Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Երբ գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին

Իր ինքնորոշման իրավունքի համար պայքարի ելած Արցախի ժողովրդի ոգին անկոտրում ու անսասան է

Փետրվարի 21, 2023
Տարածաշրջան
Երբ գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
117
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հանրահայտ դասական արտահայտություն կա. «Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին»: Մյունխենում կայացած «Շարժել սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը Ադրբեջանի առաջնորդի ելույթը տրամագծորեն հակառակի մասին էր: Խաղաղության եւ կարգավորումների շուրջ լուծումներ առաջարկելու փոխարեն Ալիեւը փորձեց եվրոպական քննարկման այդ բարձր հարթակն օգտագործել կրոնական, միջէթնիկ ատելություն քարոզելու համար: Վերջինս սկսեց խոսել, ոչ ավել՝ ոչ պակաս, Արցախում մզկիթներ քանդելու մասին:

Արցախում հոգեւոր կոթողները ոչնչացնելու մասով Բաքվի առաջնորդն առաջինն է մեղադրանքներ հնչեցնում, որպեսզի համաշխարհային հանրության ուշադրությունը շեղի հայկական հոգեւոր, մշակութային կոթողների եղեռնից, որն իր երկրի զինված ուժերը սկսել էին դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ որն արդեն պետական հստակ ծրագրավորված ռելսերի վրա դրվեց զինադադարի հաստատման հաջորդ իսկ օրերին, երբ պայթեցնում էին Շուշիի Կանաչ ժամը եւ Արցախի բռնազավթված տարածքներում սկսում էին քանդել ու աղավաղել հայկական եկեղեցիները, պատմամշակութային կոթողները: Ալիեւն առաջինն է խոսում, որպեսզի նրան չհարցնեն, թե ինչպես են տասնամյակներով Խորհրդային Ադրբեջանի տարածքից ջնջվել հայկական պատմական հոգեւոր-մշակութային ժառանգության գոհարները,  ինչպես էին «կոտորածի» ենթարկվում Ջուղայի խաչքարերը…

Որպեսզի աշխարհը չհարցնի, թե ինչ բարբարոսությամբ է զբաղված պաշտոնական Բաքուն, նրա առաջնորդն է շինծու մեղադրանքներ հնչեցնում: Առաջին արցախյան ազատամարտից հետո Արցախի գյուղերից մուսուլման բնակիչների հեռանալուց հետո այնտեղ առկա որոշ մզկիթներ 30 տարվա ընթացքում, առանց խնամքի մնալով, բնականաբար, պետք է ենթարկվեին եղանակային պայմանների ազդեցությանը եւ քայքայվեին: Դրան զուգահեռ Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց սուղ միջոցների հաշվին վերանորոգել էին Շուշիի մզկիթը՝ հաստատելով իրենց քաղաքակիրթ որակները եւ փաստելով, որ հոգեւոր կոթողը քաղաքակրթության ձեռքբերում է՝ անկախ նրանից, թե որ կրոնն է խորհրդանշում:

Ադրբեջանի ղեկավարի պահվածքի մյուս էական կողմն այն էր, որ նա խաղաղությանը եւ կայունությանը միտված այդ բարձր մակարդակով քննարկման տրամաբանությունը փորձեց տրամագծորեն շրջել՝ կրոնական եւ միջէթնիկ ատելության երանգ տալով իր ելույթին: Դրանով վերջինս մի կողմից աղավաղում էր արցախյան հակամարտության էությունը՝ այն ազգերի ինքնորոշման բուն էությունից տանելով միջպետական տարածքային վեճի դաշտ, մյուս կողմից փորձում էր քողարկել եւ արդարացնել այն պատերազմական հանցագործությունները, որոնք 44-օրյայի ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրեց ադրբեջանական բանակը՝ իր գլխավոր հրամանատարի հետ միասին:

ՀՀ վարչապետը ստիպված էր արձանագրել, որ անթույլատրելի է հակամարտությանը տալ կրոնական բնույթ, այն իրականությանը չի համապատասխանում եւ շատ վտանգավոր է: Թերեւս, խորհրդանշական էր, որ այդ հայտարարությունները հնչեցին արցախյան ազատագրական շարժման մեկնարկի 35-ամյակի նախօրեին: 1988 թ. փետրվարի 20-ին Արցախի ժողովուրդն սկսեց իր ինքնորոշման պայքարը՝ հանդես գալով որպես ժամանակի խոշորագույն կայսրության՝ Խորհրդային Միությունում արհեստականորեն միավորված բոլոր սուբյեկտների իրավունքների մասին բարձրաձայնող: Արցախի ժողովուրդն այդ օրը դուրս եկավ պայքարի սեփական հողում ազատ ապրելու իրավունքի համար, որը ոտնահարվել էր 70 տարի առաջ, երբ բոլշեւիկյան իշխանությունները կամայականորեն եւ ենթակայական դրդապատճառներով Արցախը ներառեցին սոցիալիստական Ադրբեջանի կազմում: Տոտալիտար Խորհրդային Միությունում արցախցին առաջինը խոսեց իր իրավունքների, իր ճակատագիրն ինքնուրույն, ազատ տնօրինելու մասին եւ որպես պատասխան ստացավ Ադրբեջանի եւ դաշնակիցների հրահրած պատերազմներ: Ազատագրական պայքարում անմահացած նվիրյալների պատգամն այլեւս անշրջելի է դարձնում այդ պայքարը եւ պարտավորեցնում այն հասցնել իր տրամաբանական ավարտին:

Եվրոպական հարթակներից Ադրբեջանի նախագահի հնչեցրած կեղծիքը եւ իրականության խեղաթյուրման փորձերը չեն կարող իրական պատմություն խմբագրել, ինչպես այն չի հաջողվել երբեւէ: Մյուս կողմից էլ Բաքվի առաջնորդը եվրոպական հարթակն օգտագործեց ոչ թե խաղաղության եւ կարգավորման, այլ կրկին միջէթնիկ եւ միջկրոնական ատելություն քարոզելու համար: Քննարկման համար պատասխանատու եվրոպացի պաշտոնյաները պետք է այդ միտումից ենթադրություններ անեն, հակառակ դեպքում՝ ստացվում է, որ աջակցում են Ալիեւի թշնամանք տարածելու քաղաքականությանը: Դա իր ինքնորոշման ճանապարհը բռնած Արցախի ժողովրդին չի շեղի բուն նպատակից, բայց լուրջ հարված է  համաշխարհային, մասնավորապես՝ Հին աշխարհամասի քաղաքակրթական առաջադեմ արժեքներին:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Շահող դուրս կգանք միայն մեծ նպատակ առաջադրելով

Շահող դուրս կգանք միայն մեծ նպատակ առաջադրելով

Անսովո՞ր, թե՞ արատավոր հարձակում

Անսովո՞ր, թե՞ արատավոր հարձակում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist