Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը պետք է լինի խաղաղ գործընթացի մի մաս

Եվ նրա ժողովրդի ինքնորոշման ու անվտանգության հարցը քննարկվի միջազգային ձեւաչափի շրջանակներում

Մարտի 11, 2023
Տարածաշրջան
Արցախի ժողովուրդը բացառիկ տեր է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
68
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների շփումներից հետո ԱՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության հիմնական ուղերձն այն էր, որ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը պետք է ընթանա միջազգային որեւէ ձեւաչափում եւ չի կարող քննարկվել երկու պետությունների ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ: Ներկայում փաստացի կա նման ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը գոյություն ունի այն կարգավիճակում, որով ստեղծվել է: Չնայած ուկրաինական հակամարտության հետեւանքով ՄԽ անդամ երկրները միասին չեն գործում, բայց շարունակում են իրենց գործողությունները նույն առաքելությամբ:

Մարտի 8-9-ը Երեւանում էին Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Բրիս Ռոքֆոյը եւ Լուիս Բոնոն: Վերջինիս այցի նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց, թե իր երկիրը չի պատրաստվում դեմ լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որեւէ (այդ թվում նաեւ՝ ՌԴ-ի) միջնորդության: Նույն միտքը Երեւանում կրկնեց նաեւ Լուիս Բոնոն, ավելին՝ նաեւ տեղեկացրեց, որ չնայած ընդամենը մեկ ամիս է, ինչ նշանակվել է այդ պաշտոնին, արդեն հանդիպել է ռուս համանախագահ Իգոր Խովաեւի հետ: Բոնոն նաեւ հայտարարեց, թե տարածաշրջան չի եկել աշխարհաքաղաքական հարցերով, այլ՝ երկու երկրների միջեւ խաղաղություն հաստատելու նպատակով:

Ստացվում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկիրը՝ ԱՄՆ-ն, հայտարարում է, թե հանդես չի գալիս Մոսկվայի միջնորդական ջանքերի դեմ, նույնիսկ կողմերի միջեւ առկա լարվածության ֆոնին շփումներ են եղել համանախագահների միջեւ: Այսինքն, կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի առաքելությունը միմյանցից առանձին են իրականացնում, ավելի ճիշտ՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ՌԴ-ից առանձին, սակայն գործողությունների թիրախը նույնն է՝ կարգավորումը:

Այլ կերպ ասած` Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության հարցերի քննարկման գործող միջազգային այս ձեւաչափը դեռ ոչ ոք չի չեղարկել: Ասվածի օգտին է խոսում նաեւ Երեւանից Լուիս Բոնոյի արած մյուս կարեւոր ուղերձը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի նաեւ Լեռնային Ղարաբաղը: «Կայուն, երկարատեւ եւ հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը, եւ մենք հանձնառու ենք այն ավարտին հասցնել, գիտակցում ենք դրա կարեւորությունը»,-ասաց ամերիկացի համանախագահը: Նա կրկնեց, որ Արցախը լինելու է խաղաղ գործընթացի մի մաս, եւ վստահեցրեց, որ կողմերը համաձայնել են այդ հարցում, սական Բոնոն հրաժարվեց դրա համար որեւէ մեխանիզմ ներկայացնել՝ ասելով, որ իր երկրի խնդիրն է ապահովել, որ կողմերը մշակեն խաղաղության փաստաթուղթը, այլ ոչ թե այն պարտադրվի ինչ-որ մեկի կողմից:

Ամերիկացի համանախագահը հայտարարում է, որ Արցախը պետք է ընդգրկվի խաղաղության փաստաթղթում, իսկ Արցախի իշխանությունները, արտահայտելով արցախցիների կարծիքը, հայտնում են, որ իրենց իրավունքների հարցը պետք է քննարկվի միջազգային ձեւաչափի շրջանակներում, այլ ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների անմիջական շփումներում: Այս պահանջը հիմնավոր է, ինչի մասին խոսում է անցած տխուր փորձը: Ադրբեջանը չկատարեց եւ շարունակում է չկատարել միջազգային ձեւաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները, հետեւաբար, անիմաստ է խոսել անմիջական շփումներում որեւէ պայմանավորվածության ձեռք բերման, առավել եւս՝ արցախյան հիմնախնդրի բուն պատճառի հանգուցալուծման եւ Բաքվի կողմից դրա պահպանման մասին:

Արցախի ժողովուրդն ունի իր տեսակետը տվյալ հարցում, եւ դա վերաբերում է սեփական ճակատագրին, հետեւաբար, օրինաչափ է, որ հենց այդ երկիրը ներկայացնի իր շահերը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ առնվազն Արցախի իշխանությունները պետք է որեւէ մեխանիզմով մասնակցեն խաղաղության պայմանագրի մշակման բանակցային գործընթացին: Առանց Արցախի մասնակցության հայ-ադրբեջանական հարցի կարգավորման բանակցություններում Արցախի դրույթի ներառումը կնշանակի արցախյան հարցը դիտարկել որպես տարածքային վեճ, ինչն իրականում ազգերի ինքնորոշման հարց է:

Հետեւաբար, եթե ԱՄՆ-ն այն տեսակետին է, որ պետք է պայմանագրում ներառվի Լեռնային Ղարաբաղը, ապա անհրաժեշտ է նաեւ մշակել մեխանիզմ այդ գործընթացում Արցախի ժողովրդի օրինական ընտրված պաշտոնական կողմի մասնակցությունն ապահովելու կամ կարծիքը լսելի դարձնելու համար: Հակառակ դեպքում չեն մերձենա Արցախի եւ Ադրբեջանի այսօր գոյություն ունեցող հակադիր մոտեցումների եզրերը, իսկ առանց դրա, խաղաղության պայմանագիրը լիարժեք չի լինի: Այս հարցում կա նաեւ լուծման այլ տարբերակ՝ Արցախի հիմնահարցը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից առանձին դիտարկել, բայց կրկին միջազգային որեւէ մեխանիզմի գործադրմամբ:

Թեգեր: անկախությունԱրցախԵԱՀԿճանաչում
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Մարտի 21, 2023

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Պատրաստություն համար մեկ

«Ղարաբաղի հարցը երբեք չի հանվել օրակարգից»

Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է

Հաջորդ Հոդվածը
Միջնորդը նախ եւ առաջ պետք է այցելի Ստեփանակերտ, ոչ թե Երեւան կամ Բաքու

Միջնորդը նախ եւ առաջ պետք է այցելի Ստեփանակերտ, ոչ թե Երեւան կամ Բաքու

Առեւտո՞ւր, թե՞ հրաժարում ամերիկյան կործանիչներից

Առեւտո՞ւր, թե՞ հրաժարում ամերիկյան կործանիչներից

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist