Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Երբ «լույս զվարթը» արցունքներ է քամում Վեհափառի աչքերից

Հունվարի 7, 2022
Հոգեւոր
Երբ «լույս զվարթը» արցունքներ է քամում Վեհափառի աչքերից
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
178
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ճեմարան մտած օրից երգիչ եւ Մայր Աթոռի աչքի ընկնող ձայնեղ մանուկներից մեկն էի։ Երբ Գեւորգ Դ կաթողիկոսն իջնում էր վեհարանից Մայր տաճար, ես եւ իմ ձայնեղ ընկերս կանգնում էինք Նորա աթոռի մոտ եւ այնպես երգում միայնակները։ Մեր երգելու ժամանակ ծերունի Հայրապետի արցունքները գլորվում էին՝ թավալվելով երկար ու ճերմակ մորուսի վրայով, ու թաքնվում էին փիլոնի ծալքերի մեջ»:

Կոմիտաս

Վիճակահանության բախտի բերումով` Քյոթահիայից ժամանած որբուկը հայերեն չգիտեր, ինչը քիչ էր մնում հիասթափեցներ Գեւորգ Դ կաթողիկոսին, եւ որբուկը զրկվեր Գեւորգյան ճեմարանում ուսանելու հեռանկարից, սակայն, լսելով կաթողիկոսի խիստ վճիռը, թե նա այդտեղ անելիք չունի, տղան իսկույն ապավինում է «Լույս զվարթին» ու երգելիս նկատում, որ հուզված կաթողիկոսի աչքերից արցունքներ են գլորվում… Տասներկուամյա պատանյակի առջեւ իսկույն բացվում են ճեմարանի դռները, եւ Սողոմոն Սողոմոնյանը` նույն ինքը` Մեծն Կոմիտասը, Էջմիածնում ուսանելու տարիներին սկսում է ձայնագրել շրջակա գյուղերում կատարվող երգերն ու ձեռք բերում «Նոտայի վարպետ» անունը։

Պատկերացնել կարելի է, թե ինչ հպարտությամբ ու հուզմունքով է շրջել իր հիմնած ճեմարանում Գեւորգ Դ կաթողիկոս Վեհափառը, երբ մեկը մյուսի ետեւից իրենց տաղանդի մկրտությունն էին ստանում նրա սաները, որոնց հետո պիտի անվանեին Հայոց մեծեր։ Եվս մի որբուկ իր գրական մկրտությունն է ստանում ճեմարանում` Լեւոն Նահաշպետեանը, որ հետո պիտի դառնար Լեւոն Շանթ։ Ճեմարանի ուսանողը 1890 թ. հրատարակում է իր բանաստեղծություններն ու «Լեռան աղջիկը» պոեմը եւ ճեմարանական փայլուն գիտելիքներով ուսումը շարունակում Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորամուխ լինելով մանկավարժության ու հոգեբանության մեջ։

Գեւորգյան ճեմարանում է 19-րդ դարի հայ պոեզիայի վարպետ, ճեմարանի նվիրյալ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը տասնյոթամյա Ավետիք Իսահակյանին բանաստեղծի ուղեգիր տալիս, երբ ծանոթանում է նրա` «Ծաղիկ էի նորաբողբոջ» ժողովրդական ոգով գրված բանաստեղծությանը, ընդամենը չորս քառատող… եւ հուզական պատկերներ, քնքշանք, սեր ու դրամա. «Սերըդ դավեց ինձ, սրաչյա՛,-/ Ես չորացա, ա՜խ, աղջիկ…»:

Ճեմարանի սան է եղել եւ Ակսել Բակունցը, ում մասին Իսահակյանը գրում է. «Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով եւ փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով։ Դա Ակսել Բակունցն է։ Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է»։ Իսկ «Ինքնակենսագրականում» ճեմարանի սան Դերենիկ Դեմիրճյանը խոստովանում է. «Անմիջապես փոխվեցին իմ հակումներն ու մտքերը։ Երրորդ եւ չորրորդ դասարանների ուսման ընթացքը, որ ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ ռուս եւ եվրոպական գրականությանը… Ես դուրս եկա հայ գրականության սահմաններից եւ անցա համաշխարհային գրական կուլտուրայի ասպարեզ»։

Ճեմարանի նշանավոր շրջանավարտների ցանկը բավական երկար ու պերճախոս է. նրանցից է հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, արեւելահայերենի արդի ուղղագրության հեղինակ Մանուկ Աբեղյանը, ով իր ունակությունների շնորհիվ արժանացել է ճեմարանի տեսուչ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկու գնահատանքին ու համակրանքին։ Ճեմարանի շրջանավարտներն այնուհետեւ նաեւ դասախոսել են հարազատ կրթօջախում, ավելին` նրանք մասնակցել են Երեւանի պետական համալսարանի հիմնադրմանը։ Եթե անգամ մեկ առ մեկ չանդրադառնանք ճեմարանի անվան հետ կապված հայորդիներին ու նրանց անգնահատելի գործունեությանը, բավական է հիշել նրանցից մի քանիսին` հասկանալու համար ճեմարանի կարեւորագույն դերակատարությունը հայ մշակույթի, գիտության, կրթության ասպարեզներում… Նվիրյալ անուններ, որոնց կենսագրությունն անհնար է ամփոփել մեկ-երկու տողով` Հրաչյա Աճառյան, Նիկողայոս Ադոնց, Ավետիս Ահարոնյան, Նիկոլ Աղբալյան, Մակար Եկմալյան, Ստեփան Լիսիցյան, Երվանդ Տեր-Մինասյան, Գալուստ Տեր-Մկրտչյան, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Լեւոն Տեր-Մելիքսեթյան, Սիմոն Վրացյան եւ շատ ուրիշներ, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել հայոց կյանքի տարբեր ասպարեզներում։

Ու եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ հիմնադրման օրվանից երկար ժամանակ Գեւորգյան ճեմարանը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր հայ կյանքի բոլոր հանգուցակետերում՝ հեռավոր Հնդկաստանից մինչեւ եվրոպական ոստաններ, Ռուսաստանից մինչեւ սիրիական անապատներ, պարզ կդառնա, թե որքան խորագիտակ, սրտացավ, հեռատես ու բազմափորձ էր Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, որ գալով Հայաստան՝ օծվելուց անմիջապես հետո նախաձեռնեց վերոհիշյալ հաստատության հիմնադրումը եւ հաջողեց այդ գործում` միաժամանակ նախադրյալներ ստեղծելով ապագա մայր բուհի կայացման համար։ Իսկ նման հաստատության հիմնումը ցարական իշխանության տակ գտնվող Հայաստանում ամենեւին էլ հեշտ գործ չէր եւ ոչ էլ երազանքի դյուրին իրականացում։ Այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ էր հանդիպել Ալեքսանդր 2-րդ ցարին. Ամենայն հայոց կաթողիկոսը նրան հանդիպեց 1866 թ. եւ ստացավ համապատասխան արտոնագիր. կրթօջախի շինարարական աշխատանքներն սկսվեցին 1869 թ. մայիսի 25-ին, իսկ բացվեց այն 1874-ի սեպտեմբերի 28-ին։ Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրության համաձայն՝ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա, եւ լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ, տալու էր հոգեւոր բարձրագույն կրթություն։ Երբ 1882 թ. ճեմարանին միացավ Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, այն կոչվեց Ժառանգավորաց հոգեւոր ճեմարան, իսկ հետագայում վերանվանվեց հիմնադրի անունով` Գեւորգյան ճեմարան։

Չնայած Վեհափառի ջանքերին, նրա օրոք շրջանավարտներից որեւէ մեկը կուսակրոն հոգեւորական չդարձավ, քանզի ճեմարանում առավել իշխում էր աշխարհիկ ոգին, եւ միայն նրան հաջորդած Մակար Ա Թեղուտցուն հաջողվեց կրթակարգն ուղղորդել հոգեւորականության պատրաստմանը. նրա ջանքերով 1888 թ. շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվեցին կուսակրոն հոգեւորական։

Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն։ Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն եւ աշխարհագրություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց եւ օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Սուրբ Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն եւ այլն։ Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար եւ գրաբար՝ քննական), հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն եւ այլն։

Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջեւ, այնուհետեւ նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական եւ եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Այսօր էլ Գեւորգյան ճեմարանը շարունակում է գործունեությունը եւ իր բարձրության վրա է. 2001-2002 թթ. ուստարում Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նրան շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ ու ասպիրանտական կրթություն իրականացնելու իրավունք։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Թեգեր: Գեւորգ Դ կաթողիկոսԳեւորգյան ճեմարանԿոմիտասՀայ առաքելական եկեղեցի
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ պետք է անել այդ բանակի մեջ հայտնվելու համար

Մարտի 29, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Վեցը խորհրդանշում է արարված աշխարհն առանց օրհնության

Մարտի 28, 2023

Քեզ համար կարեւոր է ինչ-ը, այնինչ իրականում կարեւոր է Ով-ը, ում կամքով հետո կարեւորվում է ինչ-ը

Այսպես կոչված՝ մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ

«…Եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի»

Նա կարողանալու է մատուցել իրեն

Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը

Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն

Հաջորդ Հոդվածը
Հավատով ու սպասումով

Հավատով ու սպասումով

«Դիզակ ԱՐՏ»-ի յուրահատուկ հաշվետվությունը

«Դիզակ ԱՐՏ»-ի յուրահատուկ հաշվետվությունը

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist