Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Փետրվարի 7, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկումը շարունակվում է

ԱՏԳ մասնակիցները կարող են հայտարարագրերում փոփոխություններ անել

Հունվարի 20, 2022
Հանրապետություն
Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկումը շարունակվում է
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
457
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԵՏՀ կոլեգիայի 2020 թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ երկարաձգվել էր երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքի դրույքաչափերի արտոնությունների ժամկետը: Այս որոշմամբ սահմանվել են նաեւ այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) եւ դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում 2020 թ. ընթացքում կիրառվել են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր։ Եվ խոսքը ցածր դրույքաչափերի մասին է: Ու որոշումը թեպետ ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ:

Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում է նաեւ 2020 թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2020 թ. հունիսի 12-ից կազմակերպել է այդ ապրանքների ներմուծման ժամանակ բարձր դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի տարբերության վերահաշվարկման եւ տնտեսավարողների վերադարձման գործընթաց:

Ինչքանո՞վ են տնտեսավարողներն օգտվել այս հնարավորությունից։

«ՀՀ»-ն ՊԵԿ-ից տեղեկացել է, որ կոմիտեում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թ. ընթացքում ներկայացված 3808 հայտարարագրերում մաքսատուրքի գումարները հաշվարկվել եւ գանձվել են բարձր դրույքաչափերով: Տնտեսավարողների մի մասն օգտվել է ընձեռված հնարավորությունից, դիմել է ՊԵԿ եւ փոփոխություններ կատարել նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում՝ ավելի բարձր մաքսատուրքի դրույքաչափերը փոխարինելով որոշմամբ սահմանված ավելի ցածր դրույքաչափերով:

Սակայն դեռ 1678 կազմակերպություն տարբեր պատճառներով նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում չի կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Ուստի ՊԵԿ-ը եւս մեկ անգամ հիշեցնում է․ այն տնտեսավարողները, որոնք 2020 թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, եւ դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, փոփոխություններ կատարեն նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում, որպեսզի կարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները:

Դրա համար վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա էլ մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձեւակերպումներն ու կկազմակերպի վերադարձման գործընթացը:

Թեգեր: ՀայաստանՀՀ ՊԵԿմաքսակետՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

Փետրվարի 4, 2023
Պատմական հիշողության դասերը եւ ներկան

Պատմական հիշողության դասերը եւ ներկան

Փետրվարի 4, 2023

Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր

Հայաստանը պարտադրված է

Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է

Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

Լսումներ Խաղաղության պալատում

Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

Հաջորդ Հոդվածը
Պեկրեսը դատապարտում է կառավարության լռությունը

Պեկրեսը դատապարտում է կառավարության լռությունը

Երկաթուղին գործում է արդյունավետ

Երկաթուղին գործում է արդյունավետ

Ամենաընթերցվածը

  • Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր գործը թշնամու ձեռքից «հարմար պայմանը» վերցնելն է

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist