Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի Փառուխ գյուղում սադրիչ գործողությունները ՌԴ-ի դեմ են

Եռակողմ հայտարարությունների դրույթների չկատարումը հղի է նոր հակամարտության բռնկման վտանգով

Մարտի 26, 2022
Տարածաշրջան
Արցախի Փառուխ գյուղում սադրիչ գործողությունները ՌԴ-ի դեմ են
20
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ արցախա-ադրբեջանական շփման գիծը Ադրբեջանի զինուժի կողմից խախտելու փաստը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթի կոպիտ խախտում է: Այն կատարվում է ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում: Այս երկու փաստը խոսում են մեկ բանի մասին՝ պաշտոնական Բաքուն Մոսկվայի դեմ դեմարշ է իրականացնում:

Ադրբեջանական ուժերը փաստացի ներխուժել են այն տարածք, որտեղ ռուս խաղաղապահները եռակողմ հայտարարության հիման վրա ապահովում են անվտանգություն եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը, օգտվելով ուկրաինական ճգնաժամից, որ Ռուսաստանի ուշադրությունը սեւեռված է այնտեղ ծավալվող հատուկ ռազմական գործողությունների վրա, խախտում է մի պայմանագրի պահանջ, որտեղ ՌԴ-ն ոչ միայն կողմ, այլեւ դրա կատարման երաշխավորն է: Ադրբեջանական մամուլով Ուկրաինային սատարելու եւ հակառուսական քարոզչություն ծավալելու Բաքվի բացահայտ քայլերի համապատկերին Փառուխի ուղղությամբ շփման գիծը խախտելու գործողությունները լիովին օրինաչափ են: Այս դեպքն ամբողջությամբ տեղափոխվում է Մոսկվայի տիրույթ, քանի որ Բաքուն իր գործողություններով սկսում է աշխարհին եւ Ռուսաստանին ազդակներ ուղարկել, թե Հարավային Կովկասում նրա ազդեցությունը, մեղմ ասած, այն չէ, ինչ ամրագրված է փաստաթղթերում:

Ուկրաինական հակամարտությունից ընդամենը երկու օր առաջ Ռուսաստանն Ադրբեջանի հետ դաշնակցային պայմանագիր ստորագրեց հենց վերոնշյալ երկու խնդիրների՝ Ուկրաինայի օգտին գործողություններից Բաքվին զերծ պահելու եւ իր խաղաղապահ առաքելության գոտում կայուն իրավիճակ ունենալու համար: Բաքուն այսօր փաստացի խախտում է հենց այս հիմնական պայմանները:

Ադրբեջանն իր այս գործողությունները զուգակցում է անորակ քարոզչությամբ: Վերջինիս ուկրաինամետ պահվածքի հետեւանքով ռուսական մամուլում ոչ պատահական, արդեն նպատակաուղղված կարծիքներ են շրջանառվում, թե Ուկրաինայից հետո ՌԴ հաջորդ թիրախը կլինի Ադրբեջանը: Սրան ի պատասխան Ադրբեջանի քարոզչամեքենան իր մամուլի էջերում առաջնորդող վերլուծականներ է հրապարակում, որոնց վերնագրերում ասվում է, թե ՌԴ-ի հաջորդ թիրախը միջինասիական երկրներից որեւէ մեկն է լինելու: Պարզ է, որ ակնհայտ արհեստական ու հիմքեր չունեցող նման թեզ հրապարակ բերելով՝ պաշտոնական Բաքուն պարզունակ քայլ է կատարում իր հակառուսական գործողությունները քողարկելու եւ իրեն ուղղված ռուսական մամուլի ակնարկների սուր ծայրն իրենից հեռացնելու համար:

Այդ քարոզչական հնարքն այնքան մերկ է, որ ցանկացած տրամաբանող անհատի մեջ բանական տարակուսանք կառաջացնի, թե ո՞ւմ  համար է այն ընդհանրապես հորինվել: Միամտություն կլիներ կարծելը, թե նման հրապարակումներով ՌԴ-ն կհամոզվի, որ Ադրբեջանն իր դեմ չի աշխատում, այլ միջինասիական ինչ-որ երկիր է աշխատում: Միանշանակ է, որ Ադրբեջանի այսօրվա գործողություններն ուղղված են բացառապես Ռուսաստանի դեմ, քանի որ Ուկրաինայից դուրս ՌԴ պատասխանատվության որեւէ գոտում ստատուս քվոյի դեմ կամ իրավիճակի լարմանն ուղղված ցանկացած գործողություն չի բխում ՌԴ-ի շահերից: Ուկրաինական հակամարտության համապատկերին նույնիսկ Սիրիայում է իրավիճակն էականորեն հանդարտվել, այն դեպքում, երբ Հարավային Կովկասում Ադրբեջանը փորձում է ամեն կերպ լարել այն՝ գազատարը պայթեցնել-փակելով եւ շփման գիծը խախտելով:

Մյուս կողմից էլ Բաքվի այս քայլերը լիովին տեղավորվում են Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող բազմավեկտոր գործողությունների համատեքստում, եւ գերագույն ցանկության դեպքում էլ Մոսկվան չի կարող այն չնկատել եւ հաշվի չառնել, առավել եւս, որ Ուկրաինայի Ռադան սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հասցրել է ողջունել ադրբեջանական զինուժի՝ Արցախի գյուղեր ներթափանցելու գործողությունները:

Բաքուն այս անգամ ցերեկը առանց կրակոցի  խախտեց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները: Լավ ծանոթ լինելով Ադրբեջանի նենգ գործելաոճին՝ ենթադրում ենք, որ այդ քայլը հետախուզական էր, նա ստուգում է ՌԴ արձագանքը, եւ եթե ռուսական համարժեք պատասխանը չլինի իր դեմ ուղղված այդ սադրանքին, ապա վաղը դրան հետեւելու են ավելի ագրեսիվ եւ արհամարհական քայլեր: Այստեղ «ռուսական արջի» համբերատարության մասին թեզը չի աշխատի, քանի որ իրադարձությունների արագ զարգացումներն այդ հնարավորությունը չեն տալիս, մյուս կողմից էլ հենց Պուտինն է հայտարարել, որ եռակողմ հայտարարությունների դրույթների չկատարումը դեպի պատերազմ տանող ուղիղ ճանապարհ է:

Մարտի լույս 25-ի գիշերը, իր գործելաոճին հավատարիմ, Ադրբեջանը նաեւ կրակեց Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով ԱԹՍ-ներ, ինչին հետեւել են նաեւ հայկական կողմի պատասխան գործողությունները, եւ ինչի արդյունքում ադրբեջանցիները կորուստներ են կրել: Ադրբեջանական կողմի նման սադրանքներին հայկական կողմի պատասխանն անխուսափելի էր: Մինչ այս Արցախի պաշտպանության բանակը, հետեւելով եռակողմ հայտարարության դրույթներին եւ հարգելով ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունը, չէր պատասխանում ադրբեջանական զինված ուժերի գործողություններին: Բաքվի նման քայլերի շարունակումը կբերի օրինաչափ հակազդեցության, իրավիճակի շիկացման, ինչն անխուսափելիորեն կենթադրի ՌԴ միջամտություն՝ իր բոլոր հետեւանքներով:

Թեգեր: Արցախխաղաղապահ ուժերՓառուխ գյուղ
Կիսվել8Tweet5Կիսվել2
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Լեզգիները` «քավության նոխազ»

Լեզգիները` «քավության նոխազ»

Գծվում են նոր աշխարհի ուրվագծերը

Գծվում են նոր աշխարհի ուրվագծերը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist