Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

Փետրվարի 3, 2023
Տարածաշրջան
Բաքվի գործողություններն ահաբեկչական բնույթ են ստանում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
514
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շուրջ երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է ադրբեջանցիների կողմից, եւ «բնապահպանների» անվան տակ հատուկ ծառայությունների աշխատակիցները բուհերի ուսանողների ակտիվ աջակցությամբ բեմականացված ներկայացում-շոու են ցուցադրում Քարին տակ-Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկին (ռուս խաղաղապահների կողմից անմիջականորեն վերահսկվող տարածքում)՝ շարունակելով գոցված պահել մայր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը:

Որքան ուզեք հորդորներ եւ կոշտ կոչեր են հնչում աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններից, միջազգային այլ կազմակերպություններից, սակայն Բաքվում խուլ են ձեւանում՝ անպատասխան թողնելով իրենց ուղղած մեղադրանքներն ու պահանջները: Զարմանալիորեն, «բնապահպանների» վրա ազդեցություն չեն ունենում նաեւ ռուս խաղաղապահների «եռանդուն ջանքերը»: Առայսօր խաղաղապահ ուժերի հրամանատարության «միջամտությամբ» հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ տարվող բանակցություններն էական արդյունք չեն տվել:

Եվ հակառակորդն օգտվելով անպատժելիության հնարավորությունից՝ դիմում է սադրիչ գործողությունների: Երբ ցանկանում՝ Արցախ մտնող գազատարն անջատում է: Հոսանքազրկման մասին էլ չենք խոսում, որ գրեթե մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայ մասնագետներին վթարի վայր այցելել եւ վերականգնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գիծը, որը Բերձոր-Աղավնո հատվածում է: Կարմիր խաչի առաքելությանն անգամ ընդդիմանում է մարդասիրական ձեռնարկումներ իրագործելու, մասնավորապես՝՝ դեղամիջոցներ տեղափոխելու հարցում: Իսկ հետո էլ «բնապահպանները» վայնասուն են բարձրացնում, թե տեսեք՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակ չէ, ու հայկական կողմն, իբրեւ, ստում է: Գիտեք, թե արհեստավարժ սատանաների հետ հե՞շտ է լեզու գտնելը: Չէ՞ որ ստելը, մարդկանց մոլորեցնելը նրանց գործելաոճն է եւ այդպես են փորձում արդարացնել իրենց հանցագործությունները:

Արցախում հավատացած են, որ թեկուզեւ շատ դանդաղ, բայց նկատելիորեն «փոխվում» է միջազգային հանրության կարծիքը ժողովրդավարական արժեքների, հակամարտության կարգավորման՝ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Նման դատողության համար հիմք են վերջին շրջանում ՄԱԿ-ում, Եվրախորհրդարանում եւ այլ հարթակներում՝ Արցախում ծավալվող իրադարձությունների, մասնավորապես՝ Բերձորի միջանցքի շուրջ քննարկումները, որոնք վկայում են Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող թշնամական քաղաքականության, հայերի էթնիկ զտման հանցավոր մտադրության մասին:

Օրեցօր սեղմվում է պաշարման մեջ գտնվող 120 հազար բնակչության տառապանքի եւ զրկանքների օղակը: Եթե սկզբնական շրջանում օրվա մեջ 4 ժամով էր Արցախը հոսանքազրկվում, ապա օրեր անց այն կրկնապատկվեց: Սակայն մարդիկ անդրդվելի են իրենց համոզմունքներում եւ վճիռներում: Ոչ ոք չի պատրաստվում լքել հայրենիքն ու հայտնվել օտարության դժոխքում: Նրանք շարունակում են մաքառել եւ հաղթահարել դժվարությունները, ավելի համախմբվել, խավարի մեջ լույս որոնել եւ ջերմացնել միմյանց՝ համոզված լինելով, որ անկախության համար արդար պայքարը պսակվելու է հաջողությամբ:

Շրջափակման պայմաններում ավելի ծանր օրեր է ապրել արցախցին: Դատարկ խանութներում արդեն որոշ մթերքներ են հայտնվում, երեխաների համար սնունդ է հայթայթվում: Ինչպես ասում եմ, օրերը կամաց-կամաց երկարում են, ցրտերը կնահանջեն, ու եղանակներն աստիճանաբար կտաքանան: Գործազուրկ մարդիկ զբաղմունք կունենան, կշփվեն հողի հետ, վարուցանք կանեն եւ բարիքներ կարարեն: Ով ծույլ է՝ սոված կմնա: Իսկ գյուղնախարարության պատասխանատուները վստահեցնում են, որ գարնանացանի հարցում մտահոգվելու խնդիր չի լինելու: Պետությունն անհրաժեշտ սերմացու է տրամադրելու հողագործներին, ինչպես նաեւ՝ դիզվառելիք:

Փառք Աստծո, երրորդ օրն է՝ ջեռուցվում են դպրոցները եւ ուսումնական մյուս հաստատությունները: Աշակերտները վերստին դպրոց են հաճախում: Պարապմունքներն էլ մի քիչ երկարացվել են, որպեսզի ծրագրերից հետ չմնան: Ճիշտ է, մանկապարտեզները դեռ չեն գործում՝ սննդի բացակայության պատճառով, բայց իշխանությունների կողմից միջոցներ ձեռնարկվում են խնդրի կարգավորման ուղղությամբ:

Կառավարության տեղեկատվական շտաբը, որը գլխավորում է պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ի դեպ, բնակչությանը պարբերաբար տեղյակ է պահում կենսական նշանակության եւ հանրային հնչեղության հարցերի քննարկումների, վճիռների կայացման մասին: Ողջունելի են նաեւ պետական նախարարի, երկրի մյուս ղեկավարների ու պատգամավորական խմբերի շրջայցերը համայնքներ, մայրաքաղաքի տարբեր թաղամասեր, ինչը մարդկանց հնարավորություն է տալիս «առաջին ձեռքից» ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, հաղորդակից լինելու Արցախի ներքին կյանքին, ապաշրջափակմանը եւ ենթակառուցվածքների վերականգնմանը միտված քայլերին, որոնք, ցավոք, ցանկալի արդյունք դեռ չեն տալիս:

Ադրբեջանը շարունակում է փակ պահել «կյանքի ճանապարհը» եւ ուժով ստիպել արցախցիներին հեռանալ մշտնջենական վայրերից, պապենական օջախներից: Բաքվի ցեղասպան քաղաքականությունը, որը շուրջ 500 հազար հայերի բռնի տեղահանման եւ կոտորածների պատճառ դարձավ 20-րդ դարավերջին՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մինգեչաուր եւ այլ քաղաքներում, ինչպես նաեւ Մարաղա բնակավայրում, այսօր շարունակվում է վտանգավոր նոր սցենարներով՝ «բնապահպանների» (Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների) արկածախնդիր բեմադրությամբ, ինչը հղի է տարածաշրջանը ռազմական մեծածավալ բախումների վերածելու բացահայտ սպառնալիքներով:

Թե Հաագայի դատարանն ինչ որոշում կկայացնի Բաքվի հանցավոր գործողությունները կանխելու, Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ, հայտնի չէ: Ստեփանակերտը սպասում է արդար վճռական քայլերի… 

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերդաձորշրջափակումսադրանք
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը

Որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը

Բաքուն փորձում է լեգիտիմացնել Թել Ավիվի ներկայությունը

Բաքուն փորձում է լեգիտիմացնել Թել Ավիվի ներկայությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist