Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայաստանի հարցում Իրանը մտահոգվելու հիմքեր չպետք է ունենա

Փետրվարի 4, 2022
Տարածաշրջան
Հայաստանի հարցում Իրանը մտահոգվելու հիմքեր չպետք է ունենա
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
349
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը Իրանը չի կարող անտարբեր վերաբերվել: Ոչ միայն այն պատճառով, որ մեր երկրով է անցնում նրա հիմնական ռազմավարական տնտեսական հաղորդակցության ուղին, այլեւ այն հանգամանքը հաշվի առնելով, որ արդեն ստիպված է Թուրքիայի հետ «կիսել» ավանդաբար բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող, արդեն 30 տարի իր, թերեւս, ամենամոտ բարեկամ պետությանը:

Իրանական պաշտոնական եւ հասարակական շրջանակներն արդեն չեն թաքցնում իրենց մտահոգությունը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավոր խնդիրների վերաբերյալ: Մեր հարավային հարեւան երկրի մամուլում ակտիվորեն քննարկվում է Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության ուղու հարցը, սակայն առավել ակնհայտ է, որ Իրանն այսօր մտածում է առաջին հերթին իր ավանդական բարեկամի հետ ունեցած հարաբերությունների մասին: Հայաստանի Հանրապետության վերածննդին Իրանն անհամբերությամբ էր սպասել, եւ պատահական չէր, որ աշխարհում Իրանն է առաջինը ճանաչել Հայաստանի երրորդ հանրապետությունը:

Բոլոր դեպքերում Իրանի վերլուծաբաններն այդ երկրի իշխանություններին հորդորում են ձեռքը պահել զարկերակին՝ թույլ չտալով միջանցքի որեւէ ձեւաչափ իր հյուսիսային սահմանին կից եւ պահանջելով առաջնորդվել միայն տարածաշրջանի երկրների սահմանների չխախտման սկզբունքով: Իրանն առաջնային հարթակում կպահի նաեւ հետանկախ Հայաստանում այդ 30 տարիների ընթացքում հաստատած իր ներկայությունը: Այդ ուղղությամբ Թեհրանն արդեն անում է գործնական քայլեր: Իրանի կառավարությունը ԱԳ նախարարության հորդորով որոշում  է ընդունել Սյունիքում բացել գլխավոր հյուպատոսություն: Այն տրամաբանական է, քանի որ իր քաղաքացիները վերջին շրջանում, հայկական ճանապարհների որոշ մասերի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, օբյեկտիվ դժվարությունների են հանդիպում, եւ դիվանագիտական ներկայացուցչության բացումը թելադրված է օրվա պահանջով: Մյուս կողմից էլ՝ դրանով Իրանը շեշտում է իր ներկայությունը Սյունիքի մարզում:

Բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանի հարցում Իրանի մտահոգությունները լիովին անհիմն են: Հայ հանրությունը երբեք Իրանի եւ Թուրքիայի միջեւ հավասարության նշան չի կարող դնել: Իրանը 1915 թ. Հայոց ցեղասպանություն չի կազմակերպել, այնտեղ մեր օրերում հայերին չեն սպանում հայ լինելու եւ պատմական արդարությունը վերականգնելու պայքարի համար: Իրանում հայկական եկեղեցիները չեն ոչնչացվում, վաճառվում կամ ավերվում: Վերջապես Իրանը չէր, որ 2020 թ. սեպտեմբերին հրահրեց եւ անմիջական մասնակցություն ունեցավ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային եւ պատերազմական հանցագործություններին:  Այնպես որ, Իրանը եղել ու կմնա Հայաստանի բարեկամը՝ որպես կենսական միասնական տարածքը բարեկամաբար կիսող հարեւան երկրների լավագույն օրինակ:

Իսկ Հայաստանը պարտավորված է ստեղծել օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմներ թուրքական կապիտալից սեփական արտադրությունը պաշտպանելու համար, ինչպես, ի դեպ, դա անում է իրանական կապիտալի եւ ապրանքների առումով:

Թեգեր: ԹուրքիաԻրանՀայաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Լաուրա Մուրադյանի նոր գիրքը

Լաուրա Մուրադյանի նոր գիրքը

Գիտական միտքը՝ արժանապատիվ ապրելու գրավական

Գիտական միտքը՝ արժանապատիվ ապրելու գրավական

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist