Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ԵԱՏՄ-ն՝ «տնտեսական եւ քաղաքական ինքնասպանություն» Ադրբեջանի համար

Փետրվարի 17, 2022
Տարածաշրջան
ԵԱՏՄ-ն՝ «տնտեսական եւ քաղաքական ինքնասպանություն» Ադրբեջանի համար
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
838
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը 1990-ականների սկզբից դիմադրում էր Ռուսաստանի ջանքերին՝ երկիրը ինտեգրելու տարածաշրջանային տարբեր կազմակերպություններին: Այդ ժամանակից ի վեր ընդունել է մի փոքր ավելի հարմարվողական դիրքորոշում, քան Վրաստանինն է Մոսկվայի նկատմամբ, եւ ինչ-որ չափով ավելի առաջադիմական, քան Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի պարագայում է: Այս համատեքստում զարմանալի չէ, որ Ադրբեջանը մերժել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ինտեգրվելու առաջարկները, ավելին՝ անգամ քննադատորեն է արտահայտվել կազմակերպության գործունեության վերաբերյալ:

Վերլուծաբանները մատնանշում են առավելությունները եւ թերությունները, ինչն Ադրբեջանին կարող է բերել Եվրասիական միությանն ինտեգրումը: Այս վերլուծություններում գործնականում միաձայն նշվում է, որ բացասական հետեւանքները գերազանցում են դրական հետեւանքներին: Դրա մասին նշել են անգամ ռուս վերլուծաբանները: Նրանցից մեկը, օրինակ, նշել է, որ Ադրբեջանը մոտ ապագայում չի անդամակցի Եվրասիական միությանը Թուրքիայի հետ ավելի քան սերտ փոխհարաբերություններ ունենալու պատճառով:

Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու առավելությունն այն է, որ ավելի դյուրին կդառնա ռուսական շուկա մուտք գործելը։ Հաշվի առնելով, որ միությունը կհանգեցնի աշխատուժի ազատ տեղաշարժի, այն տեսականորեն կօրինականացնի Ռուսաստանում մոտ երկու միլիոն ադրբեջանցիների արտագնա աշխատանքը, որոնցից միայն մի մասն ունի օրինական ներկայություն: Հետեւաբար, սա ենթադրում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կվերացնի Ադրբեջանի վրա ունեցած ռուսական ճնշման եւս մեկ գործիքակազմ: Ավելին՝ փորձագետները նաեւ նշում են, որ Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային հատվածը` ՏՏ, շինարարության եւ տրանսպորտի ոլորտներ, հավանաբար, կշահի միությանն ինտեգրվելուց: Նավթարդյունաբերության ոլորտը խոչընդոտում է գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությանը, իսկ գյուղատնտեսության արտադրողականությունն ավելի բարձր է Ռուսաստանում եւ Բելառուսում, քան Ադրբեջանում։ Ուստի Եվրասիական միությանն ինտեգրումը բավական բացասական կանդրադառնա գյուղատնտեսության ոլորտի վրա։

Ադրբեջանցի վերլուծաբաններից մեկը նշել է հետեւյալը. «ԵԱՏՄ-ի գլխավոր նպատակներից մեկն անդամ երկրների էներգետիկ քաղաքականությունը ներդաշնակեցնելն է, ինչը կպահանջի ներքին էներգետիկ միատեսակ քաղաքականություն անդամների միջեւ եւ արտաքին քաղաքականություն ոչ անդամ երկրների նկատմամբ: Դա կխանգարի Ադրբեջանին իրականացնել իր էներգետիկ ռազմավարությունը (մասնավորապես՝ ԵՄ-ի նկատմամբ)` ԵԱՏՄ մյուս անդամներից անկախ։ Նման կախվածությունը խորթ է Ադրբեջանին, քանի որ երկիրն ինքնուրույն է վերահսկում իր էներգետիկ քաղաքականությունը՝ բավարարելու էներգակիրների վերաբերյալ ԵՄ պահանջները»: Ադրբեջանցի մեկ այլ փորձագետ էլ նշում է, որ Ադրբեջանն ի վիճակի չի լինի առանձին բանակցել գազի մատակարարման ո՛չ գնի, ո՛չ երթուղիների շուրջ, եւ արդյունքում լրջորեն կվատթարացնի դաշնակիցների հետ երկարամյա հարաբերությունները, ինչպիսին Թուրքիայի հետ ունեցածներն են։

Այսպիսով՝ համաձայն Ադրբեջանի Տնտեսական եւ սոցիալական զարգացման անկախ կենտրոնի իրականացրած մանրամասն որակական եւ քանակական վերլուծությունների` ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի համար կլինի «տնտեսական եւ քաղաքական ինքնասպանություն»:

Թեգեր: ԱդրբեջանԵԱՏՄ
Կիսվել3Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչ կառուցվածք ունեն ներկրված եւ արտադրված հավի մսի ինքնարժեքները

Ինչ կառուցվածք ունեն ներկրված եւ արտադրված հավի մսի ինքնարժեքները

Պարսից ծոցի արաբական երկրները՝ փրկօղա՞կ Էրդողանի համար

Պարսից ծոցի արաբական երկրները՝ փրկօղա՞կ Էրդողանի համար

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist