Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ազգային շահերի ու բարոյական սկզբունքների միջեւ

Իսկ որո՞նք են Հնդկաստանի ազգային հետաքրքրությունները

Մարտի 7, 2023
Միջազգային
Ազգային շահերի ու բարոյական սկզբունքների միջեւ
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
28
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նյու Դելին, որն աշխարհին կոչ է անում վերադառնալ առավել հրատապ խնդիրների դիտարկման, առայժմ շարունակում է հավատարիմ մնալ իր իրատեսական չեզոքությանը՝ ձգտելով հասնել ուկրաինական ճգնաժամի գործնական լուծմանը: Դեռ փետրվարի 23-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության տարելիցի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մի բանաձեւ, որը կողմերին կոչ էր անում վերջ դնել հակամարտությանը: Այդ փաստաթղթի օգտին քվեարկեց 141 պետություն, 7-ը դեմ էին, իսկ 32-ը՝ ձեռնպահ: Հնդկաստանը վերջիններիս շարքում էր: Դա համապատասխանում է Նյու Դելիի դիրքորոշմանը, որն անփոփոխ է մնում ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից: Հնդկաստանը հրաժարվել է դատապարտել Ռուսաստանին ռազմական հատուկ գործողություն սկսելու համար, չի միացել արեւմտյան պատժամիջոցներին եւ պարբերաբար ձեռնպահ է մնում ՄԱԿ-ում հակամարտության վերաբերյալ քվեարկությունների ժամանակ: Դրա փոխարեն նա ավելացրել է ռուսական նավթի գնումն իջեցված գնով:

Նյու Դելիի դիրքորոշումն առաջացրել է Արեւմուտքի կտրուկ արձագանքը: Մինչեւ հակամարտությունը քաղաքական շատ մեկնաբաններ այն կարծիքին էին, որ Հնդկաստանը անխուսափելիորեն կմիանա Արեւմուտքին: Ինչպես գրում է հնդկական  «The Hindu»-ն, արդեն հակամարտության սկսվելուց հետո շատերին զարմացրեց այն, որ Հնդկաստանը չդատապարտեց Ռուսաստանին: Ոմանք կարծում են, որ նա «ֆինանսավորում» է Պուտինի հատուկ գործողությունը՝ գնելով ռուսական նավթը:

Ինչո՞ւ Նյու Դելին չընթացավ այն գծով, որն ընտրել էին նրա արեւմտյան գործընկերները: Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե Հնդկաստանն ինչպես է տեսնում ռուս-ուկրաինական հակամարտությունը:

Ինչպես գրում է Սայմոն Տիսդալլը «The Guardian»-ում հրապարակված հոդվածում, ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի համար սա ժողովրդավարությանը միտված գլոբալ խաչակրաց արշավանք է: Նա ռուսական հատուկ գործողությունն անվանել է «դարի փորձություն»: ՆԱՏՕ-ի համար, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում հակամարտության սկիզբը համաշխարհային ժողովրդավարությանը նետված մարտահրավեր է: Համաձայն այդ կոնցեպցիայի՝ եթե Ռուսաստանը լիակատար պարտություն չկրի, դա կնշանակի «վերջ համաշխարհային կարգին»: Ուստի, փրկելու համար նրան եւ գլոբալ ժողովրդավարությունը՝ միջազգային իրավունքի հետ միասին, ժողովրդավարական եւ օրինապաշտ պետությունները պետք է դիրքորոշում որդեգրեն Ռուսաստանի դեմ եւ միանան արեւմտյան կոալիցիային:

Պետությունների ճնշող մեծամասնությունն աջակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որը կոչ էր անում վերջ տալ հակամարտությանը: Իսկ ահա Հնդկաստանը եւ ՀԱՀ-ն պարբերաբար ձեռնպահ են մնում քվեարկություններից եւ հրաժարվել են միանալ պատժամիջոցներին, որովհետեւ «դրանք կիրառվել են որոշակի երկրների եւ դաշինքի կողմից միակողմանի կերպով, առանց ՄԱԿ-ի հավանության»: Բրազիլիան խոշոր պետություն է Հարավային Ամերիկայում, բայց պատժամիջոցներ չի կիրառել: Որոշ երկրներ, որոնք արեւմտյան դաշինքի մաս են կազմում, օրինակ՝ Թուրքիան եւ Իսրայելը, չեն ցանկանում միանալ «Բայդենի խաչակրաց արշավանքին»: Այդ երկրներից շատերն ուկրաինական հակամարտությունը դիտարկում են որպես եվրոպական խնդիր հետխորհրդային երկու հանրապետությունների միջեւ, հակամարտություն, որն սկսվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

Անկասկած, Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի անկախությունը, եւ Ղրիմի միացումը ՌԴ-ին հակասում է միջազգային իրավունքին: Եվ Հնդկաստանն ինչպես կարող է անտեսել այդ փաստը եւ շարունակել համագործակցությունը: Նյու Դելին մեկ անգամ չէ ՄԱԿ-ում հայտարարել, որ անհրաժեշտ է հարգել այլ երկրների ինքնավարությունը եւ տարածքային ամբողջականությունը: Բայց երբ պետությունները հայտնվում են բարոյական սկզբունքների եւ ազգային շահերի խաչմերուկում, նրանց համար ի հայտ է գալիս գլխավոր երկընտրանքը, թե որ ճանապարհով գնալ:

Պետք է նկատի ունենալ, որ Վաշինգտոնի եւ Եվրոպայի մեծ մասի համար Ուկրաինայի հակամարտությունը հետապնդում է նաեւ արտաքին քաղաքական նպատակներ: Ինչպես ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանը թուլացնելն է, իսկ Եվրոպան ցանկանում է, որ հատուկ գործողությունը Ռուսաստանի վրա այնքան թանկ նստի, որ զսպի նրան ապագայում:

Այլ դեպք է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն ապօրինաբար նվաճել է սիրիական տարածքները, բայց չի արժանանում համաշխարհային հանրության զայրույթին:

Այլ խոսքով՝ ազգային հետաքրքրությունների եւ բարոյական սկզբունքների միջեւ ընտրություն կատարելիս Արեւմուտքը նախապատվությունը տալիս է առաջինին: «The Hindu»-ն հարց է հնչեցնում, թե այդ դեպքում զարգացող պետությունները, ինչպիսին Հնդկաստանն է, ինչու չպետք է իրենց քաղաքականության մշակման ժամանակ առաջնահերթությունը տան ազգային հետաքրքրություններին:

Իսկ որո՞նք են Հնդկաստանի ազգային հետաքրքրությունները: Ռուսաստանի հետ կապերը նրա համար կարեւոր են շատ առումներով: Առաջինը՝ էներգետիկայի ոլորտում. իջեցված գնով ռուսական նավթը փրկություն է Հնդկաստանի համար, որը աշխարհի՝ մեծությամբ 5-րդ տնտեսությունն է եւ որն իր սպառողների 80 տոկոսի վառելիքի պահանջները բավարարում է ներմուծման հաշվին: Բայց էներգետիկ կապերը կրում են հիմնականում կոնյուկտուրային բնույթ. նույնիսկ եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, Հնդկաստանը կարող է այլընտրանք գտնել, սակայն առավել բարձր գնով, բայց պաշտպանական մատակարարումները վկայում են այլ բանի մասին: Վերջին 5 տարում Մոսկվան բավարարել է Նյու Դելիի ռազմական կարիքների 46 տոկոսը: Կան ծանրակշիռ փաստարկներ այն բանի օգտին, որ Հնդկաստանը պետք է դիվերսիֆիկացնի պաշտպանական ներմուծման աղբյուրները, բայց այդպիսի փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում:

Ռուսաստանը խորացնում է իր կապերը Չինաստանի հետ, որը Նյու Դելիի գլխավոր մրցակիցն է: Հնդկաստանն այստեղ մտածելու շատ բան ունի, եւ Մոսկվայի այդ որոշումը, ըստ փորձագետների, կանդրադառնա ռուս-հնդկական հարաբերությունների վրա: Իսկ Մոսկվան հույս ունի, որ Նյու Դելին կորոշի պահպանել Ռուսաստանի վրա իր ազդեցության լծակները գոյություն ունեցող կապերի միջոցով եւ չի միանա արեւմտյան կոլիցիային՝ ելնելով բարոյական պարտավորություններից:

Ուկրաինական հակամարտության ինչպիսի ելք է նախընտրելի Հնդկաստանի համար: Ոչ Ռուսաստանի թուլացումը եւ ոչ էլ Ուկրաինայի փլուզումը չեն բխում Հնդկաստանի շահերից: Հնդկաստանը ցանկանում է անհապաղ ավարտել հակամարտությունը ՝համաշխարհային տնտեսությունը կայունացնելու համար եւ կենտրոնանալ առավել հրատապ խնդիրների լուծման վրա՝ կլիմայի փոփոխությունից մինչեւ ՄԱԿ-ի բարեփոխումներ:

Թեգեր: ՀնդկաստանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մարտի 22, 2023
Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Մարտի 22, 2023

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար

Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը

Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է

Հաջորդ Հոդվածը
Հայուն անխախտ առաքելութիւնը

Հայուն անխախտ առաքելութիւնը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Նա Հոր կամքը հլու հնազանդ կատարեց խոնարհությամբ մինչեւ մահը խաչի վրա

Ամենաընթերցվածը

  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist