Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Սեպտեմբերի 29, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Պարսից ծոցի արաբական երկրները՝ փրկօղա՞կ Էրդողանի համար

Փետրվարի 17, 2022
Միջազգային
Պարսից ծոցի արաբական երկրները՝ փրկօղա՞կ Էրդողանի համար
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
272
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր 20-ամյա իշխանության օրոք ձգտել է առավելագույնս օգտվել տարածաշրջանային ու միջազգային իրավիճակից՝ ի շահ իր նեոօսմանական նպատակների։ Այս պատճառով հաճախ լարվածություն է առաջացել տարբեր երկրների հետ փոխհարաբերություններում, այլ կերպ ասած՝ Էրդողանը, հանուն քաղաքական ու տնտեսական շահերի, սուր քննադատությունների ու մեղադրանքների թիրախ է դարձել։

1996 թ. Իսրայելի հետ ռազմավարական բազմակողմանի պայմանագիր կնքելուց հետո փոխհարաբերությունները սերտ բարեկամական էին, սակայն, արաբական աշխարհում ազդեցությունը մեծացնելու նպատակով, դեռեւս 2007-ից, Անկարան դարձավ պաղեստինցիների շահերի «պաշտպանը», ինչը լարվածություն առաջացրեց դաշնակցի հետ փոխհարաբերություններում։ Դա 2009 թ. հունվարին ընդգծվեց դավոսյան տնտեսական համաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Իսկ նույն թվականի հոկտեմբերին լարվածությունն իր գագաթնակետին հասավ, երբ Անկարան, ի նշան Գազայի գոտու ռմբակոծության դեմ բողոքի, Իսրայելին թույլ չտվեց մասնակցել «Անատոլիայի արծիվ» զորավարժությանը՝ պատճառաբանելով, թե զորավարժությանը մասնակցող ռազմական օդանավերը մասնակցել են Գազայի ռմբակոծությանը: Դրանից հետո երկու երկրներ փոխհարաբերություններն ընթացել են ելեւէջներով, մասնավորապես՝ ապրիլի 24-ին մոտ ժամանակահատվածներում Անկարան կարողանում էր դաշնակցի հետ կապերն առնվազն բնականոնացնել։ Իսկ այսօր արդեն այլ նկատառումներով է դրան ձգտում։

2009-ից մինչեւ 2011 թ. մարտը թուրք-սիրիական առնչություններն ավելի քան երբեւէ սերտ բարեկամական էին, սակայն երբ Սիրիա ներթափանցեց «Արաբական գարունը», Էրդողանը, հույս ունենալով, որ այստեղ կարող է իշխանության բերել իր հովանավորությունը վայելող «Մուսուլման եղբայրներին» (ՄԵ) եւ այդ երկիրը դարձնել Անկարայի ազդեցության գոտի, ոչ թե օրերի, այլ գրեթե ժամերի ընթացքում 180 աստիճանով փոխեց Դամասկոսի հանդեպ քաղաքականությունը։ Ավելին՝ քանի դեռ Ռուսաստանի հետ չէր համագործակցում, նախագահ Ասադի իշխանանկությունը Էրդողանի գլխավոր պահանջն էր։ 2013 թ. հուլիսին Եգիպտոսում իշխանանկ արվեց Մոհամեդ ալ Մորսիի գլխավորած ՄԵ-ի կառավարությունը, ինչին կողմ էին Սաուդյան Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), մինչդեռ Թուրքիան, Ալ Մորսիի կառավարությունը համարելով այդ երկրի օրինական իշխանություն, Աբդելֆաթահ ալ Սիսիի իշխանությունը համարեց ապօրինի, ինչը հանգեցրեց երկու երկրների դիվանագիտական փոխհարաբերությունների ընդհատմանը, իսկ Էր Ռիյադի ու Աբու Դաբիի հետ փոխհարաբերությունները լարվեցին։ Այսուհանդերձ, 2015 թ. սկզբներից, հաշվի առնելով Իրանի եւ Պարսից ծոցի ավազանի երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբեությունների լարվածությունը, Էրդողանը, նպատակ ունենալով արդարացնել Սիրիայում ու Իրաքում իր ծավալապաշտական քայլերը, նաեւ՝ տնտեսական ակնկալիքներով, սկսեց ջանքեր գործադրել մերձենալու դրանց հետ՝ թիրախ դարձնելով Իրանին։ Նույն թվականի մարտի 26-ին ունեցած մամուլի ասուլիսին Էրդողանը, անդրադառնալով Եմենի ներքին բախումներին, Թեհրանին մեղադրեց Միջին Արեւելքի վրա գերիշխելու ձգտումներ ունենալու համար, նշեց, որ Թեհրանն արդեն համբերությունից հանում է Անկարային, Էր Ռիյադին ու Պարսից ծոցի երկրներին։

Սակայն 2017 թ. հունիսին, երբ Կատարի դեմ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը քաղաքական ու տնտսական լիակատար սահմանափակումներ կիրառեցին, որոնք 2021-ից արդեն վերացվել են, Անկարան բազմակողմանի աջակցություն ցուցաբերեց Կատարին։ Արդյունքում ոչ միայն տնտեսական զգալի շահ ստացավ՝ Կատարը խոստացավ 10 միլիարդ դոլարի ներդրում կատարել Թուրքիայում, այլեւ ռազմաբազա ունեցավ։ Այդ իսկ պատճառով խիստ սրվեցին Թուրքիայի ու նշյալ երկրների փոխհարաբերությունները։ Նույն թվականի փետրվարին Էրդողանը 4-օրյա այց կատարեց Պարսից ծոցի երկրներ՝ ջանք չխնայելով դրանց հետ փոխհարաբերությունները սերտացնելու համար եւ կրկին թիրախ դարձնելով Թեհրանին։ Փետրվարի 13-ին Էրդողանը, ելույթ ունենալով Բահրեյնում Խաղաղության համաշխարհային կազմակերպության համաժողովում, անդրադարձել էր Սիրիայի ու Իրաքի հիմնախնդիրներին, խոսել Սիրիայի հյուսիսում Անկարայի «բարի» նպատակների մասին։ Ապա Իրանին մեղադրել էր նրանում, որ ձգտում է մասնատել եւ Իրաքը, եւ Սիրիան՝ հավելելով, թե Իրաքի դեպքում լուրջ ջանքեր է գործադրում, ինչի դեմը պետք է առնել: Թեհրանին մեղադրում էր նաեւ այդ երկրներում պարսկական ազգայնականություն դրսեւորելու համար, ինչը բացարձակ անհեթեթություն է։ Հետագայում Անկարա-Էր Ռիյադ եւ Անկարա-Աբու Դաբի փոխհարաբերություններն էլ ավելի սրվեցին արաբական երկրներում, մասնավորապես՝ Լիբիայում, Էրդողանի որդեգրած քաղաքականության պատճառով։

2020-ից Թուրքիայում տնտեսական անկումը սրընթաց բնույթ է կրում, իսկ  2021-ից նույն տեմպերով անկում է գրանցում նաեւ Էրդողանի վարկանիշը։ Բազում սոցհարցումների արդյունքների համաձայն՝ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2023 թ. ընտրություններում պարտություն է կրելու, մինչդեռ նա դրանք գնահատում է որպես սուտ ու կեղծիք։ Ահա թե ինչու Էրդողանը ձգտում է ամեն գնով սերտացնել փոխառնչությունները Պարսից ծոցի հարուստ երկրների հետ՝ հայտարարելով, թե այդպիսով կբարելավի երկրի տնտեսության, թերեւս, գերծանր վիճակը, ինչը կբարձրացնի նաեւ նրա վարկանիշը։ Եվ ահա 2021 թ. նոյեմբերից այդ ուղղությամբ քայլեր է կատարել՝ Եգիպտոսի դեպքում, թերեւս, դիվանագիտական փոխհարաբերությունները վերականգնելու համար ընդունել է Կահիրեի ներկայացրած նախապայմանները։ Բացի այդ, Էրդողանն ԱՄԷ-ի թագաժառանգ շեյխ Մոհամեդ ալ Զայեդին հրավիրեց Անկարա, ճոխ ընդունելություն կազմակերպվեց։ Հատկանշական է, որ Էրդողանը դեռեւս հունվարին հայտարարել էր, թե փետրվարին կայցելի Սաուդյան Արաբիա, սակայն վերջինս չարձագանքեց այդ հայտարարությանը։ Այնուհետեւ  ենթադրվում էր, թե փետրվարի 14-15-ը, ԱՄԷ կատարած այցից հետո, կայցելի նաեւ Սաուդյան Արաբիա, սակայն դա տեղի չունեցավ։ Այլ կերպ ասած՝ վերջինիս հետ փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ ջանքերը լուրջ ձեռքբերումներ չեն արձանագրել։ Մինչդեռ նա գոհունակություն է հայտնել «եղբայրական» ԱՄԷ այցի արդյունքներից, շեշտել, թե Պարսից ծոցի անվտանգությունն ու կայունությունը չի տարանջատում Թուրքիայի անվտանգությունից։ Էրդողանն Աբու Դաբի էր ժամանել բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ։ Այցի ընթացքում տարբեր ոլոտներում կողմերի համապատասխան նախարարներն ստորագրել են համագործակցության 13 համաձայնագիր։ Առ այսօր կողմերի միջեւ ապրանքաշրջանառությունը տեղի էր ունենում նավերով, ինչը 20-28 օր էր տեւում, սակայն այժմ, երբ այն բազմապատկվելու է, կարեւորվում են նաեւ ցամաքային ուղիները, քանի որ տեւողությունը 8-10 օրով կրճատվում է։

Թեհրանը հուսով էր, որ հենց Իրանն է լինելու տարանցիկ ճանապարհը, անգամ փորձնական քայլեր էին արվել։ Սակայն, ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-ները, ԱՄԷ-ն Իրաքին է առաջարկել, ինչը Չավուշօղլուն ողջունել է, այլ կերպ՝ Իրանը, թերեւս, կրկին խաղից դուրս է թողնվելու։

Թեգեր: ԹուրքիաՄերձավոր ԱրեւելքՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Տղերքը միշտ մեզ հետ են…»

«Տղերքը միշտ մեզ հետ են…»

Ղազախստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել են ԵՊՀ դասախոսներ Շավարշ Քոչարյանն ու Ալեքսանդր Սաֆարյանը

Ղազախստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել են ԵՊՀ դասախոսներ Շավարշ Քոչարյանն ու Ալեքսանդր Սաֆարյանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Տասը պատվիրանները

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    137 Կիսվել են
    Կիսվել 55 Tweet 34
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Խոջալուի սպանդի իրական հեղինակները

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Քոնն են որդիքն իմ ջահել…»

    30 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist