Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանը փորձում է օրինականացնել իր հանցագործությունները

Դրան նպաստում է երկակի ստանդարտների կիրառումը

Մարտի 7, 2023
Տարածաշրջան
Ադրբեջանը փորձում է օրինականացնել իր հանցագործությունները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
70
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարտի 5-ին Ադրբեջանի իրականացրած հերթական ահաբեկչության հետեւանքով սպանվել է Արցախի Հանրապետության ՆԳՆ երեք աշխատակից, մեկը՝ վիրավորվել եւ հոսպիտալացվել։ Սրանով Բաքուն շարունակում է ապակայունացնել իրավիճակը։ Այս քայլը բազմաշերտ խնդիրներ է լուծում, մի կողմից՝ Բաքուն իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն, մյուս կողմից՝ հարթակ է դառնում Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ ԵՄ-ի համար Իրանի եւ Ռուսաստանի դեմ գործելու համար։ Փաստացի նախադրյալներ են ստեղծվում տարածաշրջանում ուժերի վերադասավորման հաջորդ փուլի մեկնարկի համար։

ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Ադրբեջանում էր։ Այցի ընթացքում պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ հանրապետության այլ պաշտոնյաների հետ։ Այցի նպատակն է «նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին»։ Ամերիկացի դիվանագետն այցելելու է նաեւ Հայաստան եւ Վրաստան։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ «Լյուիս Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների ղեկավարների հետ՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին եւ արտահայտելու անսասան հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Բոնոն առաջ է տանելու «խաղաղության գործընթացին» ուղղված` Մյունխենում եռակողմ բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Լյուիս Բոնոն նախկինում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարն էր։ Սա եւս հուշում է, որ ամերիկացի դիվանագետը համակարգելու եւ ներկայացնելու է տարածաշրջանային զարգացումներում ԱՄՆ շահերն ու հետաքրքրությունները, որտեղ կարեւոր խնդիրներից մեկը լինելու է Իրանի հետ միջուկային գործարքը։ Ի դեպ, այս օրերին Թեհրան էր այցելել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսը։ Վերջինս հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչը ՄԱԳԱՏԷ-ի եւ Իրանի հարաբերություններում կարող է բեկումնային լինել։ Այս համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում իսրայելական «Haaretz» հրատարակությունը Իրանի միջուկային օբյեկտների շուրջ ադրբեջանա-իսրայելական համագործակցության վերաբերյալ։ Իրանցի լրագրող Հայալ Մուազինի տեղեկացմամբ, հրատարակությունը հետաքննություն է անցկացրել Ադրբեջանին իսրայելական զենք մատակարարելու վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերությունը 2016-ից սկսած 92 չվերթ է իրականացրել։ Թռիչքների աճը գրանցվել է 2020 թ.՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Պարբերականը նաեւ նշում է, որ դրա դիմաց Ադրբեջանը իսրայելական կողմին գաղտնի օդանավակայան է տրամադրել Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման համար։

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային վերադասավորումներում՝ չմոռանալով սեփական օրակարգի մասին։ Մինչ աշխարհի «մեծերը» տարածաշրջանում իրենց դիրքերն են ամրապնդում, Արցախում մարդիկ են զոհվում։ Հայկական գործոնի դեմ գործելու ազատությունն ու անպատժելիությունը քողարկվում են ապատեղեկատվության ներքո, իսկ դրան նպաստում են ամեն գնով խաղաղություն հաստատելու միջազգային խաղացողների ցանկությունը եւ սադրանքների ժամանակ հասցեական քննադատության բացակայությունը։ Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել էր, որ իրենց կողմից մեկ շաբաթվա դիտարկումների արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։  

Փաստացի Արցախում ադրբեջանական սադրանքների, հրադադարի խախտումների, խաղաղ բնակչության դեմ իրականացրած հանցագործություններն անուշադրության են մատնվում՝ համարվելով Ադրբեջանի «ներքին գործ»։ Մինչդեռ հայտնի է, որ բացի մարտի 5-ի միջադեպից, ադրբեջանական զինված ուժերը փետրվարի 28-ին կրակահերթ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի բնակչի ուղղությամբ: Հրաձգային զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարը խախտվել է նաեւ մարտի 2-ին եւ մարտի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, «Ադրբեջանի նշյալ գործողությունները տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ Բաքվի անկեղծության գործնական հերքումն են: Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը»:

Հայկական կողմն ակնկալում է միջազգային հանրության, տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունն ու Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված դատապարտումը։ Այդ համատեքստում առավել մտահոգիչ է, երբ հայ մարդկանց դիտավորյալ սպանությունը դատապարտելու փոխարեն հնչում են անատամ, անհասցե եւ իրական զարգացումները չարտահայտող հայտարարություններ։ Դրանցից է, օրինակ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունն Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիայի վերաբերյալ, որը խիստ դժգոհություն է առաջացրել Արցախում։ Եվրոպացի դիվանագետը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության եւ արդար խաղաղության հասնելու համար: Նա նաեւ հավելել է, որ Բաքվում է եւ անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին` Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Օրինական հարց է առաջանում, թե ինչպես է պատկերացնում եվրոպացի պաշտոնյան «խաղաղ գործընթացի» առաջմղումը կրակահերթերի, շրջափակման եւ ուժի կիրառման պայմաններում։ Ի պատասխան Տոյվո Կլաարի գրառման, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նույն հարթակում գրառում էր կատարել՝ նշելով. «Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կա՛մ սիրողական դիվանագետ է, կա՛մ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կա՛մ կոռումպացված չինովնիկ է, կա՛մ եվրոպական արժեքների, շահերի եւ մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են»:

Ադրբեջանական գործողությունների հիմքում ընկած է լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսեւորումը, որպես գերնպատակ ունենալով Արցախի ամբողջական հայաթափումը։ Իսկ սեփական հանցագործություններն արդարացնելու համար փորձ է արվում հայկական կողմին մեղադրել «ռազմամթերք տեղափոխելու», «ապօրինի զինվորական փոխադրումների» մեջ։

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախԲերդաձորխաղաղապահ ուժերշրջափակումՌուսաստանսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Ինչպես սկսել հարաբերությունները պակաս ժողովրդավար երկու հարեւանների հետ

Բնության ու կյանքի օրենքները հստակ են

Արցախի կարգավիճակի մասին բարձրաձայնելու իրավունքն արցախցունն է

Ի տարբերություն Մարսի, Արցախում կյանք կա ու լինելու է

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist