Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Միջազգային կազմակերպությունների խիստ զգուշացումը Բաքվին

Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ի որոշման հիմքերում նախանշված են նաեւ գործնական քայլերի մեխանիզմները

Դեկտեմբերի 23, 2022
Տարածաշրջան
Միջազգային կազմակերպությունների խիստ զգուշացումը Բաքվին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս երկու խոշորագույն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հստակ դիրքորոշում արտահայտեցին արդեն երկու շաբաթ ձգվող Արցախի Հանրապետության շրջափակման Ադրբեջանի գործողություններին: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ առանց բացառության բոլոր մասնակիցներն անթույլատրելի համարեցին Արցախի շրջափակումը, իսկ նրանց ճնշող մեծամասնությունը կտրուկ հայտարարություններով Ադրբեջանին հորդորեցին դադարեցնել հումանիտար աղետը՝ բացելով Բերձորի միջանցքը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի հաջորդ օրն արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց իր կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների, ինչպես նաեւ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Դատարանն այդ վճիռը կայացնելիս նաեւ վիճելի էր համարել Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաեւ հաշվի էր առնվել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգությունը, եւ հիշեցրել եվրոպական կոնվենցիայով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ ՄԻԵԴ-ն իր կանոնադրության 41-րդ հոդվածով էր առաջնորդվել, որը նախատեսում է հրատապ դեպքերում դիմումի առաջնահերթ արտահերթ քննում: 

ՄԻԵԴ-ի կանոնադրության 39-րդ կետում ասվում է, որ դատարանը կարող է իր ընդունած միջոցների մասին տեղեկացնել ԵՄ նախարարների կոմիտեին՝ համապատասխան գործնական միջոցներ ձեռնարկելու նպատակով: Միջազգային դատարանը իրավասու է Ադրբեջանից նաեւ պահանջել ցանկացած տեղեկություն, որը վերաբերում է իր ընդունած միջոցի կատարման ընթացքին:

Վերոնշյալ գործընթացները փաստում են, որ միջազգային կազմակերպությունները կոշտացնում են իրենց դիրքորոշումները եւ քայլերը, դրանք բարձրացնելով կոչ-հայտարարությունների մակարդակից, քանի որ, ինչպես ցույց է տալիս Արցախի շրջափակված մնալու փաստը, պաշտոնական Բաքուն բանավոր հորդորները չի ընկալում, ուշադրություն չի դարձնում եւ չի արձագանքում:

Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետը հայտարարեց նաեւ Արցախի Հանրապետություն եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը, որը կարող է դիտարկվել հենց գործնական քայլերի համատեքստում:

ՄԻԵԴ-ի ընդունած վերջին որոշման մեջ նախանշված է, որ իր կիրառած միջոցները Բաքվի չկատարելու դեպքում արդեն հետեւելու են ավելի կոնկրետ գործողություններ: Այն, ըստ էության, Ադրբեջանին ուղղված վերջին նախազգուշացումն է: Դրանք անխուսափելի կլինեն բոլոր դեպքերում, քանի որ, այսպես, թե այնպես, շրջափակման շարունակությունն ուղղակիորեն արդեն հանգեցնելու է Արցախում հումանիտար աղետի, իսկ այն կանխելու նպատակով գործնական համարժեք քայլեր չգործադրելը կնշանակի անուղղակի կերպով սատարել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԲերձորճանապարհՄԱԿ Անվտանգության խորհուրդսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Որոշ ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Որոշ ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Էներգետիկ անկախությունը գերնպատակ է դարձել

Էներգետիկ անկախությունը գերնպատակ է դարձել

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist