Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Ռուսաստանը խաղում է Ադրբեջանի հետ միասին»

Քաղաքականության ցուցիչը քայլերն են, այլ ոչ թե հայտարարությունները

Հունվարի 7, 2023
Տարածաշրջան
«Ռուսաստանը խաղում է Ադրբեջանի հետ միասին»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
131
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նկատի ունենալով այն, որ Հայաստանի վրա հարձակումները, Ստեփանակերտ-Գորիս Ճանապարհահատվածի շրջափակումը չեն կոտրում մեր երկրի դիմադրությունը ընդդեմ արտաքին թշնամական գործողությունների ու դավադրությունների, և Երևանը միանգամայն լրջորեն է տրամադրված՝ ուժեղացնելու իր անվտանգային միջավայրը, ռուսաստանյան ԶԼՄ-ների առնվազն ոչ պրոֆեսիոնալ, հակահայկական հրապարակումների մի մասը փոխարինվել է փորձագիտական մակարդակով հայամետ, սակայն փոքրաթիվ հոդվածներով ու մեկնաբանություններով: Ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանում քաղաքական յուրաքանչյուր անկախ մեկնաբանություն համաձայնեցվում է պետական կառույցների հետ կամ ամենաքիչը բխում է ռուսական իշխանությունների՝ այս կամ այն հարցի շուրջ ընկալումներից:  Այժմ, հավանաբար, փորձ է արվում կասեցնել հայ հանրության մեջ Ռուսաստանի գործողություններից ահագնացող դժգոհությունը՝ այն մտայնությամբ, թե կկարողանան գոնե վերադարձնել դեռ վերջերս ռուսամետ համարվող շրջանակներին և նրանց միջոցով իրականացնել իրենց ծրագրերը Հայաստանում: Չէ՞ որ, ինչպես շատերն են կարծում դրսում, հայերը բարի են ու կբավարարվեն շոյիչ խոսքով…

Փորձագետների մի մասը, սակայն, ազնիվ է իր ռուսամետ դիրքորոշման մեջ: Խոսելով Հայաստանի օգտին՝ նրանք գործում են բացառապես Ռուսաստանի շահերի տեսանկյունից: Այս փաստը ենթադրում է, որ այսօր Ռուսաստանում գուցե նաև կան մարդիկ, ովքեր կարծում են, որ կենտրոնական իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը չի բխում ռուս ժողովրդի հետաքրքրություններից:

Այս բոլոր հրապարակումներին, որոնք, թվում է, հայամետ ուղղվածություն ունեն, միավորում է այն միտքը, որ Արևմուտքը մեր տարածաշրջանում ոչինչ չի անի, որ հարցի իրական լուծումը Ռուսաստանի ձեռքում է: Բոլորն էլ հասկանում են, որ այժմ փորձ է արվում Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին, սակայն ոչինչ չի ասվում, թե Հարավային Կովկասում որտեղ է դիրքավորված Ռուսաստանը, և ինչու է այօր հնարավոր դարձել նրա հեռացումը տարածաշրջանից:

«Արտաքին գործերի նախարարությունը, եթե գործեր Ռուսաստանի ազգային հետաքրքրությունների շրջանակներում, այլ ոչ թե լիներ ադրբեջանական լոբբիստների ազդեցության տակ, ապա առաջին հերթին պետք է հայտարարություններ աներ այն մասին, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ համաձայնագիրը: Անհրաժեշտ է արձանագրել այդ խախտումը, եթե արձագանք չլինի, պետք է պահանջել այդ «բնապահպանների» ելքը Լաչինի միջանցքից, որովհետև ադրբեջանական կողմը պետք է կատարի իր պարտավորությունները եռակողմ պայմանագրի շրջանակներում, իսկ նա խախտում է Ռուսաստանի հետ իր դաշնակցային պարտավորությունները»,-«Realtribune.ru»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ մեկնաբանելով, թե ինչի է ձգտում Բաքվի ռեժիմը Արցախում, և ինչու են անգործության մատնված ՌԴ իշխանությունները Ստեփանակերտ-Գորիս ռազմավարական ճանապարհի շրջափակման հարցում:

«Մեր ղեկավարությունը պետք է կողմնորոշվի: ՌԴ ԱԳՆ-ն պետք է ճիշտ գնահատի իրավիճակը, ճիշտ եզրակացություններ կատարի և ճիշտ գնահատականներ տա: Գուցե այդ դեպքում կհասնի ուժի միջոցով ճանապարհի ապաշրջափակման անհրաժեշտությանը: Եթե Ադրբեջանը շարունակի անտեսել իր պարտավորությունները, ռուսական կողմը պետք է չեղյալ հայտարարի նրա հետ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը: Եվ դրանից հետո, կարծում եմ, Ադրբեջանը կմտածի և այդ բնապահպաններին դուրս կբերի, եթե ոչ, ռուսական կողմն այդ պայմանագրի չեղյալ հայտարարումը պետք է հանձնի Պետդումա, իսկ եթե դա էլ չազդի, մեր ձեռքերն ազատ կլինեն՝ անցնելու ուժի կիրառման տարբերակին: Պարտադիր չէ կրակել, պետք է ուղղակի հավաքել 200-300 զինվորականների ու մաքրել այդ վայրը»,-նշել է նա:

Լավ՝ իսկ այս սցենարի իրականացման համար որքա՞ն ժամանակ կպահանջվի: Պարզ է, որ դա վտանգում է արցախահայությանը. մինչ ՌԴ-ն «կազատի» իր ձեռքերը, Արցախում սով կսկսվի, իսկ իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում ճանապարհի բացումը միայն մեկ նշանակություն կունենա. մարդիկ կարտագաղթեն Հայաստան: Սա էթնիկ զտման նոր ձև է, բայց այն չի համապատասխանում Մոսկվայի հետաքրքրություններին, որովհետև եթե Հարավային Կովկասում Արցախը հայկական չմնա, ապա ռուս ոչ մի զինվոր այս տարածաշրջանում չի կարող նույնիսկ երկու ոտքով կանգնելու տեղ գտնել: Որովհետև ՌԴ-ն Հարավային Կովկասում իր ներկայությունն ապահովել է բացառապես Հայաստանում գտնվող ռազմակայանի միջոցով, իսկ այժմ այնտեղից կարող է դուրս մղվել միայն այն պատճառով, որ դավաճանել է իր դաշնակցին՝ չկատարելով սեփական պարտավորությունները:

Միխայիլ Ալեքսանդրովը, ով կարծում է, որ նույնիսկ պետք չէ կրակել, 200-300 զինվորականները լիովին ունակ են լուծել խնդիրը, նաև նշում է, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, ուստի իրենք կարող են ավելի շատ մարդ տեղակայել այդ գոտում: Նա, իհարկե, ձգտում է իր միտքն ամրացնել ինչ-ինչ սցենարների հնարավորությամբ: «Իսկ եթե Ադրբեջանը կրակ բացի մեր զինվորականների վրա, ապա մենք պետք է գործենք այնպես, ինչպես վարվեցինք Սահակաշվիլիի ռեժիմի հետ և արդեն հարվածներ հասցնենք Ադրբեջանի ենթակառուցվածքներին: Ես այդ մասին արդեն ասել եմ, և դրա համար ինձ հեռացրեցին: Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ մենք արգելափակվել ենք Ուկրաինայում, և կարելի է ուղղակի վերցնել-հեռացնել մեր խաղաղապահներին ու զբաղեցնել ողջ Ղարաբաղը: Նրանք պետք է իմանան, որ հարվածն այնպիսին կլինի, որ նրանց մոտ ամեն ինչ կաթվածահար է լինելու, նույնիսկ առանց ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև ռազմական բախումների: Նրանք պետք է կշռադատեն, թե ինչն է իրենց համար ամենակարևորը՝ այդ այլանդակությո՞ւնը Լաչինի միջանցքում, թե՞ սեփական էներգետիկ ենթակառուցվածքները: Ես կարծում եմ, որ Ալիևը, այնուամենայնիվ, խելացի մարդ է, այլ ոչ թե հոգեկան հիվանդ, և պետք է որոշակի փուլում ճիշտ որոշում կայացնի»,-ավելացրել է քաղաքագետը:

Քանի որ ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներով շարունակվում է ռուսական գազի մատակարարումը Եվրոպա, անհնար է հավատալ, որ ՌԴ-ն այնպես կհարվածի Ադրբեջանին, որ կաթվածահար կանի ամեն ինչ: Առավել ևս, որ առայսօր տեղի ունեցող իրադարձություններն այլ բան են հուշում: Կարծում ենք՝ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան իր կարողություններով մինչև հիմա էլ լիովին ունակ էր այնպես հարվածել իր «դաշնակցային պարտավորությունները» չհարգող Ադրբեջանին, որ «կաթվածահար աներ ամեն ինչ»: Դրա համար նոր ուժերի կարիք չկա: Իսկ տարածաշրջանում ռուսական քաղաքականության ցուցիչը ոչ թե ՌԴ պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններն են, այլ այդ պետության քայլերը: Հենց դրանք են վկայելու նրա իրական մտադրությունների մասին:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու արևմտյան խորհրդարանականներն ուշադրություն են դարձնում արցախցի հայերի իրավունքների խախտմանը, իսկ ռուս խորհրդարանականները լռում են, Միխայիլ Ալեքսանդրովը շեշտում է. «Որովհետև արևմտյան խորհրդարանականները ոչինչ չեն անի, նրանք կարող են խոսել որքան ուզեն, իսկ խնդիրը պետք է լուծի Ռուսաստանը, ռուս խաղաղապահները, այլ ոչ թե ֆրանսիացիները կամ ամերիկացիները: Բայց մեզ մոտ չեն ուզում դա անել, որովհետև այստեղ շատ ուժեղ ադրբեջանական լոբբի է գործում, և նրանք չեն ուզում, որ մենք հեռացնենք այդ բնապահպաններին: Նրանք ուզում են Լաչինի միջանցքը դնել Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն ակտիվորեն խաղում է նրա հետ: Սկզբում նպատակը Լաչինի միջանցքի շրջափակումն էր, ապա՝ մարդկանց սովի մատնելը, ստիպելը, որ նրանց մեծ մասը հեռանա: Հետո կասեն, որ այնտեղ ոչ ոք չի ապրում, որ ռուս խաղաղապահները, ովքեր պետք է մնան 5 տարի, այնտեղ անելիք չունեն: Մարդիկ չկան, ուրեմն խաղաղապահներն այլևս պետք չեն: Եվ կստացվի փափուկ էթնիկ զտում՝ ձգված ժամանակի մեջ: Նրանք դրան են ձգտում»:

Սատարելով այսպես կոչված «բնապահպաններին», որոնք թույլտվություն են պահանջում՝ մտնելու Արցախի հանքավայրեր, մոսկովյան իշխանությունները փաստացի վտանգում են սեփական շահերը: Ադրբեջանն արցախյան հանքերը, որոնց նկատմամբ որևէ վերահսկողություն չի կարող ունենալ և չունի, տրամադրել է Բրիտանիային: Իսկ Կաշենի հանքավայրի աշխատանքին խանգարելը կարևոր նշանակություն ունի Բաքվի համար, քանի որ 1800 աշխատակից ունեցող ձեռնարկության փակումը կխորացնի անհուսության մթնոլորտը Արցախում և արտագաղթի պատճառ կդառնա: Բրիտանիայի՝ Արցախ մտնելը, ինչպես նաև արցախահայության արտագաղթը հնարավոր այն իրադարձություններն են, որոնք հակասում են ռուսական հետաքրքրություններին: Բայց Ռուսաստանն այսօր նպաստում է հակառուսական այդ ծրագրերի իրականացմանը: Եվ սա երկրի բյուզանդականացման (1045 թ. Բյուզանդիան կործանեց հայոց պետականությունը՝ վերջ դնելով Բագրատունիների թագավորական հարստությանը: Պարզվեց, որ այդ քայլով նա դրել է իր փլուզման սկիզբը, քանի որ թուրքերը Հայաստանի տարածքով առանց որևէ խոչընդոտի ներթափանցեցին բյուզանդական կայսրության տարածքներ և, ի վերջո, 1453 թ. գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ այն վերանվանելով Ստամբուլ: Բյուզանդիան անհետացավ պատմության թատերաբեմից-Ի. Ք.) հերթական վկայություններից մեկն է. ՌԴ-ն փլուզման ճանապարհին է:

Թեգեր: ԱրցախԲերձորխաղաղապահ ուժերՄարիա ԶախարովաՌուսաստանՍերգեյ Լավրով
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Պատվավոր բարերարը՝ կնքահայր

Պատվավոր բարերարը՝ կնքահայր

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist