Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ՄԱԿ-ը խախտեց սեփական երեք հիմնարար նպատակները

Մասնակցելով օկուպացված Շուշիում անցկացված միջոցառմանը

Մարտի 22, 2022
Տարածաշրջան
ՄԱԿ-ը խախտեց սեփական երեք հիմնարար նպատակները
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությունը հակասում է միջազգային այս թիվ մեկ կառույցի կանոնադրությամբ ամրագրված բոլոր երեք նպատակներին:

ՄԱԿ-ի առաքելության առաջին նպատակն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը եւ այդ նպատակով ձեռնարկել արդյունավետ հավաքական միջոցներ՝ կանխելու, վերացնելու խաղաղությանը սպառնացող վտանգները, ճնշելու ագրեսիայի ակտերը կամ խաղաղության այլ խախտումներ, ինչպես նաեւ հետամուտ լինել խաղաղ միջոցներով՝ արդարադատության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, միջազգային վեճերի կամ այն իրավիճակների կարգավորմանը, որոնք կարող են հանգեցնել խաղաղության խախտման:

Այս նպատակի շրջանակում ՄԱԿ-ի գործողությունները պետք է չեզոքացնեն խաղաղությանը սպառնացող վտանգները եւ կարգավորեն այն իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել դրա խախտման: Միջազգային այս կառույցը, ի դեմս իր ներկայացուցչի մասնակցելով օկուպացված Շուշիում կազմակերպված միջոցառմանը, փաստորեն, անտեսում է 35-ամյա հակամարտության մի կողմի իրավունքները եւ իր գործողությամբ լեգիտիմացնում Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով ինքնորոշված եւ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների, մասնավորապես՝ Շուշիի բռնազավթումն ու Արցախի ժողովրդի դեմ հրահրած ադրբեջանաթուրքական ագրեսիան: ՄԱԿ-ն իր այս քայլով արդարացնում է ինքնորոշված ժողովրդի դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ աննախադեպ ագրեսիայի կործանարար հետեւանքները: Միջազգային այս կառույցի նման կեցվածքի հետեւանքներն իրենց սպասեցնել չտվեցին: Շուշի այցելելուց երկու օր անց արդեն Ադրբեջանը հերթական սպառնալիքն ուղղեց Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանին:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան հայտարարեց, թե Շուշիի միջոցառման առիթով ՀՀ ԱԳՆ բողոքի նոտան Ադրբեջանի նկատմամբ  տարածքային պահանջ է, որը «ցույց է տալիս, որ այդ երկիրը ճիշտ հետեւություններ չի արել 44-օրյա պատերազմից»։ Այստեղ թողնենք մի կողմ, որ պաշտոնական Բաքուն կրկին աղավաղում է հակամարտության բուն էությունը՝ խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքն արհեստականորն ձեւախեղելով տարածքային վեճի: Այս դեպքում հատկանշականն այն է, որ միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ոչ համարժեք արձագանքները 44-օրյա ագրեսիային Բաքվի առաջ կանաչ լույս են վառում՝ շարունակելու պատերազմով սպառնալ Հայաստանին եւ Արցախի Հանրապետությանը:

ՄԱԿ-ի երկրորդ նպատակն ազգերի միջեւ բարեկամական հարաբերություններ զարգացնելն է՝ հիմնված ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքների սկզբունքի հարգման վրա: Ակնհայտ է որ Բաքվում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի Շուշի այցը, ավելին՝ բուն միջոցառումը օկուպացված հին հայկական բերդաքաղաքում անցկացնելուն համաձայնություն տալը չեզոք կեցվածք չէ հակամարտության կողմերի նկատմամբ եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուղղակի ոտնահարում է:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւ բարձրաստիճան պաշտոնյաները Շուշիում կարող էին տեսնել միայն հայկական հոգեւոր-մշակութային կոթողների եղեռնը, իսկ այն միջազգային թիվ մեկ կառույցի երրորդ հիմնական նպատակի կոպիտ խախտում է: Այդ նպատակի ներքո ՄԱԿ-ը պարտավորվել է իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային ու հումանիտար բնույթի միջազգային խնդիրների լուծման եւ բոլորի համար մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը խթանելու, զարգացնելու համար՝ առանց ռասայի, սեռի, լեզվի կամ կրոնի խտրականության:

Այս ամենի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ ՀՀ ԱԳՆ հրավիրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել էր, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը Շուշիում կազմակերպված միջոցառմանը: Ահա այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը՝ այդ կառույցից պահանջելով քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։ Ի դեպ, ՄԱԿ-ը արցախյան հիմնախնդրում ակտիվ ներգրավում սկսեց ունենալ 1991 թ. վերջերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, բայց նախընտրեց զերծ մնալ ուղիղ միջնորդական նախաձեռնություններից՝ այն զիջելով ԵԱՀԿ-ին։

Այսօր էլ ՄԱԿ-ը հակամարտության երրորդ թեժ փուլից հետո ոչ միայն դրսեւորում է միակողմանի կեցվածք, այլեւ իր գործողություններով ուղղակի դեմ է դուրս գալիս սեփական կանոնադրական նպատակներին: Դա առաջին հերթին միջազգային այս կառույցի հեղինակությանն ու վարկին է հարվածում, որը երկրագնդի բոլոր ժողովուրդներին է պատկանում եւ պետք է հավասարապես ծառայի բոլորի շահերին: Այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը սպասում է քաղաքական բանակցությունների փուլին, ինչի մասին բարձրաձայնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, առաջադեմ, չեզոք պահվածք ունեցող երկրներն ու եվրոպական կառույցները, ՄԱԿ-ի ներկայացուցչի նման գործողությունները չեն կարող նպաստել տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործընթացին:

Թեգեր: ԱրցախՀՀ ԱԳՆՄԱԿՇուշի
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայկական գործոնի մեծացման թվային գործիքները

Հայկական գործոնի մեծացման թվային գործիքները

Էրդողանին հորդորում են ընտրություն կատարել

Էրդողանին հորդորում են ընտրություն կատարել

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist