Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանը բնապահպանական ահաբեկչության եւ բնապահպանական ֆաշիզմի կրողն ու գործադրողն է

Դեկտեմբերի 15, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանը բնապահպանական ահաբեկչության եւ բնապահպանական ֆաշիզմի կրողն ու գործադրողն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շուրջ մեկ ամիս առաջ եգիպտական Շարմ էլ Շեյխում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովում տարբեր պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, երիտասարդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ Շարմ էլ Շեյխի կլիմայի ջերմությունից, տաք-տաք խոսում էին բնությունից ու բնապահպանությունից, մարդու եւ բնության ներդաշնակությունից ու հարակից այլ թեմաներից:

Արդեն քանի օր է՝ Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատրվակով շրջափակել է Արցախը՝ ժողովրդին կանգնեցնելով ակնհայտ սպառնալիքների առաջ: Եվ ո՞ւր են հիմա բնապահպանության մասին մտածող այդ բոլորը՝ պետություններ, ղեկավարներ, այլք, որտե՞ղ են անհետացել նրանց ձայները, ովքեր դեռ մեկ ամիս առաջ թունդ բնապահպան էին: Եթե ընդունում են, որ ադրբեջանցիները կեղծ բնապահպաններ են ու իրականում այլ նպատակներ ունեն, ինչո՞ւ չեն խոսում այդ մասին: Եթե համարում են, թե նրանք, իրոք, բնապահպան են, կրկին անհասկանալի է նրանց լռությունը: Չէ՞ որ բնապահպանությունը հումանիստական նպատակներ ունի, այլ ոչ թե ահաբեկչական, ինչպիսին Ադրբեջանի իբր թե «բնապահպանությունն է»: Չէ՞ որ բնապահպանության նպատակը մարդկության աճին ու առողջ ապրելուն նպաստելն է, այլ ոչ թե ցեղասպանելը, ինչպիսին Ադրբեջանի իբր թե «բնապահպանությունն է»…

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի մասնակիցները, թերեւս, միայնակ չեն լռության հարցում, որովհետեւ…

Որտե՞ղ են Միավորված ազգերի միջազգային մանկական ճգնաժամային հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ նրա անդամների ձայները, կազմակերպություն, որի համար առաջնայինը կարիքավոր յուրաքանչյուր երեխայի ձեռք մեկնելն է: Ինչո՞ւ այս պահին նրա ձեռքը չի հասնում արցախցի երեխաներին, որոնք ձմռան սառնամանիքին զրկված են ջերմությունից (Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը), որոնք վաղը կարող են արդեն այլ սպառնալիքների առաջ կանգնել՝ սննդի, դեղորայքի եւ մնացած պարագաների պակաս, որոնք ձմռան ցրտին մնացել են Հայաստանից Արցախ վերադառնալու ճանապարհին, որոնք զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից (գազամատակարարման անջատման պատճառով դպրոցները ջեռուցելու հնարավորություն չկա)…

Որտե՞ղ են  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ նրա մասնակիցների ձայները, կազմակերպություն, որի նպատակներից մեկն արտակարգ իրավիճակներում բնակչությանն աջակցելն է: Թե՞ անպայման պետք է Արցախի ժողովուրդը հայտնվի սովահարության անմիջապես շեմին, որից հետո միայն միգուցե այդ ձայները որեւէ կերպ հնչեն…

Որտե՞ղ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ նրան անդամակցողների ձայները, կազմակերպություն, որի նպատակները կրկին մարդասիրական են: Արցախցի ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները, որոնց հնարավոր չէ օգնություն ցույց տալ տեղի բուժհաստատություններում, զրկված են Հայաստան տեղափոխվելու հնարավորությունից, որովհետեւ Ադրբեջանը շրջափակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը: Արցախի հիվանդանոցները կանգնում են դեղորայքային եւ բուժսարքավորումների ու բժշկական պարագաների դեֆիցիտի առաջ: Արդյոք ԱՀԿ-ն իրեն դույզն-ինչ պատասխանատու չի համարո՞ւմ այդ մարդկանց կյանքի ու ճակատագրի համար, որոնց մեջ կան նաեւ տարեցներ, կանայք ու երեխաներ:

Որտե՞ղ են…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ. Գ. Ադրբեջանի «վարձակալած» (ինքն իրենից) «բնապահպաններն» իրականացնում են բացահայտ բնապահպանական ահաբեկչություն Արցախի ժողովրդի հանդեպ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանը ոչ միայն բնապահպանական ահաբեկչության, այլեւ բնապահպանական ֆաշիզմի ժամանակակից եւ ամենաակնհայտ կրողն ու գործադրողն է:  

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանանկախությունԱրցախԲերձորպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հիբրիդային պատերազմը՝ Բաքվի ձեռամբ

Հիբրիդային պատերազմը՝ Բաքվի ձեռամբ

Մեր օրերի Դավիթը

Մեր օրերի Դավիթը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist