Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իր թիկունքին ունենալով համայն հայությանը

Արցախի ժողովուրդն է սեփական իրավունքների համար առաջնային շահառուն եւ բանակցողը

Փետրվարի 28, 2023
Տարածաշրջան
Արցախյան հակամարտության լուծման մեջ կարեւոր են դետալները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի հիմնահարցը երբեւէ տարածքային վեճ չի եղել, ինչպես վերջին 30 տարիների ընթացքում աշխարհին փորձել է ներկայացնել ադրբեջանական պետության քաղաքական ղեկավարությունը, այլ եղել է իրենց ինքնորոշման իրավունքի եւ ազատ ապրելու համար արցախցիների պայքարի շրջանակում: Ընդ որում՝ Արցախի ժողովուրդը պատերազմի մեջ է մտել պարտադրված, երբ միջազգային գործող բոլոր իրավական ակտերին համապատասխան արցախցու ինքնորոշման ակտերի ընդունմանը Բաքուն պատասխանեց պատերազմով՝ զավթելով Արցախի տարածքի 60 տոկոսը:

170 հազար բնակչություն ունեցող Արցախին ավելի քան 5 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու եւ վերջնական հայրենազրկման սցենարը բացառելու հրամայականով համայն հայությունը եւ բարեկամ ժողովուրդների կամավորները միացան ազատագրական պատերազմին: Հայաստանը միշտ կանգնել է Արցախի Հանրապետության կողքին, վարել բանակցությունները խնդրի քաղաքական կարգավորման համար՝ այդ ընթացքում կանխելով ագրեսիաների մի քանի փորձեր եւ կանխարգելելով լայնամասշտաբ հարձակումները:

Ադրբեջանը, խախտելով բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիմնական երեք սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման պահանջը, 2020 թ. դաշնակիցների հետ աննախադեպ ագրեսիա նախաձեռնեց Արցախի նկատմամբ, որից հետո կրկին հիմնահարցի լուծման գործընթացը տեղափոխվեց քաղաքական բանակցությունների դաշտ: Սրան զուգահեռ մեկնարկեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Արցախի ժողովուրդը եւ ժողովրդավարական ընտրություններով ընտրված տեղի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, որ չեն պատկերացնում իրենց Ադրբեջանի հետ ընդհանուր պետության  մեջ, այլ ընդունելի են համարում զուգահեռ հարաբերությունները: Ադրբեջանն այս ամբողջ ժամանակահատվածում մշտապես խուսափել է բանակցել Արցախի իշխանությունների հետ, ինչը տեղավորվում էր արցախյան հիմնահարցը որպես տարածքային վեճ ներկայացնելու սեփական քաղաքականության շրջանակներում: Սակայն եղել է նման երկխոսության մեկ փորձ, երբ իշխանության վերադարձած Հեյդար Ալիեւը Ադրբեջանի մեջլիսի նախագահին հանձնարարեց կազմակերպել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, որն այդպես էլ իրականություն չդարձավ:

Այսօր՝ քաղաքական բանակցությունների հերթական փուլում, Բաքուն պարտավոր է խոսել Արցախի իշխանությունների հետ, առավել եւս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը տարանջատվել է արցախյան հիմնախնդրից: Այս քայլն անխուսափելի է, եւ արդեն ընթացիկ տարվա փետրվարի 24-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպեց անդրանիկ հանդիպումը Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը քննարկվել են օրախնդիր հարցեր՝ երկու ամսից ավելի ձգվող Արցախի շրջափակման հետ կապված, ինչն օրինաչափ է: Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստան-Արցախ գազամատակարարման անխափան ապահովման եւ Շինուհայր-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի նորոգման ու  էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:

Արցախի ժողովուրդն իր տեսակետը միանշանակ եւ ընկալելի հրապարակել է, ըստ որի՝ հնարավոր է ադրբեջանական պետության հետ ապրել կողք կողքի, բայց  ոչ միասին, եւ այդ պնդման հիմքերը տվել է հենց Ադրբեջանը` իր ագրեսիայի բազմաթիվ դեպքերով, էթնիկ զտման հետեւողական քաղաքականությամբ, որի օրինակներն են հարյուրավոր հայաթափված հայկական բնակավայրերը եւ ոչնչացված հոգեւոր, մշակութային կոթողները:

Արցախի կարգավիճակի, արցախցու իրավունքի հարցերով հիմնական շահառուն եւ միակ բանակցողն Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական սկզբունքներով ձեւավորված տեղի իշխանություններն են: Այս բացարձակ ճշմարտությունը պարտավորված է եւ արդեն հասկանում է Բաքուն՝ կատարելով առաջին քայլերն այդ ուղղությամբ, իսկ Հայաստանը մշտապես եղել եւ կլինի արցախցու իրավունքների պաշտպանը, այն աշխարհին հիմնական ներկայացնողը, նոր ագրեսիայի դեպքում էլ՝ Արցախի կողքին պայքարողը:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԲերձոր
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հաստատվել է նաեւ 10-րդ փաթեթը

Հաստատվել է նաեւ 10-րդ փաթեթը

Խորհրդային ժառանգության համար պայքարը շարունակվում է

Խորհրդային ժառանգության համար պայքարը շարունակվում է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist