Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մտահոգվում եք, ո՞ր ինչ անեք…

Արցախում այժմ խաղաղարարների, ոչ թե խաղաղապահների կարիք կա

Հունվարի 11, 2023
Տարածաշրջան
Մտահոգվում եք, ո՞ր ինչ անեք…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
131
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կոսովոյի սերբերը շարունակում են պայքարել իրենց անվտանգության եւ իրավունքների համար: Աշխարհը կրկին թեւերը փռած պաշտպանում է Կոսովոյի ալբանական իշխանություններին ու նույնիսկ թույլ չի տալիս, որ Սերբիան իր ուժերը մտցնի այնտեղ՝ իր հայրենակիցներին պաշտպանելու համար։ Աստված իրենց հետ…

Բայց նույն աշխարհը քայլ անգամ չի անում Կոսովոյից շատ առաջ եւ ավելի լուրջ իրավական ու նաեւ զուտ անվտանգային հիմքերով ինքնորոշված Արցախի՝ անգամ ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Եվ հերթական՝ այս էլ որերորդ անգամ գործի են դրվում ոչ թե երկակի, այլ բազմակի ստանդարտները։

Մինչդեռ Արցախը խաղաղասիրության միջազգային կոչերը գործնականում ապացուցելու եւ խաղաղարար առաքելության հիմնարար վայր կարող է լինել։ Ի վերջո, այս պահին իրավիճակն այնտեղ ավելի պակաս լարված չէ, քան աշխարհի այն վայրերում, որտեղ այսօր միջազգային խաղաղարար կամ խաղաղապահ ուժեր են տեղակայված, այդ թվում՝ Կոսովոյում։ Եթե նման ուժերի տեղակայումը միջազգայնորեն կամ աշխարհաքաղաքական առումով հնարավոր կամ նպատակահարմար չէ, ապա գոնե պետք է միջազգայնացնել եւ ընդլայնել ներկայումս այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահների մանդատը։ Ի դեպ, նրանք կոչվում են խաղաղապահներ՝ peacekeepers, սակայն հաշվի առնելով ներկայիս հրատապ հանգուցալուծման կարոտ իրավիճակը՝ Արցախում այժմ խաղաղարարների՝ peacemaker-ների կարիք կա։ Ռուսերեն նրանք երկուսն էլ миротворец են, թեպետ կա նաեւ примиритель տարբերակը: Սակայն խոսքն այստեղ ոչ թե բառախաղի, այլ՝ բովանդակության մասին է, եւ կարեւոր չէ, թե որն է  գերադասելի թարգմանությունը:

Միանշանակ ու տրամաբանական է, որ խաղաղությունը նախ պետք է հաստատվի՝ արարվի, նոր միայն պահպանվի։ Արցախի պարագայում խաբուսիկ է այն տպավորությունը, թե խաղաղությունը հաստատված է: Ավելի ճիշտ է խոսել ժամանակավոր դադարի մասին, որովհետեւ ադրբեջանական պահվածքը վկայում է, որ ամեն րոպե այն խախտելու հավանականություն եւ մտադրություն կա՝ սուտ «բնապահպանի», սուտլիկ որսկանի կամ որեւէ այլ պատրվակի տեսքով:

Նույն Կոսովոյում խաղաղապահ ուժեր են տեղակայված, եւ ոչ խաղաղարար, այսինքն՝ այդպիսին է նրանց առաքելությունը, որովհետեւ համարվում է, թե այնտեղ արդեն իսկ խաղաղություն է հաստատված: Չնայած այդ խաղաղություն ասվածը, ինչպես երեւում է վերջին իրադարձություններից, այնտեղ եւս խիստ հարաբերական է…

Ինչպես բազմիցս է ասվել, այժմ հրատապ գործնական քայլերի ժամանակն է՝ ինչ-որ բան արարող քայլերի ժամանակը: Փրկելու, ազատելու ժամանակն է՝ Արցախն ու արցախցուն, ազատությունն ու մարդու իրավունքը, ապրելու իրավունքը, ազատ տեղաշարժի եւ մյուս իրավունքները, որոնք այդքան թանկ են համարվում միջազգային հանրության համար, որոնց, մեղմ ասած, սահմանափակումն այդպես էլ աննկատելի է նույն այդ հանրության համար:

Իրավիճակի մասին մտահոգվող կամ նույնիսկ այդ մասին ձեւականորեն խոսող միջազգային պատվիրակությունների, անհատ գործիչների եւ մյուսների հիմնական կանգառը պետք է լինի ոչ թե Երեւանը, այլ Արցախը կամ գոնե Լաչինի միջանցքը, այնտեղ ստեղծված իրավիճակը որեւէ կերպ անձամբ տեսնելը, թեկուզ միջանցքի այս կողմից, ինչպես Սիլվա Կապուտիկյանը կասեր, «թեկուզ վերջին անգամ, թեկուզ քայլով դժկամ»…

Թե չէ՝ մտահոգվում եք, ո՞ր ինչ անեք, եթե ընդամենը մտահոգվում եք, որ բան չանեք…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանանկախությունԱրցախԲերձորխաղաղապահ ուժերճանապարհՌուսաստանսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մեր փոխարեն մեր գործը ոչ ոք չի անի

Կանխարգելել պատերազմը… լիարժեք պատրաստվելով դրան

Տոտեմը փոխել չենք կարող, մնում է չմոռանանք

Տոտեմը փոխել չենք կարող, մնում է չմոռանանք

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist