Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Կեղծ, սադրիչ տեղեկատվություն տարածելով

Բաքուն նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նպատա՞կ է հետապնդում

Մարտի 10, 2023
Տարածաշրջան
Կեղծ, սադրիչ տեղեկատվություն տարածելով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանական կեղծիքն աստիճանաբար վտանգավոր բնույթ է ստանում: Երեք ամիս շարունակվող Արցախի շրջափակումը հիմնավորելով, իբր, Լաչինի միջանցքով հայկական արտադրության ականներ տեղափոխելու կեղծ փաստարկով, այսօր արդեն պաշտոնական Բաքուն նման մեղադրանք է հնչեցնում Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հասցեին: Այստեղ պետք է արձանագրել, որ անգամ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հերքեց միջանցքով ականներ տեղափոխելու մասին ադրբեջանական հայցը:

Այս փաստը չխանգարեց Բաքվին նոր՝ ավելի վտանգավոր կեղծիք շրջանառելու համար: Վերջինիս պաշտպանական գերատեսչությունը նախօրեին կեղծ տեղեկատվություն տարածեց, թե իբր ՀՀ զինված ուժերը Արցախի ՊԲ-ի հետ միասին ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Լիսագոր-Ստեփանակերտ գրունտային ճանապարհով ռազմական տեխնիկայի շարասյուն են անցկացրել դեպի Արցախ: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի խաղաղապահ զորակազմի բաժնում տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 7-ին ռուս խաղաղապահները հումանիտար բեռով շարասյուն են ուղեկցել: Վերոշարադրյալից կարելի է հետեւություն անել, որ կա՛մ վերջին դիվերսիայից հետո, վախենալով Արցախի ՊԲ-ի հնարավոր պատասխանից, ադրբեջանական կողմի աչքին հումանիտար բեռը ռազմատեխնիկայի շարասյուն է երեւում, կա՛մ պաշտոնական Բաքուն ծայրահեղ վտանգավոր սադրանքի է գնում: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվերսիոն փորձն ահաբեկչություն որակելով` վարկած առաջ քաշեց, թե դրա միջոցով Բաքուն ցանկանում էր ապացույցներ ձեռք բերել Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու վերաբերյալ, բայց Արցախի ոստիկանների քաղաքացիական ավտոմեքենայում եղել էին միայն փաստաթղթեր եւ սպանված ոստիկաններին ամրակցված զենքերը: Ստացվում է, որ դիվերսիայի միջոցով փաստեր չհայտնաբերելով՝ Ադրբեջանը գնում է կեղծ տեղեկատվության տարածման:

Ողջամտության շրջանակներում չէ կարծելը, թե միջանցքի փակ լինելու եւ իրավիճակի գերլարվածության այս պայմաններում հայկական եւ ռուսական կողմերը կգնային եռակողմ համաձայնությունները փաստացի չեղարկող գործողությունների, առավել եւս՝ աչքի առաջ ունենալով փաստ, որ ՌԴ խաղաղապահները մշտապես ոչ համարժեք են արձագանքել հրադադարի խախտման եւ արցախաադրբեջանական շփման գծի կոպիտ խախտման եւ առաջխաղացման դեպքերին՝ Փառուխի, Քարվաճառի եւ Բերձորի ուղղություններով: Մյուս կողմից էլ, եթե Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի անվտանգության պահպանումն ուժեղացնելու տեխնիկական պահանջ լիներ, ապա ռուսական խաղաղապահ զորակազմը կարող էր բաց ու թափանցիկ համալրել իր զինանոցը, առավել եւս, որ եռակողմ պայմանավորվածությամբ միայն կենդանի ուժի թվաքանակն է կանոնակարգվում:

Ստացվում է, որ ադրբեջանական կողմը կեղծ պնդումներով հայկական կողմին մեղադրելու ձախողված փորձերից հետ, այսօր էլ նույն կեղծիքը վերագրում է ՌԴ խաղաղապահներին՝ վերջիններիս փաստացի մեղադրելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ: Թերեւս, նման քայլերով ադրբեջանական կողմը փորձում է իմիտացնել այն իրավիճակը, որն այդ պետության առաջնորդը պարբերաբար ներկայացնում է արեւմտյան հանդիպումների ժամանակ՝ պնդելով, թե իր երկիրը ռուս-հայկական համատեղ ագրեսիայի ռիսկ է տեսնում: Այսօր նման կեղծ հաղորդագրությամբ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը փորձում է հիմքեր իմիտացնել իր առաջնորդի կոմպլեքսավորված մտահղացումների համար, մյուս կողմերից էլ՝ միջազգային հանրությանը մոլորեցնել՝ հնարավոր նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության  վերջին պարբերությունում արդեն հենց Բաքուն է տալիս նման կեղծիքի տարածման հիմնական նպատակի վերաբերյալ հնչող հարցերի պատասխանը՝ հայտարարելով Լաչինի միջանցքի վրա ադրբեջանական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին: Ստացվում է, որ նման ապատեղեկատվությամբ ադրբեջանական կողմը ցանկանում է պատճառներ իմիտացնել Լաչինի միջանցքի վրա վերահսկողություն սահմանելու նպատակով, ինչն էլ իր հերթին նշանակում է 2020 թ. եռակողմ հայտարարության հերթական կետի եւ ողջ փաստաթղթի չեղարկման փորձ:

Ի վերջո, միջանցքի վրա ադրբեջանական վերահսկողություն սահմանելը կնշանակի Արցախի բնակչության հայաթափման վերջնական փուլի մեկնարկ, քանի որ արցախցին բազմիցս հայտարարել է, որ չի ապրելու նույն պետության մեջ ադրբեջանական կողմի հետ, իսկ պաշտոնական Բաքուն իր բազմաթիվ ագրեսիաներով եւ պետական մակարդակով վարած էթնիկ զտման քաղաքականությամբ վերջնականապես հաստատել է նույն պետության մեջ համատեղ գոյակցելու անհնարինությունը:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԲերձորխաղաղապահ ուժերճանապարհՌուսաստանսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցը տարածքային զինկոմիսարիատ չներկայացնողը կտուգանվի

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցը տարածքային զինկոմիսարիատ չներկայացնողը կտուգանվի

Աշխարհաքաղաքական շահեր՝ քողարկված անվտանգային խնդիրներով

Աշխարհաքաղաքական շահեր՝ քողարկված անվտանգային խնդիրներով

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist