Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Վաճառվում են… մարդու իրավունքներ՝ նավթի եւ գազի դիմաց

Համաշխարհային պատկան կառույցների հանցավոր լռության պայմաններում Արցախի ժողովուրդը մնացել է միայնակ ծանր վտանգների առաջ

Դեկտեմբերի 16, 2022
Տարածաշրջան
Վաճառվում են… մարդու իրավունքներ՝ նավթի եւ գազի դիմաց
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
138
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միջազգային թիվ մեկ կառույցի՝ ՄԱԿ-ի կանոնադրական բոլոր երեք նպատակներն էլ առնչվում են այն իրավիճակին, որում այսօր Արցախի Հանրապետության 120 հազար քաղաքացիներն են: Վերոնշյալ երեք կետում ասվում է.

«ՄԱԿ-ի նպատակներն են՝

-Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը եւ այդ նպատակով ձեռնարկել արդյունավետ հավաքական միջոցներ՝ կանխելու եւ վերացնելու խաղաղությանը սպառնացող վտանգները, ճնշելու ագրեսիայի ակտերը կամ խաղաղության այլ խախտումները:

-Ազգերի միջեւ բարեկամական հարաբերություններ զարգացնել՝ հիմնված ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքի հարգման վրա, ինչպես նաեւ ձեռնարկել այլ համապատասխան միջոցներ՝ ամրապնդելու համաշխարհային խաղաղությունը:

-Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային ու հումանիտար բնույթի միջազգային խնդիրների լուծման եւ բոլորի համար մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը խթանելու ու զարգացնելու համար՝ առանց ռասայի, սեռի, լեզվի կամ կրոնի խտրության»:

Նման առաքելություն ունեցող միջազգային կառույցը որեւէ կերպ չի արձագանքում այն հումանիտար աղետին, որում հայտնվել է իր հազարամյակների բնօրրանում ապրող փոքրաթիվ ժողովուրդը: Ոչ միայն գործնական քայլեր չեն արվել խնդրի կարգավորման համար, այլեւ գոնե հայտարարության մակարդակով միջոց չի կիրառվել, որով գոնե կդատապարտվեին ադրբեջանցիների անմարդկային քայլերն Արցախի բնակչության հանդեպ, մինչդեռ Բաքուն իր քայլերով խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր երեք նպատակների պահանջները:

Առաջին կետի դրույթների համատեքստում Ադրբեջանի գործողությունները խաղաղությանը սպառնացող վտանգ են ներկայացնում, քանի որ հիմնովին խախտում են 2020 թ. նոյեմբերի 9-ի պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության հիմնարար պահանջները՝ Արցախի ժողովրդի անվտանգությանը չսպառնալը եւ արտաքին աշխարհի հետ նրա միակ ուղու անխափան գործելուն չխոչընդոտելը: Խախտելով հրադադարի պայմանագրի կետերը՝ Բաքուն պատերազմի վերսկսման լուրջ հայտ է ներկայացնում:

Երկրորդ կետի շրջանակներում՝ Արդրբեջանը բացահայտորեն նենգափոխում է իրողությունները եւ փորձում անտեսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ հայտարարելով, թե նույնիսկ ինքնավարության որեւէ ձեւ չի տեսնում Արցախի ժողովրդի համար, այն դեպքում, երբ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ընդունված ժամանակի բոլոր նորմերին համահունչ 30 տարուց ավելի ինքնորոշվել է Խորհրդային Միությունից, երբ Ադրբեջանը դեռ այդ Միության մեջ էր:

Իր երրորդ նպատակային կետով ՄԱԿ-ի հիմնական առաքելությունը հումանիտար խնդիրների եւ մարդու իրավունքների պաշտպանությունն է, իսկ այսօր Արցախի բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ: Ձմռան ցուրտ եղանակին կեղծ պատրվակով Ադրբեջանը փակել է Արցախի Հանրապետության միակ «կյանքի ուղին» եւ դրան զուգահեռ կասեցրել հիմնական ջեռուցման միջոց հանդիսացող գազի հոսքը դեպի Արցախ:

ՄԱԿ-ը երեք օրից ավելի հապաղում եւ աչք է փակում իր կանոնադրական խնդիրների ու նպատակների կոպիտ ոտնահարման աղաղակող փաստի առաջ՝ խուսափելով անգամ հայտարարությամբ դրան արձանագրելուց եւ գնահատականներ տալուց: Ճիշտ է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի ուշ հայտնեց իր մտահոգությունը՝ կոչ անելով ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, բայց դա ամենեւին էլ սպասված գնահատականը չէ: Նման պահվածքով ՄԱԿ-ի այսօրվա ղեկավարությունը լրջագույն հարված է հասցնում միջազգային այս գլխավոր կառույցի վարքին՝ հարցականի տակ դնելով նրա գործառնականությունն ընդհանրապես, մինչդեռ խոսքը համաշխարհային կարգը պահպանող կառույցի մասին է, որի հեղինակազրկումը կարող է աշխարհում քաոսի պատճառ դառնալ: Թերեւս, նման պահվածքը կարող է բացատրվել միայն միջազգային էներգետիկ ճգնաժամի պայմաններում ադրբեջանական էներգակիրների գործոնով, ինչը, ավելի պատկերավոր ձեւակերպմամբ, նշանակում է մարդու իրավունքների եւ հումանիտար սկզբունքների վաճառք… նավթի ու գազի դիմաց:

Այսօր հնչում են կարծիքներ, թե միջանցքի բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահ զորակազմը համարժեք գործողություններ չի իրականացնում: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Ադրբեջանի այդ գործողություններն Արցախի ժողովրդին տեռորի ենթարկելուց բացի, ուղղված են հենց խաղաղապահ առաքելության դեմ: Նման իրավիճակում խաղաղապահների կոշտ գործողությունները կարող են շահարկվել որպես կողմնակալ պահվածք, հարցականի տակ կարող է դրվել նրա չեզոքությունը, բայց այստեղ խոսք չի գնում միջանցքը բացելու համար զենք կիրառելու մասին, այլ խաղաղապահները կարող են ցույցերը ցրելու սցենարով՝ ճնշման միջոցով Ադրբեջանի քաղաքացիական հագուստով հատուկ եւ ուժային կառույցների ներկայացուցիչներին դուրս մղել միջանցքից: Այստեղ պետք է նաեւ արձանագրել, որ գազատարի բացման խնդիրն արդեն խաղաղապահների լիազորությունների շրջանակներում չէ, այլ՝ հումանիտար եւ մարդու իրավունքների պաշտպանության առաքելություններ իրականացնող միջազգային կառույցների:

Համաշխարհային պատկան կառույցների հանցավոր լռության պայմաններում Արցախի ժողովուրդը մնացել է միայնակ հումանիտար եւ ֆիզիկական վտանգների առաջ, իսկ միջանցքը բացելու եւ գազատարը միացնելու մասին բարեկամ երկրներից հնչող հորդորները գործնական ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի վրա: Վերջինս էլ ավելորդ անգամ փաստում է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի հետ նույն պետության մեջ, եւ նրանց հարաբերությունները կարող են միայն զուգահեռ լինել:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանանկախությունԱրցախԲերձորՄԱԿսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Բոստոնյան թեյախմությունը», Արցախն ու պատմության հիշեցումները

«Բոստոնյան թեյախմությունը», Արցախն ու պատմության հիշեցումները

Պայմանավորվել են շարունակել պայմանավորվել

Պայմանավորվել են շարունակել պայմանավորվել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    38 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist