Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատմական ճշմարտության սկզբունքը՝ կարեւոր գործոն

Այն պետական քաղաքականության հիմքում դնելու անհրաժեշտություն ունի

Փետրվարի 23, 2022
Տարածաշրջան
Պատմական ճշմարտության սկզբունքը՝ կարեւոր գործոն
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
372
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ընթերցողի անկյուն

Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Արեւմուտքի թելադրությամբ եւ ՆԱՏՕ-ի անմիջական ղեկավարությամբ Ուկրաինայի իշխանություններն օրեցօր սրել եւ սրում են իրավիճակը, իսկ արեւմտյան երկրները, ձգտելով սեպ խրել ռուս-ուկրաինական հարաբերություններում, նույնիսկ ժամկետներ էին նշում, թե Ռուսաստանի Դաշնությունը երբ է պլանավորել ներխուժել Ուկրաինա: Երբ անցնում էր նախանշված օրը, եւ դրան հարձակում չէր հետեւում, նոր ժամկետներ էին նշվում…

Նախօրեի երեկոյան Մոսկվան, կարելի է ասել, վերջակետ դրեց լարվածության աստիճանական ավելացման քաղաքականությանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր ստորագրեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչման մասին: ՌԴ ղեկավարը նաեւ «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» պայմանագրեր ստորագրեց ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի առաջնորդների՝ Դենիս Պուշիլինի եւ Լեոնիդ Պասեչնիկի հետ: Ձեւավորվեց մի իրավիճակ, որում կողմերը ենթադրությունների, սրան կամ նրան մեղադրելու փոխարեն պետք է անցնեն իրական գործողությունների…

«Անհրաժեշտ եմ համարում արդեն վաղուց հասունացած որոշում ընդունել՝ անհապաղ ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,

ասել է Պուտինն իր հեռուստաուղերձում:

Դրանից առաջ ռուսաստանյան նախագահը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի հերթական նիստն էր հրավիրել: Նիստի ընթացքում Պուտինը հարց է ուղղել ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին.

-Դուք առաջարկում եք Դոնբասի հարցով բանակցային գործընթա՞ց սկսել:

Նարիշկինը վախեցած սկսել է շտապել եւ հայտարարել, որ կաջակցի: Թե կոնկրետ ինչին կաջակցի, չի հասցրել ճշգրտել, որովհետեւ Պուտինը նրան խնդրել է կողմնորոշվել: Այնուհետեւ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն անսպասելիորեն ասել է, որ պաշտպանում է Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու առաջարկը:

-Մենք այդ մասին չենք խոսում,- ժպտացել է Պուտինը:- Մենք խոսում ենք նրանց անկախությունը ճանաչել-չճանաչելու մասին:

-Այո, ես պաշտպանում եմ նրանց անկախության ճանաչման առաջարկը,- ի վերջո, պատասխանել է Նարիշկինը:

Այս երկխոսությանը հենց այնպես չներկայացրինք: Այն բավական խոսուն է, երբ նկատի ենք առնում մի շարք կարեւոր հանգամանքներ:

«Պրոեկտ» հանդեսը ժամանակին հրապարակել է իր հետաքննության արդյունքները, ըստ որոնց՝ Սերգեյ Նարիշկինը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվայում է եղել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի ընտանիքի հետ միասին: Բացի այդ, նշվել էր, որ արտաքին հետախուզության ծառայությունը սերտ կապեր ունի Ադրբեջանում ծնված գործարար Նիսանովի հետ, որ նրա դուստրն Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի ընկերուհին է:

Արցախում 1920 թ. աշնանային պատերազմական գործողությունների ժամանակ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից մեծ քանակությամբ վարձկաններ էր հավաքագրել ու տեղափոխել Ադրբեջան, որոնց մի մասը կենտրոնացվել էր Իրանի ու Ռուսաստանի սահմաններին՝ այդ երկրներ նրանց ներթափանցումը կազմակերպելու համար, իսկ մի մասն էլ հայտնվել էր ռազմական գործողությունների թատերաբեմում՝ ընդդեմ Արցախի: Վերջերս պարզ դարձավ, որ հսկայական մեծ թվով վարձկան ահաբեկիչներ են հայտնվել նաեւ Ուկրաինայում…

Եվ այսպես՝ Թուրքիան հայտարարում է, որ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման օգտին: Ադրբեջանը՝ Թուրքիայի փոքր եղբայրը, նույն դիրքորոշումն ունի, վերջերս էլ Իլհամ Ալիեւը մեկնել էր Ուկրաինա եւ հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը: Թուրքիայում բացվել է չեչեն գրոհայիններից մեկի արձանը, քայլ, որն ընդամենը ստուգողական էր եւ պետք է պատասխաներ մի հարցի, թե Չեչնիայում անջատողական տրամադրություններն այսօր ինչ մակարդակի վրա են, եւ այդ տարածաշրջանը հնարավո՞ր է դիտել որպես պլացդարմ՝ Ռուսաստանի դեմ ապագայում ցատկ կատարելու համար:

Դոնբասի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչման մասին Պուտինի հեռուստաուղերձը, անշուշտ, կմտնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի նորագույն պատմության մեջ: Վերջինիս համար այն կդառնա դատավճիռ, իսկ Մոսկվայի համար՝ եւս մեկ աշխարհաքաղաքական հաղթանակի հիմք, որի ընթացքում վերականգնվում է պատմական ճշմարտությունը: Պուտինն իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ Ուկրաինան Լենինն է ստեղծել, եւ այն, ինչ այսօր կատարվում է, պատմական ճշմարտության վերականգնում է: Հայտնի ճշմարտություն է, որ ԽՍՀՄ-ն իր կազմում ընդգրկված աղքատ ժողովուրդներին հարուստ հարեւանների հաշվին «օժտել» է տարածքներով, հին անցյալով ու մշակույթով: Հայտնի են նաեւ զոհերի անունները: Պետությունների ու ժողովուրդների հետագա զարգացման գործընթացն անցյալին, այսինքն՝ պատմական ճշմարտությանը վերադառնալու պարտադիր պահանջ է: Երբ պատմական ճշմարտությանը վերադարձը դրվում է քաղաքականության հիմքում, այն վերածվում է զարգացման կարեւորագույն գործոնի, որի շնորհիվ հասարակությունները կարող են ազատվել ոչ միայն զոհի բարդույթից, այլեւ «ուժեղի» կեղծ պատրանքներից ու շարժվել առաջ: Մինչդեռ շահերի ու հետաքրքրությունների թոհուբոհում պատմական ճշմարտությանը հասցված հարվածները խորացնում են անդունդը ժողովուրդների միջեւ եւ մարդասպանին պարտադրաբար պահում նույն հարթության մեջ: Այդ դեպքում պատասխանատվության չենթարկվելու համար մարդասպանն ստիպված նոր սպանություններ է կատարում, եւ այդպես շարունակ:

Սակայն պատմական ճշմարտությունը չի կարող կիրառելի լինել որեւէ ժողովրդի պարագայում, իսկ մյուսի դեպքում՝ ոչ: ԽՍՀՄ-ի շրջանում Ռուսաստանից տարածքներ են պոկվել ու միացվել Ուկրաինային, որոնք այսօր հեռանալով Կիեւից՝ վերահաստատում են սեփական կյանքը տնօրինելու իրենց իրավունքը: Հայաստանից էլ Լենինի ու Ստալինի նախաձեռնությամբ տարածքներ են նվիրվել եւ Ադրբեջանին: Բայց մի դեպքում խոսվում է պատմական ճշմարտության վերահաստատման մասին, իսկ մյուսի դեպքում Ռուսաստանում խոսվում է «Արցախի՝ միջազգային իրավունքի համաձայն Ադրբեջանի մաս կազմելու մասին»: Ադրբեջանի, որն արհեստական պետություն է եւ այդպես է անվանվել թուրք Նուրի փաշայի առաջարկով՝ հետագայում Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար: Արհեստածին այդ պետությունը գոյություն ունի անհետացած Աղվանքի ու Հայաստանի որոշ տարածքների վրա, ուստի ստիպված է մնալ մարդասպանի հարթության մեջ, որովհետեւ չի կարող վերադառնալ պատմական ճշմարտությանը, իսկ ավելի ճիշտ՝ նրան չեն թույլատրի դա անել:

Անկախ այս կամ այն պետության հակասական մոտեցումներից, պարզ է, որ ինքներս պետք է հետեւենք պատմական ճշմարտության վերահաստատմանը՝ իրականացնելով դրան համահունչ գործողություններ: Եվ պետական քաղաքականության հիմքում պետք է դնել բացառապես ճշմարտությունը՝ հուշելով, որ դա ելք է ոչ միայն հայ ժողովրդի համար: Դա ելք է նաեւ նվաճողի համար, որն իր ցնորամիտ պատրանքներից ազատվելու անհրաժեշտություն ունի՝ միջազգային հանրության մաս դառնալու համար:

Իսկ ընդհանրապես՝ միջազգային դիվանագիտությունը նոր ուղղությամբ ընթանալու պահանջ է զգում… Տարածքային խնդիրները քննարկելիս ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքներին պետք է միացնել նաեւ պատմական ճշմարտության սկզբունքը՝ որպես խնդիրների լուծման լավագույն բանալի:

Մուշեղ ԻՇԽԱՆՅԱՆ

Թեգեր: անկախությունԱրցախԴոնեցկԼուգանսկՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»

Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist