Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հետդարձի ճանապարհ չկա

Արցախի ժողովուրդը երբեք չի մնա օտարի լծի տակ

Հունվարի 7, 2022
Տարածաշրջան
Հետդարձի ճանապարհ չկա
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
484
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2022-ին լրանում է արցախյան ազատագրական շարժման 34-րդ տարեդարձը, որը մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ նշանավորվեց հայկական երկրորդ պետականության ծննդով, եւ իրադարձությունների հետագա զարգացումը, Արցախի դեմ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած պատերազմները վերստին ապացուցեցին բռնապետության, պետական մակարդակով հայատյացություն եւ ատելություն քարոզող երկրի հպատակության տակ մնալու անհնարելիությունը: Դա ավելի ցայտուն դրսեւորվեց 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ հետպատերազմյան շրջանում, երբ հրի մատնվեցին ու զավթվեցին բազմաթիվ քաղաքներ եւ գյուղեր, իրենց մշտական բնակավայրերից բռնի տեղահանվեցին ու անապաստան մնացին հազարավոր ընտանիքներ, կտտանքների ենթարկվեցին ու դաժանորեն սպանվեցին մեր զինվորները, հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, ծերեր, երեխաներ: Եվ այսօր, այն հանցագործությունները, որ բնորոշ են գերմանական նացիստներին ու մոլեռանդորեն շարունակվում են թշնամու վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում (պատմամշակութային հուշարձանների, հայկական գերեզմանների եւ մյուս սրբությունների պղծում ու հիմնահատակ ոչնչացում), խոսում են Ադրբեջանի ղեկավարների հեռուն գնացող նպատակների ու ծրագրերի, Արցախը հայաթափելու մասին:

1988-ի ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարը, որի արմատներն անչափ խորն են, վկայում է իր ազատության եւ անկախության համար ընդվզող արցախահայության անկոտրում կամքի ու արժանապատվության մասին: Բռնակցվելով Ադրբեջանին, ժողովուրդը երբեք չի հաշտվել օտարի լծի տակ համակերպվելու մտքին եւ 70 տարիների ընթացքում բազմիցս է իր ցասումն ու բողոքն արտահայտել գաղութացման դեմ՝ ցույցերով եւ հանրահավաքներով, Մոսկվա հղած նամակներով, զանգվածային ստորագրություններով:

Ինչ խոսք, ցանկացած պայքար, դժգոհություն ճնշվում էր Խորհրդային Միության եւ Բաքվի իշխանությունների կողմից, եւ նրանց հեղինակները (նախաձեռնողները) հետապնդվում, աքսորվում եւ բանտ էին նետվում, դաժան հալածանքների ենթարկվում: Շատերին ազգայնամոլի պիտակ էր կպցվում եւ ընդհուպ պարտադրվում էր լքել մարզի սահմանները: Նրանց շարքերում, բնականաբար, մեծ թիվ էին կազմում մտավորականության ներկայացուցիչները, մասնավորապես գրողները, ովքեր փաստացի ուղղորդում, ղեկավարում էին համաժողովրդական շարժումը: Այդպես եղավ նաեւ 1988-ին, երբ ոգեւորված Մ. Գորբաչովի կողմից հռչակված վերակառուցման կուրսով, արցախահայությունը հրապարակայնորեն արտահայտեց Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ մայր Հայաստանին միավորվելու իր օրինավոր պահանջը:

Անթաքույց հպարտություն ես զգում այն իրողության համար, որ բոլոր ժամանակներում հայրենիքի մյուս նվիրյալ զավակների շարքում ազգային-ազատագրա-կան պայքարի ջահը մշտաբորբոք են պահել մտավորականության ներկայացուցիչները, Արցախի գրական ընտանիքի անդամները՝ Գրիգոր Ներսիսյանից մինչեւ մեր օրերը: Թերթելով Արցախյան շարժման տարեգրության փառավոր էջերը, այդ աստղաբույլի մեջ առանց վարանելու ժողովուրդն արդեն առանձնացրել է գրողներ Բագրատ Ուլուբաբյանի, Բոգդան Ջանյանի, Գուրգեն Գաբրիելյանի, Մաքսիմ Հովհաննիսյանի, Վարդան Հակոբյանի, Հրաչյա Բեգլարյանի, Սոկրատ Խանյանի եւ գրական օջախի մյուս երեւելիների անունները: Ոչ ոք չի կարող ուրանալ Բ. Ուլուբաբյանի, Մ. Հովհաննիսյանի, Գ. Գաբրիելյանի ավանդը Ադրբեջանի բռնապետության դեմ պայքարի կազմակերպման, հանուն իղձերի իրականացման ժողովրդի համախմբման գործում:

Այս համատեքստում, վերարժեւորման տեսանկյունից անգնահատելի է համազգային հնչեղություն ստացած «13»-ի նամակի» պատմական նշանակությունը, որը «նոր լույս սփռեց» Արցախյան շարժման, հայ ժողովրդի ազատագրական պայքարի վերածննդի, մեր վաղեմի իղձերի եւ երազանքների իրականացման ճանապարհին: Փաստաթուղթ, որը մեզ պարտավորեցնում է խոնարհվել հայրենասիրական այդ խիզախ գաղափարի համահեղինակների (ցավոք, այսօր նրանցից կենդանի է միայն մեկը՝ գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը) վաստակի առաջ եւ, վերաիմաստավորելով նրանց վեհ առաքելությունը, փորձել յուրովի ընկալել այդ բացառիկ փաստաթղթի կարեւորությունը, որը վճռորոշ նշանակություն ունեցավ անհավասար պայքարում մեր ժողովրդի ուժերը համախմբելու, միաբանվելու խնդրում: Եվ սխալված չենք լինի ասել, որ «13-ի» հայտնի նամակը նախադեպ դարձավ 1988-ի համաժողովրդական հուժկու ալիքի, զանգվածային ստորագրահավաքի եւ հանրահավաքների կազմակերպման համար:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում 1965-ի ամռանը ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ Գերագույն խոր-հուրդ եւ Մինիստրների խորհուրդ հղված՝ մարզի մի խումբ ղեկավար աշխատողների նա-մակը («13-ի» նամակը): Դրանում 20-ական թվականներից ի վեր մանրակրկիտ փաստարկներով նկարագրվում էր Ադրբեջանի կողմից մարզում տարվող հայատյաց քա-ղաքականությունը: Նամակի հեղինակները, բնականաբար, երկրամասի ժողովրդի միակ փրկությունը տեսնում էին Արցախը Հայաստանին վերամիավորելու մեջ: Բոլորիս է հայտնի, թե նման խիզախ քայլի համար նամակագիրներն ինչպիսի դառն ճակատագրի արժանացան: Սակայն նրանցից ոչ ոք երբեք չնահանջեց ու, թեկուզեւ ընդհատակյա իր գործունեությամբ, շարունակում էր խթանել արցախահայության պայքարը: Ավելին, գրողների ստեղծագործություններում առանց ենթատեքստի էլ վառ արտահայտվում էին մայր Հայաստանի նկատմամբ ունեցած անհուն սերն ու նրա կարոտակեզ ոգու ճիչը, ինչն օրեցօր փոթորկվում, հորձանք էր տալիս:

Պատահական չէ, որ այդ պոռթկումն առավել հախուռն դրսեւորվեց 1988-ի շարժման ընթացքում: Իսկ պայքարի ակունքներում դարձյալ Արցախի մտավորականության լավագույն ներկայացուցիչներն էին, գրական ընտանիքի անդամները: Իրադարձությունների զարգացմանը եւ համաժողովրդական ընդվզմանը հատկապես նպաստեց Արցախի մտավորականության նամակը, որի հեղինակները կոնկրետ փաստերով հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու խնդրանք-պահանջը:

Գրողների միության բաժանմունքում, որը շարժման ակտիվ մասնակիցներին հա-մախմբող հավաքատեղի էր դարձել (հետագայում, որոշ հանգամանքներից ելնելով, այն տեղափոխվեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության գրականության եւ ար-վեստի բաժնի վարիչ, անվանի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի աշխատասենյակ, որը, ականատեսների բնորոշմամբ, մի յուրահատուկ շտաբի էր վերածվել՝ ստանալով «Սմոլ-նի» խորհրդանշական անվանումը), Վ. Հակոբյանի, Գ. Գաբրիելյանի, Հր. Բեգլարյանի եւ մյուսների եռանդուն ջանքերով գրվում, մշակվում, վերջնական տեսքի էին բերվում Մոսկվա հղվող նամակները, կազմակերպվում կոլեկտիվ ստորագրահավաքներ, համակարգվում հանրահավաքների եւ երթերի կազմակերպման հետ կապված աշխատանքները:

Գրողների առաքելության մասին է հավաստում նաեւ Մոսկվա մեկնած առաջին պատվիրակների խմբում նրանց ընդգրկվելու փաստը: Նրանք պատվիրակության մյուս անդամների հետ Կրեմլում համարձակ պաշտպանում էին Արցախի դատը եւ Ստեփանակերտ վերադառնալուց, անտեսելով իրենց սպառնացող վտանգը, շարունակում էին առավել ակտիվ գործունեություն ծավալել հանրության շրջանում: Ասվածի վառ ապացույցը, թերեւս, փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների պահանջով ԼՂ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելն էր, ինչին իր հիշողություններում անդրադարձել է պատմական նստաշրջանը նախագահող, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, երջանկահիշատակ Վիգեն Հայրապետյանը:

«Փետրվարի 19-ին հանրահավաքի մասնակիցների պահանջով պատգամավորներ Վար-դան Հակոբյանը եւ Արմո Ծատուրյանը բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանի հետ այցելում են ԼՂ մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին եւ նրա սեղանին դնելով արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ 67 պատգամավորների ստորագրություններով հաստատված տեքստը, պահանջում են նույն օրը սկսել նստաշրջանի աշխատանքները: Բայց, քանի որ, կանոնակարգի համաձայն, նստաշրջանը պետք է հրավիրվեր մարզգործկոմի որոշմամբ, հետեւապես պիտի գործկոմի նիստ կայանար, ու նոր միայն խոսք բացվեր նստաշրջանի հրավիրման մասին,-պատմում է Վ. Հայրապետյանը:- Որպես գործկոմի անդամ, բնականաբար, ես տվել էի իմ համաձայնությունը: Շուտով հայտնի դարձավ, որ գործկոմի գրեթե բոլոր անդամներն էլ իրենց ստորագրություններն են դրել արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկի տակ՝ բացառությամբ մարզգործկոմի նախագահ Վ. Օսիպովի, ով այդ օրերին անբաժան էր Բ. Կեւորկովից եւ գրեթե դուրս չէր գալիս մարզկոմի շենքից: Նա, մերժելով մեր առաջարկը, պատճառաբանում էր, թե իբրեւ փետրվարի 20-ին Ստեփանակերտ է ժա-մանելու Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը, եւ այն ժամանակ էլ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ որոշում կկայացվի: Մինչդեռ, ի հեճուկս ազերի ղեկավարների՝ նստաշրջանի հրավերը տապալելու փորձերին, այն փետրվարի 20-ին տեղի ունեցավ եւ քվորումը լիովին ապահովվեց»:

Բոլոր ելույթ ունեցողներն էլ (44 հոգի) խստիվ քննադատում եւ անարգանքի սյունին էին գամում Ադրբեջանի ղեկավարներին՝ ընդգծելով, որ այլեւս հետդարձի ճանապարհ չկա, ու ժողովրդի փրկությունը միայն մայր Հայաստանին միավորվելու մեջ է… 1988 թ. փետրվա-րի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում կայացավ մտավորականու-թյան եւ աշխատավորների հերթական մարդաշատ հանրահավաքը, որի կազմակերպիչ-ներն իրենց համարձակ ելույթներով ԽՍՀՄ ղեկավարներին էին դիմում Արցախը Հայաս-տանին վերամիավորելու պահանջով: Իսկ թե փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի պատգամավոր-ների արտահերթ նստաշրջանը պատմական ինչպիսի որոշում կայացրեց, բոլորին է հայտնի:

Թեգեր: անկախությունԱրցախհաղթանակպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Անօդաչուները փոխո՞ւմ են ժամանակակից պատերազմի բնույթը

Անօդաչուները փոխո՞ւմ են ժամանակակից պատերազմի բնույթը

Երբ «լույս զվարթը» արցունքներ է քամում Վեհափառի աչքերից

Երբ «լույս զվարթը» արցունքներ է քամում Վեհափառի աչքերից

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist