Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը պատրաստվում է լինել նախաձեռնող եւ համարձակ

Ֆրանս-ադրբեջանական օրակարգի հայկական հատվածը

Հունվարի 20, 2022
Տարածաշրջան
Արցախը պատրաստվում է լինել նախաձեռնող եւ համարձակ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
215
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի՝ Արցախի Հանրապետություն այցելությունը շարունակում է լարված պահել ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հունվարի 18-ին, պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին, հայտարարել էր, որ իր գերատեսչությունն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի հայտարարությունները Պեկրեսի հասցեին՝ Արցախ այցից հետո, սակայն ակնկալում է, որ այսուհետ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաները կտեղեկացնեն իշխանություններին իրենց այցերի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ արձագանքել էր Լը Դրիանի հայտարարությանը՝ մեղադրելով նրան դիվանագիտական էթիկետը խախտելու մեջ։ Անդրադառնալով անձամբ Պեկրեսին եւ Արցախ նրա այցին՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան նշել է, որ երբ օտարերկրյա պետությունների քաղաքացիներն «անօրինական կերպով» այցելում են «Ադրբեջանի տարածք», ապա նրանց նկատմամբ միջոցներ են ձեռնարկվում՝ նախատեսված երկրի վարչական եւ քրեական օրենսգրքով։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանը տեղյակ չի եղել Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցելության մասին, սակայն իմանալու դեպքում, ակնհայտ է, թույլ չէր տա նրան հեռանալ այնտեղից։

Ալիեւը քաջ գիտակցում է, որ ցանկացած քաղաքական գործչի այցը Արցախի Հանրապետություն, որն իրականացվում է Հայաստանի տարածքից, խոցելի է դարձնում ադրբեջանական թեզերը հակամարտությունը լուծված համարելու առումով, միաժամանակ թուլացնում Ալիեւի՝ «հաղթանակած ղեկավարի» կերպարը։ Հանրությունն իրավամբ իրավունք կունենա հարցնելու, թե ինչպես է ստացվում, որ այսպես ասած «Ադրբեջանի տարածք» են մուտք գործում Հայաստանից։ Դա փաստում է, որ Արցախը շարունակում է միավոր մնալ, որի հետ հաշվի են նստում տարբեր քաղաքական գործիչներ։ Այցը «ցավոտ» է Ալիեւի համար մի քանի պատճառներով եւս, նախ՝ Արցախի եւ Հայաստանի հանրապետություններում Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք ամրապնդում են հայկական օրակարգը։ Մասնավորապես ընդգծել է, որ Ֆրանսիան մի քանի հարթակներով կարող է դեր խաղալ Արցախի հիմնախնդրի լուծման հարցում, որոնցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը՝ Եվրոպայի մակարդակով հարցի բարձրացումը։ Նշենք, որ հունվարին Ֆրանսիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը։ Միաժամանակ Պեկրեսը ցանկություն է հայտնել Փարիզում կազմակերպել միջազգային կոնֆերանս՝ ի աջակցություն Հայաստանի, որի օրակարգում են ընդգրկվելու խաղաղության հաստատման եւ պահպանման, Հայաստանում ու Արցախում մշակութային, հոգեւոր ժառանգության պահպանման եւ այլ հարցեր:

Երկրորդ՝ Վալերի Պեկրեսը ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, որի գործունեությունը պատերազմից հետո կասեցված է Ադրբեջանի պատճառով։ Վերջերս Ալիեւը բավականին կոշտ էր արտահայտվել Մինսկի խմբի գործունեության ապագայի մասին՝ հրապարակավ հայտարարելով, թե Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ զբաղվելու արցախյան հակամարտության կարգավորմամբ, քանի որ «հակամարտությունը լուծված է», եւ «այլեւս տեղ չկա միջնորդության համար»։ Ավելին՝ Ալիեւը նշել է, որ տեղյակ չէ, թե նրանք ինչով են զբաղվում՝ հավելելով, որ «հավանաբար, պատրաստվում են հոբելյանական միջոցառումների»։ Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թ., եւ այս տարի լրանում է 30-ամյակը։ «Աշխատանքային ստաժի 30 տարիներից հետո նրանք թոշակի անցնելու շեմին են, ուստի նրանց ցանկանում եմ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն»,- հեգնել է Ալիեւը։ Պաշտոնական Բաքվին բացարձակապես չի անհանգստացնում Մինսկի խմբի գործունեության ցածր մակարդակը։ Հասկանալի է, որ Ֆրանսիայի քաղաքական գործիչների այցերը ցույց են տալիս, որ ֆրանսիական կողմի համար ընդունելի չեն տարածաշրջանում ստեղծված ուժերի փոխհարաբերությունները, մասնավորապես՝ թուրքական գործոնի ուժեղացում, եւ հասկացնում է, որ իրենք նույնպես «խաղի մեջ են»։

Օրեր առաջ Մինսկի խմբի գործունեությանն է անդրադարձել նաեւ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ հույս հայտնելով, որ միջնորդներին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան։ «Ի՞նչն է մեզ մտահոգում։ Այն, որ համանախագահների եռյակին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին եւ կոնկրետ միջոցառումներ նախանշել` կողմերին աջակցելու մարդկանց միջեւ շփումների հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործում»,- ասել է Լուկաշեւիչը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում առցանց ճեպազրույցի ժամանակ:

Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ այցի համար տարբեր խոչընդոտներ ստեղծելու խնդրին է անդրադարձել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը երեկ գերատեսչության տարեկան ամփոփման ասուլիսի ժամանակ։ Վերջին անգամ համանախագահները Ստեփանակերտում են եղել 2019 թ. վերջին։ Բաբայանը հույս է հայտնել, որ վաղ թե ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը պետք է կայանա, առավել եւս, որ համանախագահները շահագրգռված են եւ խոսում են այդ մասին:

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի առավել կարեւոր ուղերձն այն է, որ այս տարվա շրջանակներում Արցախը պատրաստվում է «վարելու նախաձեռնողական, համարձակ եւ թիրախային, միաժամանակ հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետեւելով ԱԳՆ-ի որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին»: «Շարունակելու ենք ակտիվորեն եւ համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- ընդգծել է Բաբայանը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախՎալերի ՊեկրեսՖրանսիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Անկարան Թեհրանին հայկական հաղորդակցության ուղիների այլընտրանքների է նախապատրաստում

Անկարան Թեհրանին հայկական հաղորդակցության ուղիների այլընտրանքների է նախապատրաստում

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկումը շարունակվում է

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկումը շարունակվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist