Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքվի գործողություններն ահաբեկչական բնույթ են ստանում

Միջազգային կառույցները կարող են Ադրբեջանին ստիպել Արցախի հետ քաղաքակիրթ երկխոսության գնալ

Հունվարի 12, 2023
Տարածաշրջան
Բաքվի գործողություններն ահաբեկչական բնույթ են ստանում
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
25
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խոր ձմռանը շրջափակման մեջ գտնվող Արցախը Հայաստանից սնուցող Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ հզորությամբ միակ բարձրավոլտ գծի միտումնավոր վնասումն ահաբեկչությունից բացի այլ կերպ բնութագրել հնարավոր չէ: Ադրբեջանի գործողություններն օրեցօր պետական մակարդակով ծրագրավորված ահաբեկչական երանգներ են ստանում: Այն փաստը, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը վնասվել է հենց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղավնո-Բերձոր հատվածում, ի չիք է դարձնում բոլոր կասկածները, որ էլեկտրամատակարարման խափանումը միտումնավոր եւ նպատակային գործողություն է՝ ադրբեջանական պետության նախապես պլանավորած ու իրականացրած հատուկ գործողությամբ:

Երբ Ադրբեջանը մեծ «շահագրգռվածությամբ» եւ արագ տեմպերով կառուցեց Բերձոր-Գորիս ճանապարհի այլընտրանքային ուղին, պարզ էր, որ դրանով նա ցանկանում էր առաջին հերթին իր վերահսկողության տակ վերցնել Արցախը սնուցող էլեկտրաէներգիայի, գազի տարանցման գծերը եւ կապի մյուս ենթակառուցվածքները: Երկու տարում գերարագ տեմպերով նոր ճանապարհի շահագործումը նմանատիպ ահաբեկչական գործողությունների նախապատրաստական փուլն էր միայն, եւ դրանք վերահսկողության տակ վերցնելու առաջին իսկ ամիսներին՝ ձմռանը, պաշտոնական Բաքուն այն օգտագործեց Արցախի ժողովրդի դեմ: Էլեկտրահաղորդակցման բարձր լարման գծերը վնասելով՝ Բաքուն արդեն մեկ ամիս տեւող շրջափակման հետեւանքով սրված Արցախի հումանիտար վիճակը վերածում է լիարժեք ճգնաժամի:

Այս քայլով Ադրբեջանն առաջին հերթին անդառնալի հարված հասցրեց իր իսկ կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, ըստ որի՝ Արցախն իբր շրջափակված չէ, եւ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաները կարողանում են տեղաշարժվել Բերձորի միջանցքով: Ձմռան ամիսներին Արցախի ժողովրդին էլեկտրամատակարարման դադարեցումից հետո դժվար կլինի աշխարհում գտնել առողջ բանականությամբ որեւէ մեկի, ով կհավատա ադրբեջանական կեղծ քարոզչությանը, թե իրականում ինքն Արցախը շրջափակման մեջ չի պահում ու նպատակ չունի այնտեղ ապրող ժողովրդին էթնիկ զտումների եւ վերջին հաշվով՝ ցեղասպանության ենթարկել:

Արցախի հայաթափման ուղղությամբ ադրբեջանական պետությունը ծրագրել եւ իրականացնում է հետեւողական քայլեր: Արցախցիների անվտանգության  սպառնալիքները պարբերաբար իրականացվում են շփման գծի երկայնքով գյուղատնտեսությամբ զբաղվողների ուղղությամբ նշանառու կրակահերթեր արձակելով, սոցիալական ցանցերով եւ հեռախոսային կապի միջոցով արցախցիներին ահաբեկելու գործողություններ իրականացնելով, իսկ այսօր արդեն Արցախի 120-հազարանոց բնակչության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքները խափանելով, որը լիարժեքորեն տեղավորվում է միջազգայնորեն սահմանված «ահաբեկչություն» եզրույթի շրջանակներում:

Պաշտոնական Բաքուն իր այս քայլերով հայկական կողմին դրդում է առնվազն համարժեք պատասխան գործողությունների՝ իրավիճակը մոտեցնելով նախորդ դարի 90-ականների սկզբի դրությանը, երբ Արցախը կրկին լիակատար շրջափակման մեջ էր, եւ տեղի հայկական զինված ուժերը պարտադրված էին բացել «կյանքի ճանապարհը»:

Հետեւաբար՝ Ադրբեջանի այս քայլը տարածաշրջանի իրավիճակը լարելու հերթական փորձն է, որն ուղեկցվում է Արցախի ժողովրդի կյանքին անմիջական սպառնալիքներով: Ստեղծված իրավիճակում միջազգային կառույցների եւ հանրության պատշաճ չարձագանքելն ու Ադրբեջանին կարգի չհրավիրելն առնվազն տարակուսելի կլինեն, եթե չասենք, որ դրանով նրանք մեղսակից են դառնում համաշխարհային կարգի հենասյուն համարվող հումանիտար, ժողովրդավարական արժեքների ոտնահարման՝ Բաքվի գործողություններին եւ փոքր ժողովրդի էթնիկ զտմանը: Այս ամենի համատեքստում էլեկտրահաղորդակցման գծի միտումնավոր վնասման հաջորդ իսկ օրը Բերձորի միջանցքի հարցով՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի զանգն Ադրբեջանի ԱԳ նախարարին պարտադրված քայլ էր:

Միջազգային կառույցները կարող են Բաքվին ստիպել հրաժարվել ահաբեկչական մեթոդներից եւ Արցախի ժողովրդի հետ գնալ տրամագծորեն հակառակ որակի երկխոսության՝ առկա հիմնահարցերը լուծելու նպատակով, իսկ դրա համար անհրաժեշտ է օրվա տնտեսական շահերը վեր չդասել համամարդկային արժեքներից:

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախԲերդաձորսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում

Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում

Փետրվարի 3, 2023
Որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը

Որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը

Փետրվարի 3, 2023

Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

Ադրբեջանական «հումանիզմի» կեղծ ձոները

Չդառնալ «թույլ օղակ» մեծ խաղում

Պատասխան հարվածի հեռանկարի սարսափը

Թակարդում՝ երկու ոտքով

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Հաջորդ Հոդվածը
Էրդողանը հանուն վերընտրվելու պատրաստ է ցանկացած քայլի

Էրդողանը հանուն վերընտրվելու պատրաստ է ցանկացած քայլի

Էրդողանին նետված մարտահրավերները լուրջ են

Էրդողանին նետված մարտահրավերները լուրջ են

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist