Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Կեղծիքների մի ամբողջ «փունջ»

Միջազգային հանրության մտահոգություններին ի պատասխան

Հունվարի 27, 2023
Տարածաշրջան
Կեղծիքների մի ամբողջ «փունջ»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի նկատմամբ գործադրվող աննախադեպ միջազգային ճնշումներին Բաքուն սկսել է արձագանքել հերթական կեղծիքների չափաբաժինների տարածմամբ եւ մանիպուլյացիաների դիմելով: Մեկ օրվա ընթացքում այդ երկրի երկու պետական կառույց՝ ԱԳ նախարարությունը եւ ՄԻՊ-ը, միաժամանակ փորձեցին իրականությունը նենգափոխելու անհաջող եւ ցածրորակ փորձ ձեռնարկել: Այդ երկրի արտաքին գերատեսչությունը հայտարարեց, թե Լաչինի միջանցքում ստեղծված  իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում եւ կողմնակալ է, իսկ օմբուդսմենն էլ ադրբեջանական կեղծ բնապահպանական օրակարգն Արցախի նկատմամբ անհաջող շահարկելուց հետո արդեն տեղափոխեց Հայաստանի վրա՝ հայտարարելով, թե միջազգային հանրությունը պետք է պահանջի դադարեցնել Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը, իբր թե այն կարող է ունենալ Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ատոմակայանների ճակատագիրը:

Վերջին տասնամյակներում նավթի եւ գազի գերարդյունահանման հետեւանքով աշխարհի ամենամեծ լիճը՝ Կասպից ծովը, էկոլոգիական աղետի եզրին հասցրած պետության իշխանությունների ներկայացուցիչը փորձում է խոսել Հայաստանի ատոմակայանի էկոլոգիական խնդիրներից, այն դեպքում, երբ «Ռոսատոմի» օգնությամբ նրա արդիականացումն ավարտվել է բոլորովին վերջերս՝ 2021 թ. իսկ 2022-ի հոկտեմբերին Ատոմային: էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ դրանից հետո Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակը բարելավված է։

Պաշտոնական Բաքուն լավ գիտի, որ եվրոպական երկրները զգայուն են ատոմակայանների խնդրի հանդեպ, եւ Արցախի ժողովրդի նկատմամբ ձեռնարկած իր հակահումանիստական քայլերը փորձում է շղարշել կեղծ օրակարգով: Միանշանակ է, որ Հայաստանը չի փակի ԱԷԿ-ը, քանի դեռ չի գտել էներգիայի այլընտրանքային եւ էժան փոխարինող:

ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի՝ Արցախի ժողովրդին հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարությանն արձագանքելիս այդ երկրի իշխանությունները գերազանցել են կեղծիքի եւ մանիպուլյացիաների բոլոր չափաբաժինները: Վերջիններս կրկին անհաջող փորձ են անում միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել՝ պնդելով, թե բնապահպաններն են փակել ճանապարհը, եւ նրանց պահանջը վերաբերում է շրջակա միջավայրին, այն դեպքում, երբ միջազգային կառույցները եւ հիմնահարցի կարգավորմամբ շահագրգռված պետությունները գերթափանցիկ ձեւով Բաքվին ակնարկել են, որ չեն հավատում այդ կեղծիքին, որ Լաչինի միջանցքում ակցիան քաղաքական է, ինչի հետեւանքով 120 հազար արցախցիներ հայտնվել են շրջափակման մեջ, եւ խախտվում են նրանց բոլոր հիմնարար իրավունքները:

Մեծացնելով մանիպուլյացիայի չափաբաժինը` Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է համարել ՄԱԿ-ի հիմնադրամի պնդումները, թե Արցախը շրջափակելու հետեւանքով այնտեղ հումանիտար աղետ են ստեղծել: Բաքուն փորձում է աշխարհին համոզել, որ միջանցքով Կարմիր խաչի եւ ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներով սնունդ եւ դեղորայք են տեղափոխել: Բայց միջազգային կառույցները՝ մասնավորապես ՄԱԿ-ը, որի հովանու ներքո է նաեւ գործում Կարմիր խաչը, քաջատեղյակ են, որ Արցախից ծանր հիվանդներ տեղափոխող իրենց անձնակազմերը եւ սեփական պարենային կարիքները ապահովող ռուս խաղաղապահների ավտոշարասյունները չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ այն իրավիճակի վրա, որում հայտնվել է Արցախի ժողովուրդը, այդ թվում՝ 30 հազար երեխաները: Մյուս կողմից էլ միջազգային հանրությունը, գերագույն ցանկության դեպքում էլ, չի կարող ընդունել, որ ադրբեջանցի «բնապահպաններն» են պարբերաբար փակում Հայաստանից Արցախ մտնող գազատարը եւ կտրում բարձր լարման հոսանքի լարերը՝ ձմռան կեսին ցրտի ու սովի մատնելով արցախցիներին:

Ադրբեջանի նման անգրագետ քարոզչությունը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում: Բաքուն փորձում է ցույց տալ, թե, իբր, ինքն իր տարածքում է գործում, իսկ արցախցիներին ներկայացնում է որպես Ադրբեջանի հայազգի քաղաքացիներ: Բայց համաշխարհային հանրությունը միամիտչէ եւ իրեն հարց է տալիս, թե այդ դեպքում ինչո՞ւ են Ադրբեջանի եւ Արցախի շփման գծում կանգնած ռուս խաղաղապահները, ինչո՞ւ է Արցախի պաշտպանության բանակը կանգնած շփման գծի երկայնքով, եւ, վերջապես, աշխարհը լսում է Արցախի ժողովրդի եւ իշխանությունների հայտարարությունը, թե իրենց երկիրը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Լաչինի միջանցքի փակման փաստով միջազգային հանրությունը վերջնականապես համոզվեց, որ չեն փոխվել Ադրբեջանի վերջին 35 տարվա նպատակները՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելը եւ իր բնօրրանից մի ողջ ժողովրդի դուրս մղելը: Ժամանակն է, որ պաշտոնական Բաքուն այս իրականության հետ առերեսվի եւ վերադառնա կառուցողական բանակցային դաշտ, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախՀԱԷԿՄԱԳԱՏԷՄԱԿ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Փոփոխություններ գյուղապահովագրության ոլորտում

Փոփոխություններ գյուղապահովագրության ոլորտում

Գալիք ցնցումներին դիմակայելու հավաքական ուժ

Գալիք ցնցումներին դիմակայելու հավաքական ուժ

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist