրաձայնում է Թեհրանի հանդեպ իր թշնամական տրամադրվածության մասին, ինչն արեւելյան դիվանագիտության նորմերի կոպտագույն խախտում է: Միեւնույն ժամանակ լուրջ հարված է հասցվում ՌԴ խաղաղապահ առաքելությանը: Միջազգային կառույցները եւ կենտրոնները չպետք է կուլ տան ադրբեջանական նման կեղծ խայծերը, որոնք ոչ միայն տարածաշրջանն ապակայունացնելու նպատակ են հետապնդում, այլեւ առաջին հերթին ադրբեջանաթուրքական ցեղասպան գործողությունների համար հիմքեր են նախապատրաստում:

Թեգեր: ԱրցախԲերդաձորպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աստղաձորում 5 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի

Արցախում լայնորեն կօգտագործվի արեւային էներգիան

Դավադիրները փորձել են կապ հաստատել Ռուսաստանի հետ

Դավադիրները փորձել են կապ հաստատել Ռուսաստանի հետ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist