Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ձեւակերպվում են պետության առաջնահերթությունները, մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները

Միայն հայտարարություններով հնարավոր չէ իրավական գործընթացներ ապահովել

Փետրվարի 17, 2022
Տարածաշրջան
Ձեւակերպվում են պետության առաջնահերթությունները, մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
206
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետությունն այս տարվա համար որդեգրել է «նախաձեռնողական, համարձակ եւ թիրախային» արտաքին քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ ձեւակերպված են պետության առաջնահերթությունները, մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։ Արցախի շահը պահանջում է, որ այն ամրագրվի նաեւ իրավական հարթության վրա։ Դրան է ուղղված Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հեղինակած՝ երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների» մասին օրենքը։ Օրինագծի հեղինակներն Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցություններն են:

Օրենքի նախագիծն ամրագրում է, որ բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, եւ դրանց վրա տարածվում են Արցախի Հանրապետության օրենսդրության գործողությունը: Սահմանվում են նաեւ 1991-1994 եւ 2016 թթ. Ադրբեջանի Հանրապետության եւ 2020-ին Թուրքիայի Հանրապետության ու օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ նախագծում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը եւ տեղաշարժը թույլատրվում են միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ դրա խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: Պատասխանատվության է ենթարկվելու նաեւ բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն եւ շինարարություն, իսկ տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը եւ միջոցները, ինչպես նաեւ շինարարության արդյունքում կառուցված շինությունները անօրինական ճանապարհով ստացված են եւ առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետեւանքներ:

Օրենսդրական նախաձեռնությունը լիարժեքորեն բխում է Արցախի Հանրապետության եւ արցախահայության հիմնարար իրավունքներից եւ շահերից, այն միաժամանակ արտաքին ազդակներ է պարունակում` ուղղված միջազգային կառույցներին եւ պետություններին: Մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը չեն կարող ստորադասվել եւ հարմարեցվել միջազգային իրավունքի այլ նորմերին եւ սկզբունքներին։ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, ներկայացնելով օրենքի նախագիծը, խիստ կարեւոր ընդգծում էր կատարել «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը՝ նշելով, որ «Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի տարածքների բռնազավթումը, օկուպացիան որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա»։

2020 թ. պատերազմի ամբողջ ընթացքում եւ դրա ավարտից հետո Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ անհնարին է խաղաղ համագոյակցել մի պետության ներսում, անգամ ինքնավարության բարձր կարգավիճակի պարագայում, որը գրեթե ամենօրյա ռեժիմով բացահայտում է իր հայատյաց դիրքորոշումը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչությանն ուղղված սպառնալիքներ։ Փետրվարի 15-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցներից վնասվել է Խնապատ գյուղի բնակչի տրակտորի հետեւի անվադողը, վերջինս այդ տարածքում գյուղատնտեսական աշխատանքով էր զբաղված: Իսկ երեկ զենքի սպառնալիքով վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին։ Այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի, այլեւ հարեւան գյուղի բնակիչները, ինչը նշանակում է, որ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվող եւ դրանցով իրենց եկամուտն ապահովող գյուղացիներին զրկում են ապրուստի միջոցից։ Այս գործելաոճով Ադրբեջանը փորձում է արցախցուն վտարել իր հողից։

Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների դեօկուպացիայի, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, ինչպես նաեւ փախստականների եւ ներքին տեղահանվածների հիմնախնդիրներին այլեւս տալ իրավական ձեւակերպում, քանի որ միայն հայտարարություններով հնարավոր չէ իրավական գործընթացներ ապահովել։ Արցախի խորհրդարանի կողմից դեռեւս առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի առաջ բերած օրակարգը համապատասխանում է նաեւ Հայաստանի Հանրապետության շահերին եւ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է միջազգային հարթակներում առաջ տանել Արցախի Հանրապետության վերոնշյալ օրակարգը։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախպատերազմօկուպացիաօրենք
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Խաղաղապահ առաքելության ամրապնդումն այլընտրանք չունի

Խաղաղապահ առաքելության ամրապնդումն այլընտրանք չունի

Վտանգված են հայոց հուշարձանները

Վտանգված են հայոց հուշարձանները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist