Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ի տարբերություն Մարսի, Արցախում կյանք կա ու լինելու է

Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել...

Մարտի 7, 2023
Տարածաշրջան
Արցախի կարգավիճակի մասին բարձրաձայնելու իրավունքն արցախցունն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախում ադրբեջանական դիվերսիայից անցել է արդեն մի քանի օր, իսկ միջազգային հանրությունից ձայն-ծպտուն չկա: Տարբեր կառույցներ, հեռու կամ մոտիկ հարեւան, արեւելյան կամ արեւմտյան, հյուսիսային կամ հարավային գործընկեր լռելյայն կամ, ինչպես սիրում են ասել, լավագույն դեպքում ուշադրությամբ հետեւում են իրադարձություններին: Սակայն այս անգամ կարծես թե ընդամենը հետեւում են, որովհետեւ չկան անգամ այդ «ուշադրությանը» հաջորդող երկկողմանի «մտահոգությունները» եւ «հորդորները», որոնք, բնականաբար, ուղղված են Հայաստանին ու Ադրբեջանին: Չնայած հերթական անգամ հարց է ծագելու, թե, օրինակ, այս պարագայում ինչ կապ ունի Հայաստանը, երբ հարցը վերաբերում է Արցախին ու Ադրբեջանին, իսկ դատապարտվողը պետք է լինի ադրբեջանական կողմը:

Ինչեւէ, այդ՝ անգամ դատարկ մտահոգությունների բացակայության ֆոնին Արցախի  համար ավելի հրատապ է դառնում «անջատում՝ հանուն փրկության» բանաձեւը, ընդունի դա Ադրբեջանը, թե չընդունի, ընդունի դա միջազգային հանրությունը, թե չընդունի, ընդունելի լինի դա որեւէ մեկի համար, թե ընդունելի չլինի…

Եթե Արցախում «անջատում՝ հանուն փրկության»-ը հենց փրկության, ընդ որում՝ նախ եւ առաջ ֆիզիկական  փրկության միակ ճանապարհն է, Ադրբեջանի պարագայում անջատում ասվածը բոլորովին այլ ընկալում ունի: Ի պատասխան Արցախի որդեգրած եւ միջազգայնորեն ընդունված՝ հանուն փրկության անջատումի, Ադրբեջանը բառացիորեն  անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատում է էներգամատակարարումը, անջատում է հաղորդակցության միակ ուղին՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը: Իսկ վերջին (վերջին՝ զուտ ժամանակային իմաստով, քանի որ ինչպես կարմիր կովը կաշին չի փոխի, այնպես էլ Ադրբեջանը չի հրաժարվի ուժի, այդ թվում, դիվերսիաների միջոցով հակամարտությունը կարգավորելու մտադրությունից) դիվերսիայի փաստը վերստին ապացուցում է, որ Ադրբեջանը փորձում է անջատել նաեւ Արցախի անվտանգությունը: Սա այն քաղաքականությունն է, որ Ադրբեջանը վարում է ինչպես բացահայտ, այնպես էլ քողարկված ձեւով: Սա այն ասելիքն է, որն Ադրբեջանն ունի Արցախի ժողովրդին, ազգությամբ հայ բնակչությանը, ովքեր մտադրություն անգամ չունեն լքել իրենց պատմական հայրենիքը՝ հողը, տունը, պատմությունը, մշակույթը…

Թե քանի բանագնաց է այցելել Բաքու եւ Երեւան, թիվը կարեւոր չէ, ինչպես կարեւոր չէ այն, թե էլի քանիսը կայցելեն ու ինչ գոհունակություն կհայտնեն, որովհետեւ այդ այցերից կամ գոհունակությունից ոչինչ չի փոխվում, համենայն դեպս, դեպի լավը չի փոխվում: Երբ այդ այցերը կատարվեն Արցախ, եւ որեւէ բանագնաց կամ միջնորդ իր աչքով փորձի տեսնել այն, ինչի մասին խոսում է, «մտահոգվում է», «դատապարտում է», «հորդորում է» կամ նման այլ դատարկաբանությամբ է զբաղվում, գուցե եւ հասկանա, որ մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է: Թե չէ տպավորություն է, որ միջազգային որեւէ հարթակում կամ կառույցում նստած՝ Արցախի հակամարտության, Արցախի մասին խոսում են այնպես, ինչպես խոսում են կամ կխոսեին Մարսի մասին: Նրանք ինչպես Մարսը, այնպես էլ Արցախը չեն տեսել: Բայց ի տարբերություն Մարսի, որտեղ մարսագնաց կամ արշավախումբ է ուղարկվում կամ պատրաստվում են ուղարկել, Արցախ ոչ մարսագնաց է գործուղվում, ոչ էլ արշավախումբ: Մինչդեռ, ի տարբերություն Մարսի, Արցախում կյանք հաստատ եղել է, կա ու լինելու է…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: անկախությունԱրցախճանաչում
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանական դիվերսիա՝ Մոսկվայի եւ Բրյուսելի թողտվությամբ

Ադրբեջանական դիվերսիա՝ Մոսկվայի եւ Բրյուսելի թողտվությամբ

Ազգային շահերի ու բարոյական սկզբունքների միջեւ

Ազգային շահերի ու բարոյական սկզբունքների միջեւ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist