Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ո՞ւմ է ձեռնտու «երկրորդ ճակատի» բացումը Հարավային Կովկասում

Բաքվի համառությունն անխուսափելիորեն կհանգեցնի լարվածության աճի խաղաղապահների և ադրբեջանական զինուժի միջև

Մարտի 30, 2022
Տարածաշրջան
Ո՞ւմ է ձեռնտու «երկրորդ ճակատի» բացումը Հարավային Կովկասում
29
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՌԴ պաշտպանության նախարարությանն ուղղված Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության երկու, մեղմ ասած, կոշտ պատասխանները Ռուսաստանին  կանգնեցրել են կտրուկ որոշումների դիմելու անհրաժեշտության առաջ: Այն դեպքում, երբ Ուկրաինայում Մոսկվան հատուկ ռազմական գործողությունների է դիմել իր շահերը պաշտպանելու և միջազգային աշխարհակարգում դիրքերը պահպանելու ակնկալիքով, ինչի համար խաղասեղանին է դրել իր բոլոր խաղաքարտերը, Ադրբեջանն Արցախում փորձում է հարվածել Ռուսաստանի հեղինակությանը: ՌԴ-ն Ուկրաինայում պատասխանում է արդեն երկու տասնամյակ իրեն նետվող ձեռնոցին, այդ աշխարհաքաղաքական հակամարտությունում հետդարձի ճանապարհներն այրել է սեփական ձեռքերով, և այս ճակատագրական պահին ստանում է հերթական հարվածը թիկունքից՝ թյուրքական պետություններից: Գերագույն ցանկության դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ պաշտոնական Բաքուն առանց Անկարայի դրդման է գնացել Մոսկվայի դեմ նման կտրուկ գործողությունների:

ՀՀ Անվտանգության խորհրդի մարտի 28-ի նիստից հետո տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Արցախի Հանրապետության ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:

Եթե Ադրբեջանը գնա նման քայլի, դա կնշանակի ոչ միայն Արցախի և ՀՀ-ի հանդեպ իր իրական ձգտումների, այն է՝ Արցախում էթնիկ զտումների, իսկ Հայաստանի դեպքում՝ տարածքային պահանջների իրագործում, այլև Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» բացում, քանի որ Արցախում անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորակազմն է, իսկ Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազան: Օրինաչափ հարց է ծագում, թե այսօր ում է ձեռնտու ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատի» բացումը: Պատասխանը մեկն է՝ արևմտյան երկրներին: Գործընթացների այս համապատկերին, չնայած արևմտյան երկրներից հնչող մտահոգություններին և Ադրբեջանին զսպվածության կտրուկ կոչերին, ակնկալել, թե դրանք տարածաշրջանում ապակայունացման ռիսկի մեծացման դեպքում գործուն ազդեցություն կարող են ունենալ, խիստ կասկածելի է:

Առնվազն տարակուսելի կլիներ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ակնհայտ խախտումներից հետո միջազգային կառույցները, առանձին երկրներ, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները չհրաժարվեին կողմերի միջև հավասարության նշան դնելուց և հստակ գնահատական չտային Արցախում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ դա ադրբեջանական զորքերի շարժի հետևանք է: Այս իրավիճակում ՌԴ պաշտպանության նախարարությունը հակազդում է հիմնականում Փառուխում խաղաղապահ լրացուցիչ ուժեր ներգրավելով և կենդանի վահանի մոդելով չթույլատրելով ադրբեջանական զինուժի առաջխաղացումը: Հետագա առաջխաղացման հարցում Ադրբեջանի համառությունն անխուսափելիորեն հանգեցնելու է խաղաղապահների և ադրբեջանական զինուժի միջև լարվածության թեժացման, իսկ նրանց միջև զինված միջադեպը կլինի այն կայծը, որը կհատի Արցախում ՌԴ-ի նախանշած «կարմիր գծերը»:

Հատկանշական է, որ վերջին երկու օրերին «Էրեբունի» ռազմական օդանավակայանում կանգնած ռուսական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Բաքվին հղելով համապատասխան ուղերձներ: Այդ թռիչքները հետևել են մարտականին մոտ զորավարժություններ սկսելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած կարգադրությանը: ՌԴ այս քայլերը փաստում են, որ նա ապակայունացման դեպքում կդիմի կտրուկ միջոցների, իսկ դրա համար ՌԴ 102-րդ ռազմաբազայի կարողություններն առավել քան բավարար են: Հատկանշական է նաև, որ այս օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերթական հայտարարությունը տարածեց, որում կրկնեց բազմիցս հրապարակած դիրքորոշումը, որ թույլ չի տա հարևան որևէ պետության սահմանի խախտում:

Բայց այսօր առաջնային խնդիրը դիվանագիտական ճանապարհներով Ադրբեջանի հրահրած հերթական սրացումը կանխելն է, ինչն էլ անում են ՀՀ իշխանությունները՝ միջազգային կառույցների ուշադրությունը բևեռելով Ադրբեջանի գործողությունների վրա և կոչ անելով նրան վերադառնալ խաղաղության օրակարգ: «Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասվում է տարածված հայտարարության մեջ:

Արդեն մարտի 28-ի երեկոյան ադրբեջանական կողմը մեկ հետքայլ արեց իր ագրեսիվ և մարդատյաց գործելաոճից՝ վերականգնելով Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Շեշտելով, որ մարտին Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ և առաջացրել էր հումանիտար ճգնաժամային իրավիճակ, տարածած հայտարարության մեջ Արցախի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի իրականացրած հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատությանը, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական ու դիվանագիտական քայլեր, մեծ է եղել նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։ Երևույթը խոսում է այն մասին, որ գերագույն ցանկության դեպքում էլ Ադրբեջանը չի կարող հաշվի չնստել երրորդ երկրների ու կառույցների կարծիքների հետ և դրանք կանտեսի միայն ծայրահեղ դեպքում՝ «ավագ եղբորից» ստացած հրահանգից հետո:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախխաղաղապահ ուժերպատերազմսադրանքսահման
Կիսվել12Tweet7Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ՌԴ հանդեպ պատժամիջոցները հնարավորություններ կարող են բացել ՀՀ-ի համար

ՌԴ հանդեպ պատժամիջոցները հնարավորություններ կարող են բացել ՀՀ-ի համար

Եվրոպան չի պատրաստվում գազի դիմաց վճարել ռուբլիով

Եվրոպան չի պատրաստվում գազի դիմաց վճարել ռուբլիով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist