Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը

Իրանի տեսանկյունից ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ շրջափակելով Արցախը

Փետրվարի 3, 2023
Տարածաշրջան
Որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
464
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գրեթե երկու ամիս է բռնապետական Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ։ Աշխարհն ականջալուր չէ վրա հասած աղետին, ինչից կարելի է եզրակացնել երկու բան՝ կամ աշխարհին չի հետաքրքրում Արցախի ներկայիս դրությունը, կամ աշխարհն ու Ադրբեջանը գործում են միասին։ Իրանն իր տեսլականն ու վերլուծություններն ունի շրջափակման վերաբերյալ, համաձայն որոնց՝ Ադրբեջանը մի քանի կործանարար նպատակ է հետապնդում։

Ըստ այդմ, ինչպես հայտնի է, Արցախի ռելիեֆը մեծասամբ լեռնային է, հետեւաբար նման տարածքներում կան բազմաթիվ հանքեր, այդ թվում նաեւ ոսկու։ «Էկոակտիվիստների» ձեռամբ Բաքվի ղեկավարությունը ձգտում է տիրապետել այդ հանքային պաշարներին։ Ըստ փորձագիտական հաշվարկների՝ կա մոտ 20 միլիարդ դոլարին համարժեք ոսկի, որը շահագործվում է ռուսական ընկերության կողմից, քանի որ այն պատկանում է Հայաստանին, եւ այնտեղ աշխատում են բազմաթիվ տեղացի հայեր։ Վերոնշյալ «էկոակտիվիստները»  հիմնականում զինվորականներ են կամ որոշակի կերպով Ալիեւի բռնապետական ռեժիմի հետ կապ ունեցող խամաճիկներ։ Այսինքն, սա ամբողջովին բեմադրված ներկայացում է։ Ադրբեջանի որոշ շրջաններում հայտնաբերված ոսկու հանքերի շահագործումը հանձնվել է բրիտանացիներին, սակայն առանձնահատուկ պետք է շեշտել, որ հանքերի որոշ բաժնետերեր արտերկրում ապրող իրանցիներ են։ Այսինքն՝ ինչպես «սեւ ոսկին»՝ կասպիական նավթը հանձնվեց անգլիացիներին, այնպես էլ՝ ոսկու հանքերը։ Ուստի, Բերձորի (Լաչին) միջանցքը փակելու նպատակներից մեկն էլ Արցախի հանքավայրերն ստանալն ու բրիտանացիներին «ընծայելն» է։

Ադրբեջանի հաջորդ նպատակը «Զանգեզուրի միջանցքն» ստանալն է, որը լիովին դեմ է նոյեմբերի 9-ի հանրահայտ համաձայնագրին։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս շեշտադրում է կատարում  Ռուսաստանի դերին՝ նշելով, որ հենց Մոսկվան է Արցախի խաղաղության երաշխավորը։ Այսպիսով, առաջին հերթին Արցախն ու Հայաստանը, այնուհետեւ Իրանն սպասում են Ռուսաստանի համապատասխան գործողություններին՝ օր առաջ բացելու Արցախի կյանքի ճանապարհը։ Հակառակ դեպքում, կակտիվանան արեւմտամետները, քանզի որտեղ թուլանում է Ռուսաստանը, այնտեղ ուժեղանում է Արեւմուտքը։ Սա չգրված օրենք է ու պատմական եղելություն։ Իրանը, ակնհայտորեն, չի ցանկանում, որ Արեւմուտքը տարածաշրջանում ակտիվանա, ուստի թեքվում է դեպի Ռուսաստանի կողմը՝ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերձորԻրանշրջափակում
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Բաքուն փորձում է լեգիտիմացնել Թել Ավիվի ներկայությունը

Բաքուն փորձում է լեգիտիմացնել Թել Ավիվի ներկայությունը

Մոտեցնելով Հեռավոր Արեւելքը

Մոտեցնելով Հեռավոր Արեւելքը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist